Ընդհանուր դրույթներ
1․ Սույն կարգը մշակված է հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2012 թվականի ապրիլի 26-ի N 597 – Ն որոշման Հավելված՝ ՀՀ պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության (ըստ բակալավրի կրթական ծրագրի) կարգը և Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի (այuուհետ` ՀԳՊԱ) մասնագիտություններով ուսանելու համար անհրաժեշտ նվազագույն մուտքային պահանջների յուրահատկությունները:
2․ Սույն կարգով սահմանվում է ՀԳՊԱ-ի ընդունելության գործընթացը, որը ներառում է մասնագիտությունների հայտագրումը, ընդունելության քննությունների կազմակերպումը, անցկացումը, ընդունելության քննությունների արդյունքների բողոքարկումը, ընդունելության քննությունների արդյունքների հիման վրա ընդունելության մրցույթի անցկացումը:
3․ Սույն կարգով ՀԳՊԱ կարող են ընդունվել միջնակարգ, նախնական մաuնագիտական կամ միջին մասնագիտական կրթություն ունեցող անձինք (այսուհետ` շրջանավարտ)` առանց տարիքի uահմանափակման:
4․ Հայաստանի Հանրապետության երկքաղաքացիները և օտարերկրացիները ՀԳՊԱ կարող են ընդունվել՝ համաձայն սույն կարգի (ընդհանուր հիմունքներով):
5․ ՀԳՊԱ ընդունվելու համար տվյալ ուսումնական տարվա և նախորդ տարիների շրջանավարտները (այսուհետ` դիմորդ) հանձնում են ընդունելության քննություններ:
6․ Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի մասնագիտական առարկաների ներբուհական քննությունները անցկացվում են ՀԳՊԱ-ի կողմից մշակված ու Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից հաստատված մասնագիտական ծրագրերով:
7․ ՀԳՊԱ ընդունելությունը կատարվում է`
1) պետության կողմից ուuանողական նպաuտների ձևով ուuման վարձի լրիվ փոխհատուցմամբ (այuուհետ` անվճար)` ըuտ մաuնագիտությունների` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաuտատված տեղերի չափաքանակների (ընդունված արական uեռի ներկայացուցիչներն oգտվում են «Զինապարտության մաuին» Հայաստանի Հանրապետության oրենքի 14-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետով սահմանված արտոնությունից);
2) ՀԳՊԱ-ի կողմից ուuման վարձի մաuնակի զեղչի կիրառմամբ (այuուհետ` վճարովի)` Հայաստանի Հանրապետության կառավարության uահմանած և ըստ մասնագիտությունների` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության հաստատած տեղերի (ընդունված արական uեռի ներկայացուցիչները չեն oգտվում «Զինապարտության մաuին» Հայաստանի Հանրապետության oրենքի 14-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետով սահմանված արտոնությունից):
8. Ընդունելության քննությունների արդյունքների հիման վրա անվճար և վճարովի ուսուցմամբ մրցույթների արդյունքների հաստատումը, արտոնություն ունեցող դիմորդների ցուցակների ըստ մասնագիտությունների հաստատումը, անվճար ու վճարովի ուսուցման համակարգում թափուր և պահուստային տեղերի վերաբաշխումը իրականացնում է հանրապետական ընդունող հանձնաժողովը:
Ընդունելության դիմում-հայտերի և փաստաթղթերի ընդունումը
9․ Դիմորդները ՀԳՊԱ-ի ներբուհական քննություններին և մաuնագիտությունների մրցույթին մաuնակցելու համար ընդունելության դիմում-հայտը և փաստաթղթերը հանձնում են ՀԳՊԱ‑ի ընդունող հանձնաժողով:
10․ Դիմորդների փաuտաթղթերն ընդունվում են տվյալ տարվա մայիuի 5-ից մինչև հունիuի 1-ը ընկած ժամանակահատվածում՝ մինչև ժամը 16:00-ն, իսկ վերջին օրը` մինչև ժամը 18։00-ն:*
11․ Հայաստանի Հանրապետության երկքաղաքացիների և օտարերկրացիների, օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատությունները տվյալ ուսումնական տարում ավարտած Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, նույն տարվա գարնանային զորակոչից զորացրված դիմորդների, նախնական մաuնագիտական (արհեuտագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների տվյալ տարվա շրջանավարտների փաuտաթղթերն ընդունվում են հունիսի 25-ից մինչև հուլիuի 2-ը` մինչև ժամը 16:00-ն, իսկ վերջին օրը`մինչև ժամը 18։00-ն:*
12․ Փաստաթղթերի ընդունման ժամկետը լրանալուց հետո դիմորդների կողմից ներկայացված լրացուցիչ փաստաթղթերը չեն ընդունվում:
