1994 թվականից գործելով որպես Երևանի գեղարվեստի պետական ակադեմիա ՊՈԱԿ (ԵԳՊԱ) և այնուհետև 2017 թվականից վերակազմավորվելով Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա հիմնադրամի (ՀԳՊԱ)` ձգտում է դառնալ բարձրորակ կրթություն առաջարկող, ինչպես նաև ՀՀ-ի և տարածաշրջանի արվեստի առաջատար բուհ՝ ապահովելով իր դերն ու հեղինակությունը որպես մշակույթի զարգացման կրթօջախ:
ՀԳՊԱ-ն ունի մասնաճյուղ Գյումրիում ու ստորաբաժանում Դիլիջանում:
Այսօր ՀԳՊԱ-ն առաջարկում է բակալավրի և մագիստրոսի տասնութ մասնագիտության կրթական ծրագիր՝ գեղանկարչություն, քանդակագործություն, գրաֆիկա, արվեստաբանություն, դիզայն, ինտերիերի դիզայն, դեկորատիվ կիրառական արվեստ, հագուստի մոդելավորում և համակարգչային գրաֆիկա, ինչպես նաև իրականացնում է հետազոտողի կրթական ծրագիր: Այն, անմասն չմնալով բարձրագույն կրթության ոլորտում տեղի ունեցող փոփոխություններին, քայլեր է ձեռնարկում կրթական բարեփոխումներին ինտեգրվելու ուղղությամբ:
2012-2016թթ. Ռազմավարական ծրագրի արդյունքում իրականացնելով մի շարք կարևոր բարեփոխումներ ու գործընթացներ՝ ՀԳՊԱ-ն հասել է զգալի հաջողությունների ու արդյունքների, մասնավորապես․
- վերանայվել է հաստատության կառավարման համակարգը՝ այդ թվում կառուցվածքը,
- մշակվել է որակի ապահովման քաղաքականությունը և ձեռնարկը,
- իրականացվել է ընթացակարգերի և մի շարք հիմնարար փաստաթղթերի մշակում/վերանայում՝ հատկապես անդրադառնալով ընդունելության, ուսանողների գնահատման, շարժունության, կրեդիտների կուտակման և փոխանակման խնդիրներին,
- մշակվել և բարելավել է մասնագիտության կրթական ծրագրերի վերանայման քաղաքականությունը և գործիքակազմը` հաշվի առնելով տարբեր կրթական մակարդակների համար ուսումնառության վերջնարդյունքերը և Որակավորումների ազգային շրջանակին դրանց համապատասխանության պահանջները,
- վերանայվել են բակալավրի և մագիստրոսի մասնագիտության կրթական ծրագրերը՝ ապահովելով դրանց համապատասխանությունը միջազգային չափանիշներին,
- վերանայվել է հետազոտողի կրթական ծրագիրը,
- իրականացվել է նյութատեխնիկական բազայի համալրում,
- իրականացվել են բուհի միջազգայնացմանը նպաստող մի շարք գործընթացներ դրամաշնորհային ծրագրերին միանալու և փորձի փոխանակման միջոցով:
Այդպիսով՝ ՀԳՊԱ-ն, իր գորունեության վերջին 5 տարիների ընթացքում կատարելով զգալի ու նկատելի փոփոխություններ կրթական գործընթացներում, շարունակում է իր ուրույն տեղն ունենալ արվեստի զարգացման մեջ:
Տեսլական
ՀԳՊԱ-ն ձգտում է դառնալ առաջատար և միջազգային մրցունակ արվեստի բուհ և ազգային մշակույթի զարգացման ու տարածման կենտրոն:
Առաքելություն
ՀԳՊԱ-ի առաքելությունն է.
