Երբ կարողանում ես ապրել հեքիաթի աշխարհում
Վահե Գասպարյանի ցուցահանդեսի գունային միջավայրը՝ վառ երանգներից մինչև մոխրագույնի ամենամռայլ շերտերը, արդեն իսկ ապահովում է առաջին ազդեցիկ տպավորությունը: Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի «Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահում ներկայացված նրա գրաֆիկական աշխատանքները հիմնականում համաշխարհային նշանավոր գրական ստեղծագործությունների գեղարվեստական ձևավորումներ են. Դանթեի «Աստվածային կատակերգություն», Բուլգակովի «Վարպետը և Մարգարիտան», Ռաբլեի «Գարգանտյուա և Պանտագրուել», երեխաների համար թերևս ամենից հետաքրքրական ու զվարճալի պատմությունը՝ Ռասպեի «Բարոն Մյունհաուզենի արկածները», հայ ժողովրդական էպոսը՝ «Սասունցի Դավիթ» և առանձին գրաֆիկական գործեր:
Ֆրանսիայի դեսպանի այցը Գեղարվեստի ակադեմիա
Ֆրանկոֆոնիայի երևանյան գագաթաժողովը, որ անցկացվեց հոկտեմբերի 7-ից 12-ը, անկասկած մեզանում ունեցավ իր ազդեցությունը, քաղաքակրթական հետքը: Բազմամշակութային այն միջավայրը, որ ստեղծվեց այստեղ ավելի քան 80 երկրի պատվիրակությունների ներկայությամբ՝ իր առանձնահատկություններով արտահայտված Ազատության հրապարակի Ֆրանկոֆոնիայի ավանում, միտված էր այն նպատակներին և սկզբունքներին, որոնք ընկած են ՖՄԿ գաղափարական հիմքում:
Տաք գույներ՝ Ֆրանկոֆոնիայի երևանյան գագաթաժողովին
Հայաստանի գեղարվետի պետական ակադեմիան՝ արտաքին կապերի բաժնի վարիչ Մերի Պատվականյանի առաջարկությամբ, դեռ ամիսներ առաջ մտահղացել էր կազմակերպել Ֆրանկոֆոնիայի երևանյան գագաթաժողովին նվիրված ցուցահանդես, որը բացվեց երեկ «Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահում:
Արամ Իսաբեկյան․ «Գնահատեք ձեր խոսքի արժեքը»
Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի «Ալբերտ եւ Թովե Բոյաջյան» ցուցասրահում մեկ շաբաթ տևողությամբ ներկայացված «Առաջադրանք» խորագրով ցուցահանդեսն ունեցավ արդյունավետ ընթացք և ավարտին հետաքրքրական քննարկում՝ ակադեմիայի արվեստաբանության բաժնի ուսանողների մասնակցությամբ, որին ներկա էին ամբիոնի վարիչ Քնարիկ Ավետիսյանը, ռեկտոր Արամ Իսաբեկյանը, դասախոս Արթուր Հովհաննիսյանը։ Վերջին երկուսն, ի դեպ, ղեկավարել էին ներկայացված ծրագրային աշխատանքները:
«Առաջադրանքը» կատարված է
Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի «Ալբերտ և Թովե Բոյաջյան» ցուցասրահը երիտասարդ արվեստագետի համար սեփական ստեղծագործությունը ներկայացնելու լավագույն հնարավորությունն է հենց ուսանելու տարիներին: Այս ուսումնական տարվա ուսանողական աշխատանքների առաջին ցուցադրությունը թեմատիկ առումով և բնույթով նախադեպը չի ունեցել: