Արվեստաբանություն մասնագիտությամբ ՀԳՊԱ ընդունվելու համար դիմորդները հանձնում են քննություն «Կերպարվեստի պատմություն և տեսություն (բանավոր)» և Կերպարվեստի պատմություն (գրավոր) առարկաներից:
Ծրագիր
1. Ներածություն:
2. Կերպարվեստի տեսակները։
3. Գեղանկարչության տարատեսակները՝ որմնանկար, նկար կտավի և փայտի վրա։
4. Գեղանկարչության տեխնիկաները՝ ջրաներկ, գուաշ, տեմպերա, յուղաներկ։
5. Գծանկարը և գծանկարի նյութերը (սանգինա, ածուխ, մատիտ, պաստել, տուշ) ճանաչում և արտահայտամիջոցների նկարագրում։
6. Տպագրական գրաֆիկա։ Օֆորտ, վիմագրություն, լինոփորագրություն, փայտափորագրություն։
7. Քանդակագործության տարատեսակները՝ բոլորաքանդակ և ռելիեֆ։
8. Քանդակագործության նյութերը (քար, մետաղ, փայտ, կավ)։
Ժանրեր
1. Ժանրերը քանդակագործության մեջ` դիմաքանդակ, կիսանդրի, տորս (իրան), հուշարձան, ձիարձան, անիմալիստական քանդակ։ Օրինակներ։
2. Պատմական, դիցաբանական, աստվածաշնչյան ժանրերը գեղանկարչության և քանդակագործության մեջ։ Օրինակներ։
3. Բնանկարը և նրա տեսակները (դիցաբանական բնանակար, լանդշաֆտ, ծովանկար, քաղաքային նկար)։ Օրինակներ։
4. Դիմանկարը և նրա տեսակները։ Օրինակներ։
5. Նատյուրմորտ։ Օրինակներ։
6. Կենցաղային ժանր։ Օրինակներ։
Հայ կերպարվեստի պատմություն
1. Հայկական միջնադարյան կոթողները, խաչքարերը։
2. Հայկական միջնադարյան մանրանկարչություն (Մոմիկ, Թորոս Տարոնացի, Ծերուն Ծաղկող, Թորոս Ռոսլին, Սարգիս Պիծակ)։
3. Հայկական միջնադարյան ճարտարապետական քանդակազարդում (Աղթամար, Նորավանք)։
4. Բնանկարը 19-րդ դ. վերջի-20-ի սկզբի հայ արվեստում (Հովհաննես Այվազովսկի, Գևորգ Բաշիղջանյան, Եղիշե Թադևոսյան)։
5. Բնանակարը խորհրդահայ արվեստում (Մարտիրոս Սարյան, Փանոս Թերլեմեզյան, Սեդրակ Առաքելյան, Հակոբ Կոջոյան, Գաբրիել Գյուրջյան, Հովհաննես Զարդարյան)։
6. Դիմանկարը հայ արվեստում (Հակոբ Հովնաթանյան, Ստեփան Աղաջանյան, Մարտիրոս Սարյան)։
7. Հայկական պատմական նկարչություն (Վարդգես Սուրենյանց, Էդվարդ Իսաբեկյան)։
8. Հայկական գրաֆիկա (Էդգար Շահին, Մարտիրոս Սարյան, Հակոբ Կոջոյան)։
9. Հայկական քանդակագործություն (Անդրեաս Տեր-Մարուքյան, Հակոբ Գյուրջյան, Արա Սարգսյան, Երվանդ Քոչար)։
Ընդհանուր արվեստի պատմություն
1. Նախնադարյան արվեստ։ Քարանձավային նկարչություն, ժայռապատկերներ և քանդականեր։
2. Հին Եգիպտոսի արվեստը։ Ճարտարապետություն, քանդակ, որմնանակար։
3. Հին հունական և հռոմեական ճարտարապետություն։ Տաճարներ, օրդերներ, սյուներ, սյունաշարեր։ Ճարտարապետական կոթողների տեսակները։
4. Հին Հունական և Հռոմեական քանդակագործություն, սափորանկարչություն, նկարչություն։ Նշանավոր քանդակագործներ՝ Միրոն, Պոլիկլետ, Ֆիդիաս, Պրաքսիտելես։
5. Վերածննդի ճարտարապետությունը Իտալիայում (Բրունելեսկի, Բրամանտե)։
6. Վաղ Վերածննդի նկարչությունը և քանդակագործությունը Իտալիայում (Ջոտտո, Մազաչո, Դոնատելլո)։
7. Բարձր Վերածննդի արվեստը Իտալիայում (Լեոնարդո դա Վինչի, Ռաֆայել, Միքելանջելո, Տիցիան)։
8. Ուշ Վերածննդի արվեստը Իտալիայում (Ջորջոնե, Տինտորենտտո, Վերոնեզե)։
9. Վերածնունդը Նիդերլանդներում և Գերմանիայում (Վան Էյկ, Պիտեր Բրեյգել, Հանս Հոլբայն կրտսեր, Ալբրեխտ Դյուրեր)։
10. Բարոկկոն Նիդերլանդներում (Պիտեր Պաուլ Ռուբենս, Ռեմբրանդտ վան Ռեյն)։
11. Կլասիցիզմը և նեոկլասիցիզմը Ֆրանսիայում (Պուսսեն, Դավիդ, Էնգր)։
