Ծրագրի համակարգող՝ Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա (ՀԳՊԱ)
INCLUSION-ը Էրազմուս+ կարողությունների զարգացման եռամյա միջտարածաշրջանային դրամաշնորհային ծրագիր էր, որի հիմնական նպատակն էր խթանել Հայաստանի ու Բոսնիա և Հերցեգովինայի բարձրագույն ուսումնական հաստատություններում կարողությունների զագացումը ներառական կրթություն տրամադրելու և այս ոլորտում դերերի հստակեցման ուղղությամբ, ինչպես նաև նպաստել շահակիցների շրջանում գիտելիքի փոխանցմանը:
INCLUSION-ը իրականացնելու համար կարևորագույն խնդիրներն էին՝
- զարգացնել գործընկեր բուհերի և ոլորտը կարգավորող մարմինների անձնակազմի կարողությունները ապահովելու և իրականացնելու ներառական կրթության քաղաքականությունը բարձրագույն կրթական համակարգում,
- մշակել բարձրագույն կրթական համակարգում ներառական կրթության ապահովման քաղաքականությունը՝ նպաստելով սոցիալական ուղղվածության ռազմավարության իրականացմանը,
- մշակել սոցիալական ուղղվածության ռազմավարության իրականացմանը նպաստող ինստիտուցիոնալ մեխանիզմներ,
- ապահովել խոցելի խմբերի ներգրավումը բարձրագույն կրթական համակարգ։
Շոշափելի արդյունքներ
Որպես համակարգող՝ ՀԳՊԱ-ն հաջողությամբ կառավարել և ամփոփել է ծրագիրը՝ գրանցելով շոշափելի արդյունքներ, որոնք ծառայել են ծրագրի նպատակին։ Ծրագրի շրջանակներում հիմնականում մշակվել են՝
- ՀՀ-ում ու Բոսնիա և Հերցեգովինայում ներառական կրթության ազգային ուղենիշներ,
- Բարձրագույն ուսումնական ահսատտություններում և ավագ դպրոցներում ներառական ուսուցման և դասավանդման ուղեցույց,
- Բարձրագույն կրթական համակարգում սոցիալական ուղղվածության քաղաքականության մշակման վերապատրաստման փաթեթ,
- Հայաստանում ներառական կրթությանն ընդառաջ․ ներառական կրթության գործիքակազմ ավագ դպրոցների համար,
- ՀՀ ու Բոսնիա և Հերցեգովինայի գործընկեր բուհերի ներառական կրթության ապահովման քաղաքականություններ,
- INCLUSION ծրագրի ձեռքբերումները 2016-2019-ին:
Լավ համագործակցություն
Ծրագրի գործընկեր հաստատությունները Հայաստանի, Բոսնիա և Հերցեգովինայի և Եվրոպական Միության անդամ երկրներից էին, որոնց ակտիվ մասնակցությունը ծրագրի իրականացման գործընթացներին ապահովեց լավագույն փորձի փոխանակում։
Կարողությունների զարգացում
Ծրագրի շրջանակներում իրականացվել են մի շարք վերապատրաստումներ, աշխատաժողովներ, կոնսորցիումի հանդիպումներ և այցեր, որոնք հնարավորություն ստեղծեցին զարգացնելու գործընկեր հաստատությունների աշխատակազմի կարողությունները՝ ներկայացնելով լավագույն փորձը և փոխանակելով գաղափարներ ու ապահովելով ծրագրի սահուն ընթացքը։ Բոլոր գործընկեր երկրները հնարավորություն ունեցան կազմակերպել հանդիպումներ՝ այդպիսով ներգրավելով ներքին շահակիցներին և նրանց ներկայացնել ոլորտի մարտահրավերները։ Ծրագրի շրջանակներում առաջին անգամ կազմակերպվեց և իրականացվեց ավագ դպրոցի ուսուցիչների վերապատրաստում՝ հիմք ստեղծելով ամրապնդելու ավագ դպրոց-բուհ կապը ապահովելու թիրախային և խոցելի խմբերի աշակերտների անարգել մուտքը բարձրագույն ուսումնական հաստատություններ։
Արդյունքների տարածում
Ծրագրի արդյունքները բոլոր շահակից խմբերին հասանելի ու տեսանելի դարձնելու նպատակով իրականացվել են մի շարք հանրայնացման գործողություններ՝ ներառյալ հոդվածների մշակում և հրապարակում, իրականացվող գործողությունների մասին լուսաբանումներ ծրագրի և գործընկեր հաստատությունների պաշտոնական կայք էջերում, կլոր-սեղան քննարկումների կազմակերպում և անցկացում, վերապատրաստումների անցկացում տարբեր շահագրգիռ կողմերի համար։ Բացի այդ ծրագրի շրջանակներում անցկացվեց համաժողով Բոսնիա և Հերցեգովինայում, իսկ ծրագրի ավարտին՝ նաև Հայաստանում՝ ներգրավելով բարձրագույն ուսումնական տարբեր հաստատությունների, ավագ դպրոցների, ոլորտը կանոնակարգող պետական կառույցների, ոլորտի համար պատասխանատու այլ կազմակերպությունների ներկայացուցիչների, որը հնարավորություն տվեց հանրության լայն շրջանում բարձրացնել ներառական կրթության արդի մարտահրավերները և իրականացված գործողությունները։
