Բակալավրի կրթական ծրագրերի 2024-2025 ուսումնական տարվա ընդունելության հայտագրումը
Բակալավրի կրթական ծրագրերի 2024-2025 ուսումնական տարվա ընդունելության հայտագրումը իրականացվելու է հետևյալ ժամկետում.
Սույն թվականի ապրիլի 18-ից մինչև մայիսի 10-ը Հայաստանի Հանրապետության հանրակրթական, նախնական կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունները տվյալ ուսումնական տարում ավարտող և նախորդ տարիների շրջանավարտ դիմորդների կողմից մասնագիտության և տվյալ մասնագիտության համար սահմանված քննական առարկայի (առարկաների) առցանց հայտագրումն է…
Երազանքի ճանապարհին…
Մեկ տարվա ֆրանսիական մթնոլորտի ու միջավայրի տպավորությունների՝ «Երազանքի հետքերով» նկարչական աշխատանքների ցուցահանդեսի՝ բացված Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Արամ Իսաբեկյանի անվան դահլիճում, հեղինակը Գրաֆիկա բաժնի 4-րդ կուրսի ուսանող Կարապետ Հաջի-Ասլանյանն է։ Ուսանողների փոխանակման ծրագրի շրջանակներում նա ուսումնառության հաջող փորձ ունեցավ անցած տարի Մարսելի Գեղարվեստի ակադեմիայում…
Read MoreԴասախոսություն-քննարկում ՀԳՊԱ-ում
Մտավոր սեփականությունը 21-րդ դարի հիմնական, առաջատար հարստությունն է,- այս մասին խոսում են աշխարհի շատ նշանավոր մարդիկ։ Պաշտպանվա՞ծ են արդյոք մտավոր սեփականության իրավունքները մեր երկրում, ինչպիսի՞ օրենքներով է կարգավորում այս դաշտը, որքա՞ն իրավացիորեն են գործում դրանք։ Ստեղծագործական, նաև գործարար աշխարհի մարդկանց համար կարևոր հարցեր, որին նվիրված դասախոսություն ունեցավ Անի Դավթյանը երեկ, Գեղարվեստի պետական ակադեմիայի Արամ Իսաբեկյանի անվան դահլիճում «Մտավոր սեփականության իրավունքները ստեղծարար ոլորտում» հեղինակային ձեռնարկի շնորհանդեսի առիթով…
Read More