Էրազմուս+ ԻՆՔԼՅՈՒԺՆ ծրագիրը ստացել է բարձր գնահատական
Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիան հաջողությումբ ավարտեց ԵՄ Էրազմուս+ ԻՆՔԼՅՈՒԺՆ «ՀՀ-ում և Բոսնիա և Հերցեգովինայում սոցիալական ուղղվածության ռազմավարության մշակում և իրականացում միջտարածաշրջանային փորձի փոխանակման միջոցով» ծրագիրը: Եվրոպական հանձնաժողովի Կրթության, աուդիովիզուալ և մշակութային գործադիր գործակալությունը (EACEA) ծրագրի իրկանացումը գնահատել է «լավ»:
Գործադիր գործակալությունը բարձր է գնահատել ինչպես ծրագրի տեխնիկական, այնպես էլ ֆինանսական կառավարումը՝ կարևորելով ծրագրի արդյունքների ազդեցությունը Հայաստանի և Բեսնիա և Հերցեգովինայի բարձրագույն կրթության համակարգերի վրա: Որպես ուժեղ կողմ առանձնացվել է ծրագրի որակի ապահումը և որակի ապահովման գործողությունների պլանի իրականացումը: Հատկանշական է, որ ԻՆՔԼՅՈՒԺՆ ծրագրի շրջանակներում բուհերն իրականացրել են կառուցվածքային փոփոխություններ՝ ապահովելով բարձրագույն կրթության ներառականությունը: Զեկույցում անդրադարձ է կատարված ծրագրի շրջանակներում իրականացված վերապատրաստումներին, որոնք ուղղված են եղել ինչպես բուհերի, այնպես էլ ավարգ դպրոցների վարչական և դասախոսական կազմերի ներկայացուցիչների կարողությունների զարգացմանը:
Եվրոպական հանձնաժողովի Կրթության, աուդիովիզուալ և մշակութային գործադիր գործակալությունը կարևորել է նաև ծրագրի պաշտոնական կայք էջը՝ նշելով, որ այն պարունակում է ծրագրի, ինչպես նաև վերջինիս շրջանակներում իրականացվող միջոցառումների վերաբերյալ համապարփակ տեղեկատվություն: Սա իր հերթին ապահովում է ծրագրի արդյունքների տարածումը հանրության շրջանակներում:
Նշենք, որ ՀԳՊԱ-ի կողմից համակարգվող ԻՆՔԼՅՈՒԺՆ-ը միջազգային մակարդակում իրականացվող եռամյա ծրագիր էր, որը նպաստեց ներառական կրթության քաղաքականության մշակմանն ու իրականացմանը Հայաստանի և Բոսնիա և Հերցեգովինայի բուհերում: Այն նպատակաուղղված էր բուհական համակարգում բարեփոխումների իրականացմանը:
Լուսինե Շախազիզյան