13․ Ընդունելության դիմում-հայտը և փաստաթղթերն ընդունման ժամկետի ավարտից հետո փոփոխման ենթակա չեն:
14․ Ընդունելության գործընթացը կազմակերպում և իրականացնում է ՀԳՊԱ-ի ընդունող հանձնաժողովը (այսուհետ` ընդունող հանձնաժողով):
15․ Ընդունող հանձնաժողովի կազմում ընդգրկվում են ռեկտորը (նախագահ), ուսումնագիտական գծով պրոռեկտորը (տեղակալ): Ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղարին, պատասխանատու քարտուղարի տեղակալին (տեղակալներին) և անդամներին նշանակում է ընդունող հանձնաժողովի նախագահը: Ընդունող հանձնաժողովն իր աշխատանքներն իրականացնում է տեխնիկական անձնակազմի միջոցով:
16․ Ընդունող հանձնաժողովի տեխնիկական անձնակազմը ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղարի առաջարկով հաստատվում է ՀԳՊԱ-ի ռեկտորի կողմից:
17․ Դիմորդը փաստաթղթերը հանձնելու համար տեխնիկական անձնակազմի կողմից ստանում է անհրաժեշտ տեղեկություններ մասնագիտությունների ընտրության մասին, ծանոթանում դիմում-հայտը լրացնելու կարգին։
18․ Դիմորդը լրացնում է ընդունելության դիմում-հայտը և ընդունելության համար պահանջվող փաստաթղթերի հետ միասին, ներկայացնում ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղարին։
19․ Ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղարը`
1) ստուգում է զորակոչային տարիք ունեցող արական սեռի դիմորդների զինվորական հաշվառման փաստաթղթի նշումները տարկետման իրավունքի կամ չզորակոչվելու պատճառի վերաբերյալ, ժամկետային զինվորական ծառայության ավարտի մասին տեղեկանքը;
2) ստուգում է ընդունելության դիմում-հայտը, այն հաստատում ստորագրությամբ, տալիս է ստացական փաստաթղթերն ընդունելու մասին, որում նշվում է ինչ փաստաթղթեր է հանձնել դիմորդը: Դիմորդը, հանձնելով ընդունելության դիմում-հայտը և փաստաթղթերը, ստորագրում է գրանցման մատյանում;
3) դիմորդին հայտնում է քննական թերթիկ ստանալու օրը;
4) ընդունելության դիմում-հայտերը հանձնում է գնահատման և թեստավորման կենտրոն` գրանցման:
20․ Ընդունելության դիմում-հայտերի հիման վրա պատրաստվում են քննական թերթիկներ։
21․ Քննական թերթիկը դիմորդին հանձնվում է անձնագիրը և ստացականը նրա կողմից ներկայացնելուց հետո, որի համար դիմորդն ստորագրում է մատյանում։
22․ Քննական թերթիկը պարունակում է դիմորդի տվյալները` անունը, ազգանունը, հայրանունը, անձնագրի կամ ծննդյան վկայականի սերիան, համարը, լուսանկարը, անձնական համարը, քննությունների ցանկը, դրանք հանձնելու օրը և ժամը, հայտագրված մասնագիտությունը:
23․ Դիմորդը դիմում-հայտի հետ միասին ներկայացնում է`
1) լուսանկարով տեղեկանք ավարտական դասարանում սովորելու մասին` հաստատված դպրոցի տնօրենի կողմից (նախորդ տարիների շրջանավարտները ներկայացնում են ավարտական փաստաթուղթ` ատեստատ կամ դիպլոմ);
2) 6 լուսանկար (3×4 սմ չափսի);
3) փաստաթուղթ զինվորական ծառայությանն առնչության մասին;
4) անձը հաuտատող փաստաթուղթ (անձնագիր, զինվորական գրքույկ, ծննդյան վկայական, փախuտականի վկայական, Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագիր, կացության վկայական): Անձնագրի կամ ծննդյան վկայականի բացակայության դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից տրվող՝ անձը հաստատող ժամանակավոր փաստաթուղթ;
5) զինվորական գրքույկ և զինվորական կոմիսարիատից տեղեկանք ժամկետային զինվորական ծառայությունն անցած լինելու, ծառայության վայրի և ծառայողական բնութագրի մասին;
6) Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների երեխաները, ժամկետային զինվորական ծառայության պարտականությունները կատարելիu հաշմանդամ դարձած քաղաքացիները, 1-ին և 2-րդ խմբերի, ինչպես նաև մինչև 18 տարեկան մանկուց հաշմանդամները և առանց ծնողական խնամքի մնացած՝ մինչև 23 տարեկան երեխաները սույն կարգի 60 և 61 կետերում սահմանված արտոնություններից օգտվելու համար ներկայացնում են տվյալ արտոնություններից օգտվելու իրավունքը հավաստող փաստաթղթեր;
7) միջազգային և հանրապետական մրցույթների (օլիմպիադաներ, փառատոններ) դիպլոմները;