- տրամադրել բարձրագույն կրթություն՝ իրականացնելով բակալավրի, մագիստրոսի և հետազոտողի կրթական ծրագրեր արվեստի տեսության, կերպարվեստի, դեկորատիվ կիրառական արվեստի և դիզայնի ոլորտներում` ակադեմիական և արդի մոտեցումների կիրառման, ստեղծագործական և կրթական գործընթացները հասարակական կարիքներին համապատասխանեցման միջոցով,
- նպաստել ազգային մշակույթի և տնտեսության զարգացմանը` պատրաստելով ազգային ու միջազգային մակարդակներում մրցունակ և բարձր որակավորում ունեցող մասնագետներ, ինչպես նաև հարատև կրթությանը պատրաստ քաղաքացիներ,
- զարգացնել արվեստի հետազոտությունը՝ նպաստելով գիտական մտքի և ազգային մշակույթի տարածմանը,
- ազգային արժեքների ձևավորմամբ նպաստել հասարակության համախմբմանը և գեղագիտական ճաշակի բարձրացմանը:
Արժեքներ
ՀԳՊԱ-ն արժևորում է համագործակցությունը հաստատության ներքին և արտաքին շահակիցների, ինչպես նաև հասարակության հետ՝ ծավալելով թափանցիկ և փոխադարձ վստահության վրա հիմնված գործունեություն:
Բուհը կարևորում է մշակութային բազմազանության և ստեղծարարության վրա հիմնված կրթական միջավայրը՝ ապահովելով իր գործունեության շարունակական բարելավումը և միջազգայնացումը:
Ռազմավարական ուղղություններ
- Ուսումնառություն և դասավանդում
- Հետազոտություն և զարգացում
- Ծառայություն հասարակությանը
Ռազմավարական նպատակներ
- Կառավարման համակարգի կատարելագործում
- Արդի և մրցունակ կրթական ծրագրերի իրականացում
- Հետազոտական/ստեղծագործական գործունեության իրականացում և դասավանդման հետ փոխկապակցում
- Արտաքին կապերի ընդլայնում և շարժունության խթանում
- Հասարակությանը մատուցվող ծառայությունների զարգացում
- Որակի ապահովան համակարգի կատարելագործում և որակի մշակույթի ձևավորում
Նպատակ 1. Կառավարման համակարգի կատարելագործում
Խնդիրներ | Իրականացման մոտեցումներ |
1.1. Ներդնել էլեկտրոնային կառավարման համակարգ և զարգացնել տեղեկատվության կառավարումը։
1.2. Բարելավել ստորաբաժանումների համագործակցությունը։
1.3. Զարգացնել մարդկային ռեսուրսների կառավարման գործընթացները։
1.4. Բարձրացնել ֆինանսական և նյութական ռեսուրսների տնօրինման արդյունավետությունը։ |
Կառավարման էլեկտրոնային համակարգի բարելավում որոշումների կայացման համար անհրաժեշտ ճշգրիտ և ժամանակին ստացվող տվյալների բազայի ստեղծման միջոցով։
Յուրաքանչյուր ստորաբաժանմանը իր գործառույթների իրականացման համար անհրաժեշտ տվյալների հասանելիության ապահովում։
Փաստաթղթաշրջանառության համակարգի բարելավում։
ՀԳՊԱ կառավարման գործընթացում շահակիցների ներգրավածության խթանում։
Կառավարման տարբեր օղակների փոխկապակցվածության ապահովում, պարտականությունների և լիազորությունների հստակեցում։
Ռազմավարական ծրագրի իրականացման մշտադիտարկման համակարգի բարելավում։
Մարդկային ռեսուրսների կառավարման քաղաքականության վերանայում և բարելավում։
Նյութական ռեսուրսների բաշխման համակարգի զարգացում:
Ֆինանսների տնօրինման քաղաքականության բարելավում։ |
Նպատակ 2. Արդի և մրցունակ կրթական ծրագրերի իրականացում
Խնդիրներ | Իրականացման մոտեցումներ |
2.1. Ապահովել կրթական ծրագրերի շարունակական բարելավումը և միջազգայնացումը` պահպանելով արժեքավոր ավանդույթները և ներմուծելով ժամանակակից մոտեցումներն ու պահանջները:
2.2. Բարելավել կրթական միջավայրը` համապատասխանեցնելով այն արդյունավետ ուսումնառության արդի պահանջներին:
2.3. Ապահովել դիմորդների հոսքի և ուսանողական համակազմի կայունությունը:
2.4. Ներգրավել առաջատար մասնագետներ և ապահովել պրոֆեսորադասախոսական կազմի կայունութունն ու մասնագիտական աճը: |
Կրթական ծրագրերի վերանայում և համապատասխանեցում որակավորումների ազգային շրջանակին և աշխատաշուկայի պահանջներին:
Պահանջարկ վայելող և ՀԳՊԱ առաքելությունից բխող նոր կրթական ծրագրերի մշակում և իրականացում։
Օտարերկրյա արվեստի բուհերի կողմից առաջարկվող կրթական ծրագրերի հետ ՀԳՊԱ կրթական ծրագրերի համադրելիության խթանում:
Ծրագրային հավատարմագրում:
Գործատուների և շրջանավարտների հետ համագործակցության զարգացում:
Բուհի և առաջարկվող կրթական ծրագրերի մասին տեղեկատվության տարածում, դիմորդների համար խորհրդատվությունների կազմակերպում, ուսանողական համակազմի կայունության ապահովում:
Ուսումնական ռեսուրսների, ուսանողներին առաջարկվող կրթական և այլ ծառայությունների զարգացում:
Դասախոսական կազմի ձևավորման և մասնագիտական զարգացման քաղաքականության հստակեցում և բարելավում: |
