Դիլիջանյան պրակտիկայի արդյունքները
Դիլիջանում անցկացվող ամառային պրակտիկան՝ մանավանդ առաջին կուրսեցիների համար, աշխատանքային փորձառության լավ սկիզբ է և ուսուցողական առումով կարևոր նշանակություն ունի: Այս տարի նրանք այս շրջանն անց կացրին հունիսի կեսերից, որի արդյունքները կամ հաշվետու ցուցահանդեսը բացվեց սեպտեմբերի 30-ին՝ Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի «Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահում: Ներկայացված աշխատանքները՝ դիլիջանյան տպավորությունների, հիմնականում բնապատկերներ, դրվատանքի արժանացան…
Read MoreԴիմանկարներ․ Արամ Իսաբեկյանի հայացքը
Արամ Իսաբեկյանի բազմաժանր նկարչության մեջ դիմանկարչությունը առանձնանում է: Վստահաբար նա այսօր գեղանկարչության այս ժանրում լավագույնն է: Այս կարծիքը կարելի է լսել շատերից: Հայրը՝ Էդուարդ Իսաբեկյանը, շատ շեշտված էր ասում այս մասին և գնահատում որդուն՝ որպես վարպետ պորտրետիստի…
Read MoreՖոտոփառատոնի ճապոնական ներկայություն «Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահում
Օգոստոսի վերջերին մեկնարկած հայաստանյան առաջին միջազգային ֆոտոփառատոնի ծավալումները շարունակվեցին Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի «Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահում: Ֆոտոփառատոնի մտահղացման և իրականացման հեղինակը՝ լուսանկարիչ Տաթև Մնացականյանը ՀԳՊԱ-ի նախկին սան է, իր միջազգային առաջին մրցանակն ստացել է հենց ուսումնառության տարիներին իտալական Թուրին քաղաքի մի մրցույթում: Հետագայում բազմակի մասնակցությունները միջազգային ցուցահանդեսներում, նաև եվրոպական մի շարք երկրներում աշխատանքների անհատական ցուցադրությունների փորձը հանգեցրին նրան այսպիսի ծրագրի մտահղացման և իրականացման: Հայկական առաջին միջազգային ֆոտոփառատոնը մասնակիցների բավական լայն աշխարհագրական մասնակցություն է ապահովել․ արվեստագետներ են ժամանել Ճապոնիայից, Իտալիայից, Շվեյցարիայից, Հնդկաստանից, Իրանից, Վրաստանից, Բելառուսից․․․
Read MoreՀայ և ճապոնացի լուսանկարիչների աշխատանքները` Հայկական առաջին ֆոտոփառատոնին
Երևանի կենտրոնում՝ ավելի քան 38 ցուցահանդեսային հարթակներում, այս օրերին անցկացվում է Հայկական լուսանկարչական միջազգային առաջին փառատոնը, որի մեկնարկն օգոստոսի 24-ին էր: Մոտ քսան երկրի հայտնի լուսանկարիչներ իրենց աշխատանքները ներկայացրել են փառատոնի շրջանակում, որն աչքի է ընկնում ոչ միայն հետաքրքիր ցուցահանդեսներով, այլև վարպետության դասերով, նկարիչների հետ հանդիպում-քննարկումներով և այլն: Սեպտեմբերի 3-ին, Հայաստանի գեղարվեստի ակադեմիայի «Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահում ճապոնացի լուսանկարիչներ Շոթա Նագասեի, Ջուն Սատոյի և ֆրանսահայ նկարիչ Դավիթ Ապիկյանի աշխատանքների ցուցահանդեսի բացումն էր…
Read More«Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահում ներկայացվեցին ֆրանսահայ նկարիչ Դավիթ Ապիկյանի աշխատանքները
Առաջին միջազգային հայկական ֆոտոփառատոնի ավարտին հաշված օրեր են մնացել: Ֆոտոփառատոնը մեկնարկել է օգոստոսի 26-ին և կշարունակվի մինչև սեպտեմբերի 24-ը: Փոտոփառատոնը այցելուներին հնարավորություն է տալիս ցուցադրությունների ժամանակ ծանոթանալ և շփվել լուսանկարիչների հետ…
Read More«Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահը հյուրընկալել է ֆոտոփառատոնի մասնակիցներին
Առաջին միջազգային հայկական ֆոտոփառատոնի շրջանակում Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի «Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահում օգոստոսի 24-ից մինչև սեպտեմբերի 7-ը գործում է Շոթա Նագասեի (Ճապոնիա), Դավիդ Ապիկիանի (Ֆրանսիա) և Ջուն Սատոյի (Ճապոնիա) աշխատանքների ցուցահանդեսը…
Read MoreԿուրսային աշխատանքների ցուցադրություն
Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի «Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահը տարիների ավանդույթներ ունի ձևավորած, որոնք գնալով ավելանում են, նոր երանգներ առնում։ Սա, իհարկե, ուսանողների ստեղծագործական ակտիվության արդյունքն է: Մասնավորապես, համակարգչային գրաֆիկայի բաժնի ուսանողների վերջին շրջանի հաջողությունները դրա վկայություն են՝ Խարկովի տառարվեստի միջազգային ցուցահանդեսի գլխավոր երեք մրցանակները, համատեղ ցուցահանդեսը շվեցարական Բազել քաղաքի Դիզայնի դպրոցի ուսանողների հետ, և վերջինը՝ 2-րդ և 3-րդ կուրսի ուսանողների կուրսային աշխատանքների ցուցադրությունը՝ ծավալուն, հագեցած, տարաբնույթ, թեմատիկ բազմազանությամբ…
Read MoreՀայ-շվեյցարական համատեղ ծրագրի առաջին փուլը
Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի «Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահը օրերս հյուրընկալել էր Բազելի Դիզայնի դպրոցի մի խումբ ուսանողների և նրանց ղեկավար Միշա Լեյներին: Նրանք մեր ակադեմիայի համակարգչային գրաֆիկայի բաժնի ուսանողների հետ իրականացրել են Հայաստան-Շվեյցարիա թեմայով պաստառի դիզայն աշխատանքային նախագծի առաջին փուլը…
Read MoreՀունիսի 1-ը՝ ակադեմիայի ցուցասրահում
Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ավանդական միջոցառումների մեջ առանձնանում է երեխաներին նվիրված տոնը: Այդ օրը ակադեմիայի աշխատակիցները փորձում են հնարավորինս հաճելի անակնկալներ մատուցել փոքրիկներին: Հունիսի 1-ին քաղաքի մթնոլորտը փոխված էր, մեծահասակները երկրորդական պլան էին մղվել՝ իրենց խճճված, բարդ մտքերով ու խնդիրներով. օրը երեխաներինն էր…
Read MoreՀԳՊԱ-ի ուսանողները ներկայացրեցին բեմական հագուստի սեփական տարբերակները
Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի «Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահում դարձյալ հագուստի մոդելավորման բաժնի ուսանողների աշխատանքներն են ներկայացվում. այս անգամ՝ միանգամայն այլ առաջադրանքով և մոտեցումներով: Հեղինակները 3-րդ կուրսի երեք բաժինների ուսանողներն են, ցուցադրվում է բեմական հագուստ առարկայից ստացված վերջին առաջադրանքը…
Read More