Տրվել է «Գրադարան» ծրագրի մեկնարկը
Կարևորելով գրադարանի դերն ուսանողի զարգացման գործում՝ Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիան 2018-ի սկզբին ձեռնամուխ եղավ «Գրադարան» նախագծի մշակմանը:
«Գրադարան» նախագծի հեղինակն ու իրականացնողը ՀԳՊԱ Ուսանողական համայնքն է, որտեղ և սկիզբ են առել զրույցները գրադարանի վերափոխման շուրջ, ապա՝ մշակվել նախագիծ:
Մեծ պատասխանատվությամբ ենք մոտեցել նախապատրաստական և բուն նախագծման աշխատանքներին՝ գիտակցելով, որ նախագծի առանցքում ուսանողն է: Նախագծի վրա աշխատելիս փորձել ենք ուսանողին առավել հարմար և ժամանակակից դարձնել գրադարանի տարածքը՝ հաշվի առնելով մեր Ուսանողական համայնքում քննարկումների ժամանակ ուսանողների արձագանքներն ու առաջարկները,- նշում է նախագծի խմբի ղեկավար, ՀԳՊԱ 2018-ի շրջանավարտ Վանուհի Հովհաննիսյանը:
Ծրագրի այս փուլում նախագիծն արդեն ավարտուն տեսք ունի, ինչը ներկայացնում ենք ստորև.