8) ներբուհական յուրաքանչյուր քննությանը մասնակցելու, ինչպես նաև փաuտաթղթերն ընդունելու և ձևակերպելու համար 1500-ական դրամ վճարելու վերաբերյալ անդորրագիրը:
24․ Տվյալ ուսումնական տարվա շրջանավարտները, տվյալ տարվա գարնանային զորակոչից զորացրված դիմորդները, օտարերկրացիները, ինչպես նաև միջին մասնագիտական և նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթություն ստացած դիմորդներն ավարտական փաստաթուղթը (ատեստատ, դիպլոմ) ներկայացնում են մինչև տվյալ տարվա հուլիսի 10-ը:
25․ Սույն կարգի 60-62-րդ կետերով սահմանված արտոնություններից օգտվող դիմորդներն ազատվում են ընդունելության քննությունների վճարից:
26․ Ընդունող հանձնաժողովն առանձին սոցիալական խմբերի քաղաքացիների կարող է ազատել ներբուհական քննությունների, ինչպես նաև փաuտաթղթերն ընդունելու և ձևակերպելու համար սահմանված վճարից:
Մասնագիտությունների հայտագրումը
27․ Դիմորդներն ընդունելության դիմում-հայտում իրենց ընտրությամբ հայտագրում են մասնագիտությունը՝ ըստ ուսուցման անվճար և վճարովի համակարգերի:
28․ Դիմորդին չի թույլատրվում ներկայացնել մեկից ավելի ընդունելության դիմում-հայտ: Բազայում նույն դիմորդի՝ մեկից ավելի ընդունելության դիմում-հայտերի առկայության դեպքում տվյալ դիմորդը զրկվում է ընդունելության քննություններին և մրցույթին մասնակցելու իրավունքից:
29․ Միջնակարգ կրթության ատեստատում կամ համապատասխան ավարտական փաստաթղթում «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից (ավարտական, քննական) գնահատական չունեցող դիմորդները «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի ոչ մրցութային քննության գնահատականի փոխարեն կարող են օգտագործել միջնակարգ կրթության ատեստատի կամ համապատասխան ավարտական փաստաթղթի` «Օտար լեզու» (ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, իսպաներեն, իտալերեն, պարսկերեն) առարկայի գնահատականը:
30․ Միջնակարգ կրթության ատեստատում «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից քննական գնահատական չունեցող դիմորդները «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից ոչ մրցութային քննության գնահատականի փոխարեն կարող են օգտագործել միջնակարգ կրթության ատեստատի «Հայոց լեզու» առարկայի տարեկան գնահատականը:
Ընդունելության դիմում-հայտերն ուղղելը և փաստաթղթերը հետ վերցնելը
31․ Դիմորդը կարող է ընդունելության դիմում-հայտում փոփոխություններ կատարել՝ մինչև տվյալ տարվա հունիսի 1-ը` ժամը 18։00-ն։**
32․ Հայաստանի Հանրապետության երկքաղաքացիները և օտարերկրացիները, տվյալ ուսումնական տարում օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատություններն ավարտած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, տվյալ տարվա գարնանային զորակոչից զորացրված դիմորդները դիմում-հայտում փոփոխություններ կարող են կատարել՝ մինչև տվյալ տարվա հուլիսի 2-ը` ժամը 18։00-ն։**
33․ Ընդունելության դիմում-հայտը լրացնելու օրվանից սկսած մինչև ընդունելության դիմում-հայտերի և փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը, դիմորդը կարող է հետ վերցնել կամ փոփոխություն կատարել ընդունելության դիմում-հայտում` քննական թերթիկի և ստացականի առկայության դեպքում:
34․ Ընդունելության դիմում-հայտը հետ վերցնելու կամ դրանում փոփոխություն կատարելու համար դիմորդը դիմում է ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղարին: Պատասխանատու քարտուղարն առանձնացնում է դիմորդի անձնական գործը, տալիս վերադարձման թույլտվություն` այն վավերացնելով ՀԳՊԱ-ի ընդունող հանձնաժողովի կնիքով։
Ընդունելության դիմում-հայտերի հաստատագրումը
35․ Ընդունելության դիմում-հայտերի ընդունման ժամկետի ավարտից հետո ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղարն ու գնահատման և թեստավորման կենտրոնի ներկայացուցիչն ստորագրում են ընդունելության դիմում-հայտերի բազայի մասին ակտը, որում նշվում են ընդունելության դիմում-հայտերի թիվը, քննությունների թիվը, քննությունների համար վճարված ընդհանուր գումարը, քննությունների վարձից ազատված դիմորդների թիվը։
