Հայտարարություն
Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի 2020/2021Թ. ուսումնական տարվա առաջին կուրսի հարգարժան ուսանողներ։ ՀՀ ԿԳՄՍ նախարարության հայտարարության համաձայն, Սեպտեմբերի 1-ին բուհերում դասապրոցեսը կմեկնարկի միայն բակալավրի առաջին կուրսի ուսանողների համար: Մյուս բոլոր ուսանողների համար դասերի մեկնարկը տրվելու է սեպտեմբերի 15-ից: Բուհերը իրենք են որոշելու դասապրոցեսի կազմակերպման եղանակը` այն իրականացնելով հիբրիդային եղանակով` առկա և հեռավար: Մանրամասները բուհերը կհրապարակեն իրենց պաշտոնական կայքերում և սոցիալական էջերում, դասացուցակի մասին կհայտնեն լրացուցիչ:
Այդ կապակցությամբ Հայաստանում կորոնավիրուսային համավարակի (COVID-19) կանխարգելման, վերահսկման, բուժման և այլ համալիր միջոցառումների շրջանակներում պարտադիր հարկավոր է կիրառել անվտանգության մի շարք կանոններ, որոնք կնպաստեն համավարակից խուսափելու, ինչպես նաև այն տարածելու գործում։
Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի «Գեղանկարչություն» բաժին ընդունված բոլոր ուսանողները սույն թվականի սեպտեմբերի 1-ին ժամը 9:30-ին պետք է ներկա լինեն գլխավոր մասնաշենքի մուտքի մոտ (Իսահակյան 36)։
Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի «Գրաֆիկա» բաժին ընդունված բոլոր ուսանողները սույն թվականի սեպտեմբերի 1-ին ժամը 10:00-ին պետք է ներկա լինեն գլխավոր մասնաշենքի մուտքի մոտ (Իսահակյան 36)։
Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի «Քանդակագործություն», «Կիրառական արվեստ», «Արվեստի պատմություն և տեսություն» բաժիններ ընդունված բոլոր ուսանողները սույն թվականի սեպտեմբերի 1-ին ժամը 10:30-ին պետք է ներկա լինեն գլխավոր մասնաշենքի մուտքի մոտ (Իսահակյան 36)։
Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի «Հագուստի մոդելավորում» բաժին ընդունված բոլոր ուսանողները սույն թվականի սեպտեմբերի 1-ին ժամը 9:30-ին պետք է ներկա լինեն բուհի երկրորդ մասնաշենքի մուտքի մոտ (հասցե՝ Սարմենի 1, որտեղ անց են կացվել ընդունելության քննությունները)։
Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի «Համակարգչային գրաֆիկա» բաժին ընդունված բոլոր ուսանողները սույն թվականի սեպտեմբերի 1-ին ժամը 10:00-ին պետք է ներկա լինեն բուհի երկրորդ մասնաշենքի մուտքի մոտ (հասցե՝ Սարմենի 1, որտեղ անց են կացվել ընդունելության քննությունները)։
Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի «Դիզայն» և «Ինտերիերի դիզայն» բաժիններ ընդունված բոլոր ուսանողները սույն թվականի սեպտեմբերի 1-ին ժամը 10:30-ին պետք է ներկա լինեն բուհի երկրորդ մասնաշենքի մուտքի մոտ (հասցե՝ Սարմենի 1, որտեղ անց են կացվել ընդունելության քննությունները)։
Անվտանգության միջոցառումներ
- ՀԳՊԱ-ի վարչակազմը հորդորում է բոլորին բուհի մուտքի մոտ պահպանել միմյանց նկատմամբ 1,5-2 մետր սոցիալական հեռավորություն, կրել դիմակ, որով պարտադիր փակ կլինեն ձեր քիթն ու բերանը։
- Մուտքի մոտ ջերմաչափվելուց և ձեռքերը հատուկ լուծույթով ախտահանելուց հետո միայն բուհի ներկայացուցիչը Ձեզ կուղեկցի սրահ։
- Սրահում նույնպես պետք է պահպանել միմյանց նկատմամբ 1,5-2 մետր սոցիալական հեռավորություն, կրել դիմակ և հարկ եղած դեպքում ձեռքերն ախտահանել սրահում առկա ախտահանիչ լուծույթով։
- Լսարաններում՝ դասընթացների ժամանակ, ինչպես նաև արվեստանոցներում՝ գործնական պարապմունքների ընթացքում ուսանողներն ու դասախոսը միմյանց նկատմամբ պետք է պահպանեն 1,5-2 մետր սոցիալական հեռավորություն, կրեն դիմակ։ Հարկ եղած դեպքում ձեռքերն ախտահանեք լսարանում կամ արվեստանոցում առկա ախտահանիչ լուծույթով։
- Դասամիջոցներին ուսանողները, բուհի աշխատակիցներն ու դասախոսները միմյանց նկատմամբ պետք է պահպանեն 1,5-2 մետր սոցիալական հեռավորություն, կրեն դիմակ։
- Ուսումնական պրոցեսի հետ կապված այլ մանրամասնություններին կծանոթանաք բուհում, դեկանների, ամբիոնների վարիչների և դասախոսների միջոցով։
Ուշադրություն
Մինչև տվյալ օրվա դասընթացների ավարտն ուսանողին թույլ չի տրվելու բուհից դուրս գալ։ Այդ կապակցությամբ հորդորում ենք ուսանողներին իրենց հետ նախապես ունենալ սնունդ, պահեստային դիմակ, ինչպես նաև առաջնային կարևորության այլ իրեր։
Հույժ կարևոր
Այն ուսանողներն, ովքեր դասընթացների ժամանակ, կամ դասամիջոցներին կզգան հիվանդագին երևույթներ, անմիջապես պետք է դիմեն բուհի բժշկուհուն, ում սենյակը տեղակայված է գլխավոր մասնաշենքի երրորդ հարկում։
Այն ուսանողներն, ովքեր նախապես կզգան, որ ունեն առողջական տարբեր խնդիրներ` (անկախ այն փաստից, կորոնավիրուսային վարակ է, թե այլ հիվանդության ախտանիշ), խնդրում ենք չհաճախել բուհ՝ այդ մասին նախապես տեղյակ պահելով ֆակուլտետների դեկաններին։
Կերպարվեստի ֆակուլտետի դեկան՝ պրոֆ. Էդիկ Վարդանյան
Հեռ. (+37410) 58 07 86
Դիզայնի և դեկորատիվ կիրառական արվեստի ֆակուլտետի դեկան՝ պրոֆ. Ավետիք Ավետիսյան
Հեռ. (+37410) 54 36 71
Սիրելի ուսանողներ, հակահամաճարակային կանոնների որակյալ պահպանումը դասապրոցեսի անընդհատության ապահովման գրավականն է: Այս ամենին պատշաճ չվերաբերվելու դեպքում սահմանափակումներն անխուսափելի են:
ՀԳՊԱ-Ի վարչակազմ