Նպատակ 3. Հետազոտական/ստեղծագործական գործունեության իրականացում և դասավանդման հետ փոխկապակցում
Խնդիրներ | Իրականացման մոտեցումներ |
3.1. Սահմանել հետազոտության /ստեղծագործական գործունեության առաջնահերթությունները` խթանելով դրանց արդիականությունը:
3.2. Խթանել դասախոսական կազմի հետազոտական /ստեղծագործական գործունեությունը:
3.3. Ապահովել հետազոտողի կրթական ծրագրի շարունակական բարելավումը` նպաստելով հետազոտության միջազգայնացմանը:
3.4. Ապահովել կապը հետազոտության /ստեղծագործական գործունեության և դասավանդման միջև:
3.5. Ամրապնդել ՀԳՊԱ-ի դերը արվեստի պատմության, կերպարվեստի, դիզայնի և կիրառական արվեստի ոլորտների հետազոտության /ստեղծագործական գործունեության մեջ: |
Դասախոսական կազմի ընտրության հարցում հետազոտական /ստեղծագործական գործունեության կարևորում:
Դասախոսների հետազոտական /ստեղծագործական աշխատանքների համակարգում և աջակցում:
Հետազոտությունների միջազգայնացմանը միտված նոր քաղաքականության մշակում:
Արդի պահանջներին համապատասխան հետազոտողի կրթական ծրագրի վերանայում:
Կրթական ծրագրերի հետազոտության բաղադրիչի զարգացում, հետազոտական /ստեղծագործական աշխատանքներում ուսանողների ներգրավվածության խթանում:
Հետազոտության /ստեղծագործական գործունեության և դասավանդման փոխկապակցման հստակ մեխանիզմների մշակում։
Արտաքին գործընկերների հետ համագործակցության զարգացում:
Իրականացվող հետազոտությունների /ստեղծագործական գործունեության արդյունքների տարածում: |
Նպատակ 4. Արտաքին կապերի ընդլայնում և շարժունության խթանում
Խնդիրներ | Իրականացման մոտեցումներ |
4.1. Ակտիվացնել և ընդլայնել համագործակցությունը արտաքին գործընկերների հետ` ազգային և միջազգային մակարդակներում:
4.2. Խթանել ուսանողների և դասախոսների ակադեմիական շարժունությունը:
4.3. Բարձրացնել բուհի գրավչությունը՝ օտարերկրյա ուսանողների ներգրավման նպատակով։ |
Արտաքին գործընկերների հետ համագործակցության զարգացնում։
Արվեստի բուհերի միջազգային ասոցիացիաներին անդամակցում։
Արտաքին ռեսուրսների ներգրավում։
Միջազգային կոնֆերանսների, ցուցահանդեսների և այլ միջոցառումների կազմակերպում ու մասնակցության խթանում։
Օտարերկրյա ուսանողների միջավայր ինտեգրման և արդյունավետ ուսումնառության համար պայմանների զարգացում։
Օտարալեզու և համատեղ կրթական ծրագրերի մշակում և իրականացում: |
Նպատակ 5. Հասարակությանը մատուցվող ծառայությունների զարգացում
Խնդիրներ | Իրականացման մոտեցումներ |
5.1. Ամրապնդել ակադեմիայի համբավը որպես ազգային մշակութային կենտրոն և արվեստի առաջատար բուհ:
5.2. Նպաստել ազգային մշակույթի զարգացմանը և հասարակության գեղագիտական դաստիարակությանը:
5.3. Ակտիվացնել հասարակայնության հետ կապերը և ապահովել ՀԳՊԱ գործունեության թափանցիկությունը: |
Հասարակությանը առաջարկվող կրթական ծրագրերի և այլ ծառայությունների մասին իրազեկում:
Հանրապետության մշակութային օջախների հետ համագործակցում:
Ուսանողներին շարունակական ինքնազարգացմանը և ստեղծագործական գործունեությանը նախապատրաստում։
Ազգային և միջազգային մակարդակներում մշակութային միջոցառումների կազմակերպում՝ ներգրավելով հանրության լայն շրջանակը:
Ամենամյա ավարտական աշխատանքների հրապարակային պաշտպանության միջոցով շահակիցների շրջանում կրթական ծրագրերի արդյունքների հասանելիության ապահովում։
ՀԳՊԱ գործունեության հրապարակայնության զարգացում՝ պաշտոնական կայքի բարելավման, տեղեկատվության տարածման և այլ միջոցներով։ |
Նպատակ 6. Որակի մշակույթի տարածում և որակի ապահովան համակարգի կատարելագործում
Խնդիրներ | Իրականացման մոտեցումներ |
6.1. Զարգացնել որակի ապահովման ներքին համակարգը։
6.2. Ապահովել ՀԳՊԱ որակի ներքին համակարգի համադրելիությունը որակի արտաքին ապահովման պահանջներին։
6.3. Ապահովել որակի ապահովման գործընթացների թափանցիկությունը և բարձրացնել շահակիցների տեղեկացվածության մակարդակը դրանց վերաբերյալ։ |
Որակի ապահովման ներքին համակարգի բարելավում՝ ապահովելով գործընթացներում ներքին և արտաքին շահակիցների ներգրավածությունը։
Գործընթացների վերաբերյալ տեղեկատվության հավաքագրման մեխանիզմների բարելավում:
Որակի արտաքին գնահատման համար անհրաժեշտ հիմքերի ստեղծում։
Հաշվետվողականության մեխանիզմների բարելավում և շահակիցների շրջանում որակի ապահովման գործընթացների մասին իրազեկվացության բարձրացում։ |