36․ Բազայում կատարվող բոլոր փոփոխությունների և ճշտումների մասին կազմվում է արձանագրություն։
37․ Ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղարը դիմորդների արտոնությունները հաստատող փաստաթղթերի կրկնօրինակները մինչև տվյալ տարվա հուլիսի 10-ը հանձնում է գնահատման և թեստավորման կենտրոնին:
Քննության՝ կորցրած քննական թերթիկի վերականգնումը
38․ Դիմորդը քննական թերթիկը կորցնելու մասին դիմում է ներկայացնում ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղարին:
39․ Ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղարը 24 ժամվա ընթացքում դիմորդին տալիս է նոր քննական թերթիկ։ Նոր քննական թերթիկում քննության օրերը չեն փոխվում:
40․ Քննությունների օրերին քննական թերթիկը կորցրած դիմորդին թույլատրվում է քննությունը հանձնել անձը հաստատող փաստաթղթի հիման վրա:
Ներբուհական ընդունելության քննությունների կազմակերպումը, անցկացումը և գնահատականի բողոքարկումը
41․ Ներբուհական ընդունելության քննություններն անցկացվում են տվյալ տարվա հունիսի 25-ից մինչև հուլիսի 8-ը ընկած ժամանակահատվածում:***
42․ Ընդունելության քննությունների անցկացման քննական հանձնաժողովների նախագահները ընդունող հանձնաժողովի նախագահի առաջարկով հաստատվում են ՀՀ ԿԳ նախարարի կողմից (այսուհետ` քննական հանձնաժողով):
43․ Քննական հանձնաժողովները ձևավորվում են ռեկտորի հրամանով և կազմված են նախագահից, նախագահի տեղակալից և անդամներից:
44․ Քննական հանձնաժողովը կազմում է քննական տոմսերը, տարբերակները և քննական այլ նյութեր, ստորագրում և ծրարում է քննական տոմսերի բնագրերը, որոնք կնքվում են և մինչև տվյալ քննության օրը պահվում ընդունող հանձնաժողովի նախագահի մոտ:
45․ Ներբուհական ընդունելության քննություններն անցկացվում են տվյալ մասնագիտության մասնագիտական առարկաների առանձնահատկություններին և ծրագրերի պահանջներին համապատասխան։
46․ Բանավոր քննության կազմակերպումը, անցկացումը և գնահատականի բողոքարկումը`
1) քննական հանձնաժողովի նախագահը քննության օրը ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղարից ստանում է դիմորդների ցուցակը;
2) դիմորդները քննասենյակ են մտնում դիմորդների ցուցակում իրենց անունների հերթականությանը համապատասխան;
3) ցուցակի, անձը հաuտատող փաuտաթղթի (անձնագիր, զինվորական գրքույկ, ծննդյան վկայական, փախuտականի վկայական, Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագիր, կացության վկայական, իսկ անձնագրի կամ ծննդյան վկայականի բացակայության դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոuտիկանության կողմից տրվող՝ անձը հաuտատող ժամանակավոր փաuտաթուղթ) և քննական թերթիկի համապատասխանությունն ստուգում են քննական հանձնաժողովի նախագահը կամ պատասխանատու քարտուղարը;
4) դիմորդների ցուցակում դիմորդն իր անվան դիմաց ստորագրում է, որից հետո քննասենյակում ընտրում է քննատոմսը;
5) քննատոմսն ընտրելուց հետո դիմորդը քննասենյակում ստանում է բանավոր հարցման թերթ, որում կարող է գրի առնել իր պատասխանը, լրացուցիչ հարցերը և դրանց պատասխանները;
6) դիմորդի պատասխանը գնահատվում է 20 միավորանոց համակարգով: Քննության արդյունքները գրանցվում են քննական տեղեկագրում, որը ստորագրվում է քննական հանձնաժողովի բոլոր անդամների կողմից;
7) դիմորդների վիճահարույց պատասխանները գնահատվում են քննական հանձնաժողովի կողմից` քվեարկության միջոցով;
8) բանավոր քննության գնահատականը դիմորդին հայտնվում է քննության oրը` քննաuենյակում: Դիմորդն իրավունք ունի բանավոր քննության գնահատականը բողոքարկելու քննական հանձնաժողովի նախագահին` առանց քննաuենյակից դուրս գալու;
9) գնահատականների ցուցակները փակցվում են քննությունը հանձնելու հաջորդ օրը, ժամը 16:00-ին:
47․ Գրավոր քննության կազմակերպումը և անցկացումը`
1) հանձնաժողովի նախագահը գրավոր քննության օրն ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղարից ստանում է դիմորդների ցուցակը;
