«Գաղափարների գիշեր 2020»
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը Երևանի քաղաքապետարանի հետ գործընկերությամբ, «Գաղափարների գիշեր» միջոցառման շրջանակներում, 2020թ. հունվարի 30-ին կազմակերպում է կոնֆերանսների, կլոր սեղանների, ֆիլմի ցուցադրության, ներկայացումների և լուսանկարչական ցուցահանդեսի երեկո՝ կենդանի բնության թեմայով: Մուտքն ազատ է:
Ինչպե՞ս պաշտպանել կենդանի բնությունը մի աշխարհում, որտեղ կենսաբազմազանության վիճակն օրեցօր վատթարանում է և որտեղ մարդիկ շատ քիչ ժամանակ ունեն հակազդելու էկոլոգիական անողոք ճգնաժամին: Ի՞նչ գործողություններ են իրականացվում Ֆրանսիայում, Հայաստանում և ողջ աշխարհում ժամանակակից այս մարտահրավերներին դիմակայելու համար:
- Կայուն զարգացման հարցերով փորձագետ և խորհրդատուԿարոլին Ժերվեի կոնֆերանսը
- Կլոր սեղան՝ Էկոլուր տեղեկատվական ՀԿ-ի, WWF Հայաստանի, ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի և Էկո Աղբ ՀԿ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ
- Մարի-Մոնիկ Ռոբենի «Ինչի՞ ենք սպասում » վավերագրական ֆիլմի ցուցադրումը
- Յան-Արտուս Բերտրանի լուսանկարների ցուցահանդեսը
- Գեղարվեստական մաս
Քննարկումների ավարտին կմատուցվի տաք գինի:
«Գաղափարների գիշերը» միջազգային միջոցառում է, որը նախաձեռնել է Ֆրանսիայի Արտաքին գործերի նախարարությունը 2016-ին՝ նշելու գաղափարների և գիտելիքների ազատ շրջանառությունը: 2019-ին միջոցառումը համախմբել էր 200 000 մարդ Ֆրանսիայում և աշխարհի 65 երկրներում, այդ թվում` առաջին անգամ, Հայաստանում: