![](http://safa.am/wp-content/uploads/2023/06/5J6A7868.jpg)
«Վերջակետը» նորի շարունակություն
Կամո Ալոյանի ցուցահանդեսային «Վերջակետ» խորագիրը բնութագրական բովանդակություն ունի. այն ստեղծագործական որոշակի փուլի, այն է` ուսանողական շրջանի ավարտի և նոր ճանապարհի սկզբի նշանակությամբ է։ Թե ստեղծագործական ինչպիսի փոփոխություններ կկրի նրա արվեստը, քանդակագործի գեղարվեստական մտածողության, հայացքի խնդիր է։ Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի քանդակագործություն կրթական ծրագրի մագիստրատուրայի շրջանավարտի անհատական ցուցահանդեսը, բացված «Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահում, տպավորությունների տարատեսակ ալիքներ է առաջացնում իր բազմազանությամբ՝ նախ ժամանակի խորը անցումներով…
Read More![](http://safa.am/wp-content/uploads/2023/06/5J6A7552.jpg)
Հունիսմեկյան ուրախ տրամադրություն «Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահում
Ինչո՞ւ են բոլոր երեխաները սիրում նկարել։ Դժվար է ասել, գույնի գրավչությունն է պատճառը, թե՞ ինքնարտահայտման ամենաանմիջական ձևն է նկարելը, և ի՞նչ են ամենից շատ նկարում նրանք. արև, տուն, ծաղիկներ, ծառ, կենդանիներ: Ինչո՞ւ են երեխաները օգտագործում վառ գույներ. գուցե դեռ չեն բախվել իրականության դաժան կողմերին, չնայած աշխարհում որքան անապահով, անօթևան երեխաներ կան, տխուր, շատ տխուր մանկություններ կան…
Read More![](http://safa.am/wp-content/uploads/2023/05/5J6A6120.jpg)
Դիզայնի և դեկորատիվ կիրառական արվեստի ֆակուլտետի հաշվետու ցուցահանդեսը
Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ֆակուլտետների հաշվետու ցուցահանդեսները ուսումնառության ընթացքի լավագույն ցուցանիշներն են. այն տարիների ավանդույթ ունի այստեղ։ Դիզայնի և դեկորատիվ կիրառական արվեստի ֆակուլտետի ղեկավարությունը վեց տարի առաջ մտահղացավ նման ցուցահանդեսների կազմակերպման, որը հետագայում պարբերական բնույթ կրեց։ Ֆակուլտետի այս տարվա հաշվետու ցուցահանդեսը բացվեց երեկ, «Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահում…
Read More