12. Ռոմանտիզմը Ֆրանսիայում (Թեոդոր Ժերիկո, Էժեն Դելակրուա)։
13. Ռեալիզմը Ֆրանսիայում (Օնորե Դոմյե, Գյուստավ Կուրբե)։
14. Իմպրեսիոնիզմ։ Գեղարվեստական սկզբունքները և նշանավոր նկարիչները (Էդուարդ Մանե, Կլոդ Մոնե, Օգյուստ Ռենուար, Էդգար Դեգա)։
15. Պոստիմպրեսիոնիզմ։ Գլխավոր ներկայացուցիչները (Պոլ Սեզան, Վան Գոգ, Պոլ Գոգեն, Անրի դը Տուլուզ-Լոտրեկ)։
16. 20-րդ դարի մոդեռնիստական ուղղությունները։ Օրինակներ:
Գրականության ցանկ
1. ԱՂԱՍՅԱՆ Ա., ՂԱԶԱՐՅԱՆ Վ., ՄՈՒՐԱԴՅԱՆ Մ., ՀԱԿՄԲՅԱՆ Հ., Հայ արվեստի պատմություն. Հնագույն դարերից մինչև XXI դար, Եր., 2010։
2. ԱԶԱՐՅԱՆ Լ., Վաղ միջնադարյան հայկական քանդակը, Եր., 1975։
3. ԵՐԶՆԿՅԱՆ Մ․, ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ Ա., Կերպարվեստի բառագիրք, Եր., 2002։
4. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Վ., Հին աշխարհի ճարտարապետություն, Եր., 1975։
5. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Վ., Հայկական ճարտարապետության պատմություն, Եր.,1992։
6. Հայաստանի միջնադարյան կոթողային հուշարձանները. 9-13-դդ. խաչքարեր, Եր., 1984։
7. ՂԱԶԱՐՅԱՆ Վ., ՀԱԿՈԲՅԱՆ Հ., Հայկական մանրանկարչություն, Եր., 2014։
8. Արտասահմանյան արվեստի պատմություն. Դասագիրք, Եր., 2003 http://ijevanlib.ysu.am/wp-content/uploads/2017/12/arvesti-patmutyun.pdf
9. ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ Ա., Համաշխարհային կերպարվեստի պատմություն. հ.1, Կերպարվեստը նախնադարում, Եր., 2014։
10. ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ Ա., Համաշխարհային կերպարվեստի պատմություն.հ.2, Եգիպտոս, Միջագետք, Եր., 2015։
11. Гомбрих Эрнст, История искусства, Искусство ХХI век, 2017 г.
12. Вазари Джорджо, Жизнеописания наиболее знаменитых живописцев, ваятелей и зодчих, Азбука, 2014, 2018.
13. Базен Ж., Барокко и рококо. Слово, 2001.
14. Вентури Л., Художники Нового времени, Азбука-классика, 2007.
15. Вентури, Л., От Мане до Лотрека [Текст] / Л. Вентури. – Санкт Петербург: Азбука-классика, 2007. – 352 с.
16. Вентури, Л., Художники Нового времени. [Текст] / Л. Вентури. – Санкт Петербург: Азбука-классика, 2007. – 352 с.
17. Pointon, M. R., History of Art: A Student’s Handbook (Vol. 5th edition). New York: Routledge. 2014.
Առաջադրանք. կերպարվեստի պատմություն և տեսություն (բանավոր)
Դիմորդի գիտելիքները պարզելու նպատակով տրվում են հարցատոմսեր. Յուրաքանչյուր հարցատոմսում երեք հարց (ընդունելության ծրագրի սահմաններում):
Գնահատման չափանիշներ
ա) Երեք հարցից յուրաքանչյուրին ճշգրիտ և լիարժեք պատասխանը (0-5 միավոր), (յուրաքանչյուր հարցին);
բ) պատասխանների տրամաբանական հետևողականությունը և լեզվի գրագետ տիրապետումը (0-3 միավոր);
գ) վերլուծական կարողությունների ցուցաբերումը (0-2 միավոր):
Առաջադրանք․ կերպարվեստի պատմություն (գրավոր)
Դիմորդի գիտելիքները պարզելու նպատակով առաջադրվում են թեմաների տարբերակները, որոնցից մեկին պետք է տրվի գրավոր պատասխան:
Գնահատման չափանիշներ
ա) Ճշգրիտ, ամբողջական և համակողմանի պատասխանը (0-15 միավոր);
բ) շարադրանքի տրամաբանական հետևողականությունը և գրավոր լեզվի գրագետ տիրապետումը (0-3 միավոր);
գ) ինքնուրույն մտածողության դրսևորումը (0-2 միավոր):