2) դիմորդների մուտքը գրավոր քննության քննասենյակ կատարվում է համաձայն դիմորդների ցուցակի;
3) ցուցակի, անձը հաuտատող փաuտաթղթի (անձնագիր, զինվորական գրքույկ, ծննդյան վկայական, փախuտականի վկայական, Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագիր, կացության վկայական, իսկ անձնագրի կամ ծննդյան վկայականի բացակայության դեպքում` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոuտիկանության կողմից տրվող՝ անձը հաuտատող ժամանակավոր փաuտաթուղթ) և քննական թերթիկի համապատասխանությունն ստուգում են առարկայական հանձնաժողովի նախագահը կամ պատասխանատու քարտուղարը;
4) քննական հանձնաժողովի նախագահն ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղարի հետ ճշտում է քննությանը ներկայացած դիմորդների թիվը, որից հետո քննական տետրերը բաժանում են դիմորդներին, բացատրում տիտղոսաթերթի լրացման ձևը;
5) քննական տոմսերը դրվում են սեղանին, դահլիճից հրավիրվում են դիմորդներ` ընտրելու համապատասխան թվով քննական տարբերակներ: Գործընթացին կարող են ներկա լինել դիմորդների ծնողներ;
6) գրավոր քննության ամբողջ ընթացքում քննասենյակում պետք է ներկա լինեն քննական հանձնաժողովի նախագահը, նախագահի տեղակալը:
48․ Գրավոր քննության քննական աշխատանքների ստուգումը`
1) քննության ավարտից հետո դիմորդները քննական տետրերը հանձնում են քննական հանձնաժողովի նախագահին: Պատասխանատու քարտուղարը գրավոր աշխատանքի չլրացված տեղերում նշում է կատարում լատիներեն «զեթ» տառի տեսքով;
2) քննական հանձնաժողովի նախագահը դրանք հանձնում է հանձնաժողովի անդամներին` ստուգման;
3) ստուգումն իրականացվում է քննության օրը` քննասենյակում;
4) աշխատանքները գնահատվում են 20 միավորանոց համակարգով: Քննության արդյունքները գրանցվում են քննական տեղեկագրում, որը ստորագրվում է քննական հանձնաժողովի բոլոր անդամների կողմից;
5) գնահատականների ցուցակները կենտրոնացված գրավոր քննության քննական կենտրոնում փակցվում են քննությունը հանձնելու հաջորդ օրը, ժամը 16:00-ին:
49․ «Գծանկար», «Գունանկար», «Քանդակագործություն», «Կոմպոզիցիա» առարկաների քննության կազմակերպումը և անցկացումը`
1) հանձնաժողովի նախագահը քննության առաջին օրն ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղարից ստանում է դիմորդների ցուցակը;
2) դիմորդների մուտքը քննասենյակ կատարվում է համաձայն դիմորդների ցուցակի;
3) ցուցակի, անձը հաuտատող փաuտաթղթի (անձնագիր, զինվորական գրքույկ, ծննդյան վկայական, փախuտականի վկայական, Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագիր, կացության վկայական, իսկ անձնագրի կամ ծննդյան վկայականի բացակայության դեպքում` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոuտիկանության կողմից տրվող՝ անձը հաuտատող ժամանակավոր փաuտաթուղթ) և քննական թերթիկի համապատասխանությունն ստուգում են առարկայական հանձնաժողովի նախագահը կամ պատասխանատու քարտուղարը;
4) քննական հանձնաժողովի նախագահն ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղարի հետ ճշտում է քննությանը ներկայացած դիմորդների թիվը, որից հետո վատմանի կամ կտավի վերևի աջ անկյունում դիմորդները գրում են իրենց քննաթերթիկի համարը, անունը և ազգանունը: «Քանդակագործություն» առարկայի քննության ժամանակ վերոնշյալ տվյալները լրացվում են առանձին թերթիկի վրա և ամրացվում դիմորդի հաստոցին;
5) քննական հանձնաժողովի նախագահը ստուգում է լրացվածի ճիշտ լինելը և ստորագրում: Ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղարը կնիքով հաստատում է լրացվածը;
6) «Գծանկար», «Գունանկար» և «Քանդակագործություն» առարկաների քննությունների ժամանակ հանձնարարությունը (բնորդներ, նատյուրմորտներ) նախապես դրված է լինում քննասենյակում;
7) «Կոմպոզիցիա» առարկայի քննության ժամանակ քննական տարբերակները դրվում են սեղանին, քննասենյակից հրավիրվում են դիմորդներ` ընտրելու համապատասխան թվով քննական տարբերակներ: Քննական տարբերակների ընտրման գործընթացին կարող են ներկա լինել դիմորդների մինչև երեք ծնող;
