Գեղանկարչություն մասնագիտությամբ ՀԳՊԱ ընդունվելու համար դիմորդները հանձնում են քննություններ «Գծանկար», «Գունանկար» և «Կոմպոզիցիա» առարկաներից:
1. «Գծանկար»
Առաջադրանք. մերկ ֆիգուր բնորդից
Անհրաժեշտ նյութերը. մատիտներ, A2 չափի թուղթ։
Կատարման ժամաքանակը. ընդհանուր տևողությունը 12 ակադեմիական ժամ, կազմակերպվում է 4 օրվա ընթացքում։
Գնահատման չափանիշները
ա) Տրված առաջադրանքի տեղադրումը և կառուցումը թղթի վրա (0-4 միավոր);
բ) բնորդի անատոմիական և պլաստիկայի խնդիրների լուծումը (0-4 միավոր);
գ) ծավալային ամբողջականության արտահայտումը լույսի և ստվերի միջոցով (0-4 միավոր);
դ) առաջադրանքում հեռանկարի և միջավայրի առկայությունը (0-4 միավոր);
ե) բնորդի կերպարային բնութագրի բացահայտումը (0-4 միավոր):
2. Գունանկար
Առաջադրանք. մերկ ֆիգուր բնորդից։
Անհրաժեշտ նյութերը. յուղաներկ, նվազագույնը՝ 50×70 սմ չափի կտավ։
Կատարման ժամաքանակը. ընդհանուր տևողությունը 16 ակադեմիական ժամ, կազմակերպվում է 4 օրվա ընթացքում։
Գնահատման չափանիշները
ա) Տրված առաջադրանքի տեղադրումը և կառուցումը կտավի վրա (0-4 միավոր);
բ) ծավալային ամբողջականության արտահայտումը գույնի, լույսի և ստվերի միջոցով (0-4 միավոր);
գ) հեռանկարի և միջավայրի առկայությունը կտավում (0-4 միավոր);
դ) միջավայրի և բնորդի գունային կապը (0-4 միավոր);
ե) բնորդի կերպարային բնութագրումը (0-4 միավոր):
3. «Կոմպոզիցիա»
Առաջադրանք. կոմպոզիցիա տրված թեմայով
Անհրաժեշտ նյութերը. յուղաներկ, նվազագույնը՝ 40×50 սմ չափի կտավ։
Կատարման ժամաքանակը. ընդհանուր տևողությունը 7 ակադեմիական ժամ, կազմակերպվում է 1 օրվա ընթացքում։
Գնահատման չափանիշները
ա) Թեմային բնորոշ իրավիճակին (դրվագ) համապատասխան կոմպոզիցիոն լուծում (0-4 միավոր);
բ) կերպարների և միջավայրի կապը (0-4 միավոր);
գ) գեղանկարչական համապատասխան կոլորիտը (0-4 միավոր);
դ) հերոսների կերպարային լուծումը (0-4 միավոր);
ե) թեմայի բացահայտումը գծանկարի, գունանկարի և հեռանկարի միջոցով (0-4 միավոր):