Հատուկ սարքավորումների ձեռքբերում
Հայաստանի ու Բոսնիա և Հերցեգովինայի գործընկեր բուհերը ձեռք են բերել և կիրառում են հատուկ մասնագիտացված սարքավորումներ, որոնք նպաստելու են դասընթացների առավել արդյունավետ կազմակերպմանը՝ հաշվի առնելով դասավանդման և ուսումնառության ներառական մոտեցումները։
ՀԳՊԱ-ի դերը
ՀԳՊԱ-ն ծրագրի շրջանակներում գրանցել է զգալի հաջողություններ՝ ունենալով շոշափելի արդյունքներ, այդ թվում՝
ա) իրականացվել է ներառական կրթություն ապահովելու և տրամադրելու հայեցակարգ մշակելու համար համապատասխան գրականության վերլուծություն,
բ) կատարվել է բուհում խոցելի և թիրախային խմբերի ու խնդիրների վերհանում,
գ) մշակվել է «ՀԳՊԱ-ում ներառական կրթության ապահովման քաղաքականություն»-ը, որը հաստատել է ՀԳՊԱ-ի գիտական խորհուրդը 2019-ի մայիսի 29-ին։ Փաստաթղթում նկարագրված գործողությունների շրջանակներում բուհում իրականացվել են մի շարք գործընթացներ, այդ թվում՝
- վերակազմավորվել է Կարիերային կենտրոնը՝ դառնալով Ուսանողների աջակցման և շրջանավարտների հետ համագործակցության կենտրոն, որի գործունեության շրջանակը մեծացել է՝ ներառելով խոցելի խմբերին հավելյալ աջակցություն ցուցաբերելու գործառույթներ,
- կատարվել են դիմորդների շրջանում ամենամյա հարցումներ վեր հանելու ուսանողների և հատկապես խոցելի խմբերի կարիքները,
- իրականացվել են մի շարք վերապատրաստումներ պրոֆեսորադասախոսական կազմի և վարչակազմի շրջանում՝ նրանց ներկայացնելով ներառական կրթություն տրամադրելու և դասավանդման ներառական մոտեցումները,
- մեկնարկել են բուհում կրթական ծրագրերի վերամշակելիս ներառական մոտեցումները ներառելու գործընթացները։
դ) փորձարկվել են դասավանդման և գնահատման ներառական մոտեցումները որոշ դասընթացների շրջանակներում, որոնց հիման վրա կազմվել են վերլուծություններ,
ե) ծրագրի մշակման գործընթացներում ակտիվորեն ներգրավվել են բուհի ուսանողներ, որոնք ներկայացրել են ուսանողների պատկերացումները ներառական կրթության մասին։ Ավելին, բուհի ուսանողները մասնակցել են «Ներառական կրթություն» պոստերների մրցույթին,
զ) բուհի աշխատանքային խումբը, դասախոսական կազմի ներկայացուցիչները ակտիվորեն մասնակցել են ծրագրի շրջանակներում փաստաթղթերի մշակմանը, վերապատրաստումներին, կլոր-սեղան քննարկումներին և այլ միջոցառումներին,
է) բուհի աշխատանքային խումբը պատրաստել ու ներկայացրել է ներառական կրթության տեսահոլովակներ։
Ծրագրի ընթացքի, հիմնական ձեռքբերումների, ՀՀ բուհերի վրա ազդեցության, ինչպես նաև ծրագրի շրջանակներում ՀԳՊԱ-ի շոշափելի արդյունքների մասին տեղեկությունները կարող եք գտնել հետևյալ հղումներով՝
1) INCLUSIONծրագրի ձեռքբերումները/INCLUSION Achievements
2) INCLUSION ծրագրի ազդեցությունը/INCLUSION INSIDE
3) INCLUSION ծրագիրը ՀԳՊԱ-ում/ INCLUSION at SAFAA
4) INCLUSION ծրագրիտեղեկագիրը/ INCLUSION Newsletter
5) INCLUSION ծրագրի մասին ՀԳՊԱ-ի պոստերները/ INCLUSION posters by SAFAA
6) INCLUSION ծրագրի թռուցիկը/ INCLUSION Flyer
7) INCLUSION ծրագրի ֆիլմը/INCLUSION-Porject-Impact
8) INCLUSION ծրագրիազդեցությունը ՀԳՊԱ-ի վրա-ֆիլմ/INCLUSION-at-SAFAA
9) Ներառական գնահատում-ֆիլմ/ Inclusive Assessment-film by SAFAA
10) Ներառական ընդունելություն-ֆիլմ/Inclusive Admissions-film by SAFAA
Ծրագրի մասին մանրամասն տեղեկության համար այցելեք http://inclusionerasmus.org/
Ծրագրի շրջանակներում մշակված փաստաթղթերը՝
2) ՀԳՊԱ-ի ուսումնասիրությունների արդյունքների վերլուծությունը/ SAFAA Survey Results
3) ՀԳՊԱ-ի ճանապարհային քարտեզը ներառական կրթության ապահովման համար/ SAFAA Roadmap
4) INCLUSION-Country Report on Inclusive Education-Armenia
6) National Guidelines on Inclusive Education-Armenia
8) Guidelines on Inlcusive Teaching and Learning for High Schools and Universities
9) An Inclusive Education Toolkit-Armenia/ENG
10) An Inclsuive Education Toolkit-Armenia/Arm
11) Endorsment Letter by National Guidelines by RA MESCS