Գրաֆիկա մասնագիտությամբ ՀԳՊԱ ընդունվելու համար դիմորդները հանձնում են քննություններ «Գծանկար», «Գունանկար» և «Կոմպոզիցիա» առարկաներից:
1. «Գծանկար»
Առաջադրանք. մերկ ֆիգուր (բնորդից)
Անհրաժեշտ նյութերը. մատիտ, A2 չափի թուղթ։
Կատարման ժամաքանակը. ընդհանուր տևողությունը 12 ակադեմիական ժամ, կազմակերպվում է 4 օրվա ընթացքում։
Գնահատման չափանիշները.
ա) Բնորդի ֆիգուրի տեղադրումը թղթի վրա (0-4 միավոր);
բ) համաչափությունների պահպանումը (0-4 միավոր);
գ) անատոմիական կառուցվածքի պահպանումը (0-4 միավոր);
դ) տոնի միջոցով ծավալների արտահայտվածությունը (0-4 միավոր);
ե) բնորդի և միջավայրի ամբողջականությունը (0-4 միավոր):
2. «Գունանկար»
Առաջադրանք. դիմանկար բնորդից
Անհրաժեշտ նյութերը. A2 չափի թուղթ կամ 40×50 չափի կտավ, ջրային ներկեր կամ յուղաներկ։
Կատարման ժամաքանակը. ընդհանուր տևողությունը 12 ակադեմիական ժամ, կազմակերպվում է 4 օրվա ընթացքում։
Գնահատման չափանիշները
ա) Բնորդի տեղադրումը թղթի վրա (0-4 միավոր);
բ) համաչափությունների ու անատոմիական կառուցվածքի պահպանումը (0-4 միավոր);
գ) կերպարի և միջավայրի գունային խնդիրների ներդաշնակությունը (0-4 միավոր);
դ) գունային ամբողջականությունը (0-4 միավոր);
ե) բնորդի կերպարի բացահայտումը (0-4 միավոր):
3. «Կոմպոզիցիա»
Առաջադրանք. գրքի նկարազարդման էսքիզ՝ տրված թեմայով (գույնով)
Անհրաժեշտ նյութերը. ջրային ներկեր (ըստ ցանկության), A2 չափի թուղթ։
Կատարման ժամաքանակը. ընդհանուր տևողությունը 7 ակադեմիական ժամ, կազմակերպվում է 1 օրվա ընթացքում։
Գնահատման չափանիշները
ա) Թեմատիկ առաջադրանքի՝ հորինվածքի համապատասխանությունը տրված թեմային (0-4 միավոր);
բ) կոմպոզիցիոն դրվագի համապատասխանությունը թեմային (0-4 միավոր);
գ) կոմպոզիցիայի գունային միջավայրի կազմակերպվածությունը (0-4 միավոր);
դ) կերպարային համապատասխանությունը բովանդակությանը (0-4 միավոր);
ե) կերպարի և միջավայրի համապատասխանությունը թեմային (0-4 միավոր):