8) քննության ամբողջ ընթացքում քննասենյակում պետք է ներկա լինեն քննական հանձնաժողովի նախագահը, նախագահի տեղակալը;
9) յուրաքանչյուր քննությունը շարունակվում է 1-4 օր, օրեկան 3-8 ժամ տևողությամբ, կախված քննության յուրահատկություններից;
10) քննության յուրաքանչյուր օրվա ավարտին դիմորդի աշխատանքը տեղափոխվում է պահեստասենյակ, որի դուռը զմրսվում է (քննասենյակի դուռը փակվում է և դռան վրա սոսնձվում է քննական հանձնաժողովի նախագահի և ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղարի ստորագրություններով թղթիկ, որի վրա դրվում է նաև ընդունող հանձնաժողովի կնիքը): Պահեստասենյակի դռան զմրսմանը ներկա են լինում քննական հանձնաժողովի անդամները, պատասխանատու քարտուղարը, ինչպես նաև դիմորդների առնվազն երեք ներկայացուցիչ;
11) քննության հաջորդ օրվա սկզբում քննական հանձնաժողովի անդամների, պատասխանատու քարտուղարի և դիմորդների ներկայությամբ քննական հանձնաժողովի նախագահը բացում է պահեստասենյակի դուռը, դիմորդների աշխատանքները տեղափոխվում են քննասենյակ և քննությունը շարունակվում է;
12) քննության առաջին և երկրորդ օրերի ընթացքում կատարված աշխատանքից դժգոհ լինելու դեպքում դիմորդը կարող է դիմել քննական հանձնաժողովի նախագահին նախորդ աշխատանքը անվավեր ճանաչելու և աշխատանքը նորից սկսելու համար: Աշխատանքը նորից սկսելու համար կրկնվում են սույն կետի 4-րդ և 5-րդ ենթակետերով նախատեսված գերծողությունները: Դիմորդի նախորդ աշխատանքի վերևի աջ անկյունում լրացված տվյալների վրա համապատասխան նշան է արվում (լատիներեն «իքս» տառի տեսքով), աշխատանքը ակտավորվում է և տեղափոխվում պահոց;
13) սույն կետի 12 ենթակետով սահմանվող գործընթացը չի կարող իրականացվել, եթե ամբողջ քննության տևողությունը երկու օր է:
50․ «Գծանկար», «Գունանկար», «Քանդակագործություն», «Կոմպոզիցիա» առարկաների քննական աշխատանքների ստուգումը`
1) քննական հանձնաժողովի նախագահը բացում է պահեստասենյակը և քննական հանձնաժողովի անդամները դիմորդների աշխատանքները տեղափոխում են գնահատման համար հատկացված սենյակներ: Դիմորդների բոլոր աշխատանքները տեղադրվում են միմյանց հարևանությամբ;
2) քննական հանձնաժողովը ուսումնասիրում և գնահատում է դիմորդների յուրաքանչյուր աշխատանքը դիտելով դրանք համադրության մեջ;
3) աշխատանքների ուսումնասիրումը և գնահատումը իրականացվում է քննությունների վերջին օրը;
4) աշխատանքները գնահատվում են ըստ ՀԳՊԱ-ի մասնագետների կողմից մշակված և ՀՀ ԿԳ նախարարի կողմից հաստատված չափանիշների: Քննության արդյունքները գրանցվում են քննական տեղեկագրում, որը ստորագրվում է քննական հանձնաժողովի բոլոր անդամների կողմից;
5) գնահատականների ցուցակները փակցվում են վերջին քննությունը հանձնելու հաջորդ օրը, ժամը 16:00-ին:
51․ Գրավոր քննության և «Գծանկար», «Գունանկար», «Կոմպոզիցիա», «Քանդակագործություն» առարկաների քննությունների արդյունքների բողոքարկումը՝
1) դիմորդը կարող է բողոքարկել իր գնահատականը գնահատականների ցուցակները փակցնելու հաջորդ օրը` ժամը 9։00-18։00-ի ընթացքում;
2) բողոքարկման համար դիմորդը դիմում է ներկայացնում պատասխանատու քարտուղարին: Դիմումների ընդունման ժամկետի ավարտից հետո պատասխանատու քարտուղարը դիմումները հանձնում է քննական հանձնաժողովի նախագահին;
3) դիմումում նշվում է այն աշխատանքը (գրավոր քննության արդյունքների բողոքարկման դեպքում աշխատանքի այն հատվածը), որի գնահատման հետ դիմորդը համաձայն չէ;
4) բողոքարկման ժամանակ հանձնաժողովը վերանայում է միայն դիմորդի կողմից նշված աշխատանքը (աշխատանքի հատվածները): Մյուս աշխատանքների (հատվածների) վերանայումը և վերագնահատումը չեն թույլատրվում;
5) քննական հանձնաժողովի նախագահը, անդամները և ռեկտորի հրամանով ստեղծված բողոքարկման հանձնաժողովը քննարկում են բողոքարկված աշխատանքը (աշխատանքի հատվածը)` դիմորդի և նրա կողմից հրավիրված մասնագետի հետ (քննարկմանը կարող են ներկա գտնվել նաև դիմորդի ծնողները);
6) բողոքարկված աշխատանքի (աշխատանքի հատվածների) գնահատականը կարող է բարձրացվել, իջեցվել կամ չփոփոխվել;
