Հագուստի մոդելավորում մասնագիտությամբ ՀԳՊԱ ընդունվելու համար դիմորդները հանձնում են քննություններ «Գծանկար», «Գունանկար» և «Կոմպոզիցիա» առարկաներից:
1. «Գծանկար»
Առաջադրանք
Նատյուրմորտ. դիմորդի գիտելիքները և ունակությունները գծանկարում ստուգելու նպատակով տրվում է առաջադրանք՝ բարդ երկրաչափական մարմինների և կենցաղային առարկաների համադրությամբ A2 չափի թղթի վրա նկարել նատյուրմորտ՝ պահպանելով տեղադրման, կոնստրուկտիվ կառուցման և հեռանկարի կանոնները, ստանալ առարկաների արտաքին իրական ձևերը, լույսի ու ստվերի միջոցով լուծել ծավալային և տարածական խնդիրները:
Անհրաժեշտ նյութերը. կոշտ և փափուկ մատիտներ, A3 չափի թուղթ, 50×70 չափի պլանշետ, ռետին, սրիչ:
Կատարման ժամաքանակը. ընդհանուր տևողությունը 6 ակադեմիական ժամ, կազմակերպվում է 1 օրվա ընթացքում:
Գնահատման չափանիշները
ա) Նատյուրմորտի տեղադրումը թղթի մակերեսի մեջ (0-4 միավոր);
բ) դրված առարկաների հարմոնիկ կապը միմյանց հետ կոնստրուկտիվ կառուցում, արտաքին ձևերի պահպանում և ներդաշնակություն, համաչափությունների խնդրի լուծում (0-6 միավոր);
գ) լույս, ստվեր, ծավալ, հեռանկարչական խնդիրների լուծում (0-6 միավոր);
դ) գծանկարչական տեխնիկա, կատարման որակ (0-4 միավոր):
2. «Գունանկար»
Առաջադրանք
Նատյուրմորտ. դիմորդի գիտելիքներն ու ունակությունները պարզելու նպատակով տրվում է նատյուրմորտ բարդ երկրաչափական մարմինների և կենցաղային առարկանների համադրությամբ A2 չափսի թղթի վրա ջրաներկով նկարել նատյուրմորտ՝ լուծելով հեռանկարային, մակերեսի մեջ տեղադրելու, համաչափությունների, գունային և ծավալային խնդիրները (ըստ միջավայրի):
Անհրաժեշտ նյութերը. A2 չափի թուղթ, 50×70 չափի պլանշետ, ակրիլ, տեմպերա, գուաշ, ջրաներկ, մատիտ, ջրի համար բաժակ, վրձիններ:
Կատարման ժամաքանակը. ընդհանուր տևողությունը 6 ակադեմիական ժամ, կազմակերպվում է 1 օրվա ընթացքում:
Գնահատման չափանիշները
ա) Նատյուրմորտի տեղադրումը թղթի մակերեսի մեջ (0-4 միավոր);
բ) առարկաների համաչափությունը, արխիտեկտոնիկ կապը միջավայրի հետ, հեռանկարի խնդրի լուծումը (0-4 միավոր);
գ) առարկաների, նյութի և ծավալի լուծումները (0-6 միավոր);
դ) առարկաների գունային ներդաշնակությունը (0-6 միավոր):
3. «Կոմպոզիցիա»
Առաջադրանք 1. տրված երկու կամ երեք ծաղկային պատկերներով, ըստ դիմորդի ընտրության, նրանց համադրմամբ, կրկնության կամ դրանց չափերի մեծացման, փոփրացման միջոցով կազմակերպել կոմպոզիցիա: Լուծումը՝ գունային, հարթային:
Անհրաժեշտ նյութերը. A2 չափսի թուղթ, 50×70 չափի պլանշետ, մատիտ, ջրային ներկեր, գուաշ, ակրիլ, տուշ, ֆլոմաստերներ, քանոններ:
Գնահատման չափանիշները
ա) Ստեղծագործության տեղադրում մակերեսի մեջ (0-3 միավոր);
բ) դետալների չափսերի փոխադարձ հարաբերությունը (0-1 միավոր);
գ) կոմպոզիցիոն կառուցումը (0-3 միավոր);
դ) գունային և տոնային (կոլորիտի) լուծումները (0-3 միավոր):
Առաջադրանք 2. կոմպոզիցիա տրված երկրաչափական պատկերներով: A2 չափսի թղթի վրա, օգտվելով 3-ից ոչ պակաս երկրաչափական պատկերները (ըստ դիմորդի ընտրության) և այդ պատկերների համադրության, կրկնության կամ դրանց չափերի մեծացման, փոքրացման միջոցով կազմակերպել կոմպոզիցիա: Լուծումը՝ միագույն (գրիզալ) և հարթային:
Անհրաժեշտ նյութերը. A2 չափսի թուղթ, 50×70 չափի պլանշետ, մատիտ, ջրային ներկեր, գուաշ, ակրիլ, տուշ, ֆլոմաստերներ, քանոններ:
Գնահատման չափանիշները
ա) Ստեղծագործության տեղադրումը թղթի մակերեսի մեջ (0-3 միավոր);
բ) երկրաչափական պատկերների չափսերի փոխադարձ հարաբերությունը (0-1 միավոր);
գ) կոմպոզիցիոն կառուցումը (0-3 միավոր);
դ) տոնային (կոլորիտի) լուծումները (0-3 միավոր):
Առաջադրանքների կատարման ժամաքանակը. ընդհանուր տևողությունը 8 ակադեմիական ժամ, կազմակերպվում է 1 օրվա ընթացքում (ընդմիջմանը դիմորդները մնում են քննասենյակում):