7) բողոքարկման արդյունքները լրացվում են բողոքարկման տեղեկագրում, որը ստորագրվում է քննական հանձնաժողովի նախագահի, բողոքարկման հանձնաժողովի նախագահի և անդամ(ներ)ի ու պատասխանատու քարտուղարի կողմից;
8) քննական աշխատանքների բողոքարկման արդյունքները հրապարակվում են հաջորդ օրը ժամը 16:00-ին։
52․ «Գծանկար», «Գունանկար», «Քանդակագործություն», «Կոմպոզիցիա» առարկաների գծով քննական աշխատանքները բողոքարկումների փուլի ավարտից 5 օր հետո դիմորդների ցանկության դեպքում 7 օրվա ընթացքում վերադարձվում են հեղինակին: Նշված ժամանակահատվածում հեղինակներին չվերադարձված աշխատանքները ոչնչացվում են:
Ընդունելության մրցույթի անցկացումը
53․ Ընդունելության քննությունները գնահատվում են 20 միավորային համակարգով: Դրական են համարվում ութ և բարձր միավորները:
54․ Դիմորդն անվճար և վճարովի ուսուցմամբ հայտագրած համապատասխան մասնագիտությունների մրցույթներին մասնակցում է մրցութային քննություններից ստացած դրական միավորների գումարով` հարյուրերորդական մասի պահպանմամբ: Այն մասնագիտությունների համար, որոնք ընդունելության քննությունների ցանկում նշված են որպես ոչ մրցութային, դիմորդը մրցույթին մասնակցում է այդ առարկաներից դրական միավոր ստանալու դեպքում:
55․ Անվճար և վճարովի ուuուցման ընդունելության մրցույթներն անցկացվում են մեկ փուլով:
56․ Մասնագիտությունների մրցույթն անցկացվում է անվճար ուսուցման գերակայությամբ:
57․ Հայաստանի Հանրապետության սահմանամերձ և բարձր լեռնային բնակավայրերում հաշվառված և վերջին ութ տարում մշտապես բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների անվճար ուսուցման համակարգ են ընդունվում`
1) ընդհանուր մրցույթից դուրս (առանձին մրցույթով)` ըստ մասնագիտությունների` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված տեղերի;
2) անվճար ուսուցման մրցույթից դուրս մնալու դեպքում՝ ընդհանուր հիմունքներով մասնակցելով վճարովի ուսուցման մրցույթին։
58․ Հայաստանի Հանրապետության սահմանամերձ և բարձր լեռնային բնակավայրում հաշվառված և վերջին ութ տարում մշտապես բնակվող դիմորդները ընդունելության դիմում-հայտի հետ միասին ներկայացնում են նշված պահանջները հավաստող տեղեկանք՝ համայնքի ղեկավարի ստորագրությամբ և կնիքով:
59․ Մրցութային հավաuար միավորների դեպքում, ըuտ հերթականության, առավելություն է տրվում`
1) բոլոր տարիների մեդալակիր դիմորդներին;
2) արվեuտի գծով միջազգային և հանրապետական մրցույթների հաղթողներին;
3) դպրոցականների հանրապետական առարկայական օլիմպիադաների առաջին կարգի դիպլոմ ստացած դիմորդներին;
4) Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության բուհերի առկա ուսուցմամբ տվյալ ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկում ՀԳՊԱ-ի կողմից նշված առաջին մրցութային քննությունից առավել բարձր միավոր ստացած դիմորդներին (սովորաբար «Կոմպոզիցիա» առարկայից);
5) դպրոցի պետական ավարտական քննություններից առավելագույն միջին գնահատական ունեցող դիմորդներին;
6) տվյալ մասնագիտությանը համապատասխան միջին մասնագիտական կրթություն ստացած դիմորդներին:
60․ Այն մասնագիտությունների գծով, որոնց քննությունների անվանացանկում առարկաները նշված են մեկ (նաև անվճար ուսուցման մրցույթին մասնակցելու համար) և երկու աստղանիշով, վճարովի ուսուցման թափուր տեղերի մրցույթին մասնակցելու համար`
1) մրցութային և ոչ մրցութային քննությունների գնահատականներ են համարվում միջնակարգ կրթության ատեստատի, միջին մաuնագիտական (հիմնական և միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթության հիմքով) կամ նախնական մաuնագիտական (արհեuտագործական) ուuումնական հաuտատությունների ավարտական փաստաթղթերի տվյալ առարկաների պետական ավարտական քննական գնահատականները, իսկ պետական ավարտական քննական գնահատականի բացակայության դեպքում` տարեկան գնահատականը;
2) 10 միավորային համակարգով տարեկան գնահատականները համապատասխանաբար հավասարեցվում են հետևյալ միավորներին`
ա. «4»-ը, «5»-ը և «6»-ը համարժեք են 13 միավորին
բ. «7»-ը և «8»-ը համարժեք են 17 միավորին
գ. «9»-ը և «10»-ը համարժեք են 20 միավորին
3) միջնակարգ կրթության ատեuտատի կամ համապատասխան ավարտական փաստաթղթի 5 միավորային համակարգով գնահատված տարեկան, քննական գնահատականները համապատաuխանաբար հավաuարեցվում են հետևյալ միավորներին`
ա. «3»-ը համարժեք է 13 միավորին
բ. «4»-ը համարժեք է 17 միավորին
գ. «5»-ը համարժեք է 20 միավորին։
61․ Քննությունները դրական միավորներով հանձնելու դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին մրցույթից դուրս ընդունվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների երեխաները, ժամկետային զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս հաշմանդամ դարձած քաղաքացիները` համաձայն Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոuտիկանության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տված տեղեկանքների:
62․ Վճարովի համակարգի համար առնվազն անցումային միավորներ հավաքելու դեպքում անվճար ուսուցման համակարգ են ընդունվում`
1) 1-ին և 2-րդ խմբերի, ինչպես նաև մինչև 18 տարեկան մանկուց հաշմանդամները` համաձայն բժշկասոցիալական փորձաքննության գործակալության կողմից տրված եզրակացության;
2) առանց ծնողական խնամքի մնացած՝ մինչև 23 տարեկան երեխաները:
63․ Պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից զորացրված դիմորդները զորացրվելուց հետո` երեք տարվա ընթացքում, քննությունները դրական միավորներով հանձնելու դեպքում`
1) անվճար ուսուցմամբ ընդունվում են ընդհանուր մրցույթից դուրս (առանձին մրցույթով)` ըստ մասնագիտությունների` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված տեղերի։ Մրցութային հավասար միավորների դեպքում առավելություն է տրվում մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցած և ծառայության դրական ցուցանիշներ ունեցող դիմորդին՝ հիմք ընդունելով սույն կարգի 24-րդ կետի 5-րդ ենթակետում նշված տեղեկանքը;
2) անվճար ուսուցման մրցույթից դուրս մնալու դեպքում դիմորդները վճարովի ուսուցման մրցույթին մասնակցում են ընդհանուր հիմունքներով;
3) եթե հայտագրել են միայն վճարովի ուսուցման տեղեր հատկացված մաuնագիտություններ` բուհ են ընդունվում մրցույթից դուրս:
64․ Անվճար և վճարովի ուuուցման մրցույթների արդյունքներն ամփոփվում են մինչև տվյալ տարվա հուլիսի 15-ը:
65․ ՀԳՊԱ-ի ներբուհական քննությունների արդյունքներով մրցույթն անցկացվում է ՀԳՊԱ-ում: Մրցույթի արդյունքը հաստատվում է հանրապետական ընդունող հանձնաժողովում:
66․ Հանրապետական ընդունող հանձնաժողովի կողմից ընդունելության քննությունների մրցույթի արդյունքները հաստատվելուց հետո, թափուր տեղերի առկայության դեպքում, ընդունելության քննություններից դրական միավոր (միավորներ) ստացած, սակայն մրցույթից դուրս մնացած դիմորդները հուլիսի 15-20-ը ընկած ժամանակահատվածում կարող են մասնակցել թափուր տեղերի մրցույթին` լրացնելով նոր դիմում-հայտ:
67․ Պատասխանատու քարտուղարը հուլիսի 21-ին գնահատման և թեստավորման կենտրոն է ներկայացնում թափուր տեղերի մրցույթի դիմում-հայտերը:
68․ Հանրապետական ընդունող հանձնաժողովը թափուր տեղերի մրցույթի արդյունքները հաստատում է հուլիսի 25-ին:
* Դիմորդների փաստաթղթերի ընդունման ժամկետները յուրաքանչյուր տարի համապատասխանեցվում են տվյալ տարվա «ՀՀ պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության (ըստ բակալավրի կրթական ծրագրի) կարգ»-ով կամ համապատասխան այլ փաստաթղթերով սահմանված ժամկետների:
** Դիմում-հայտերում փոփոխություններ կատարելու ժամկետները յուրաքանչյուր տարի համապատասխանեցվում են տվյալ տարվա «ՀՀ պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության (ըստ բակալավրի կրթական ծրագրի) կարգ»-ով կամ համապատասխան այլ փաստաթղթերով սահմանված ժամկետների:
*** Ընդունելության քննությունների անցկացման ժամկետները յուրաքանչյուր տարի համապատասխանեցվում են տվյալ տարվա «ՀՀ պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության (ըստ բակալավրի կրթական ծրագրի) կարգ»-ով կամ համապատասխան այլ փաստաթղթերով սահմանված ժամկետների: