ՀԳՊԱ-ի ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթի հայտարարություն
Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի (այսուհետ՝ ՀԳՊԱ) հոգաբարձուների խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ «Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա» հիմնադրամի ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:
«Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա» հիմնադրամի ռեկտորի պաշտոնում կարող է ընտրվել բարձրագույն կրթություն, գիտական աստիճան և առնվազն հինգ տարվա ակադեմիական ու գիտական գործունեության (աշխատանքային) ստաժ ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացին:
«Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա» հիմնադրամի ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու համար հավակնորդը պետք է ներկայացնի.
1) դիմում՝ ուղղված հոգաբարձուների խորհրդի նախագահին,
2) անձը հաստատող փաստաթղթի պատճենը՝ լուսանկարի, բնակության վայրի էջերով և հավակնորդի կողմից՝ «իսկականի հետ ճիշտ է» գրառումով,
3) համառոտ ինքնակենսագրություն՝ ժամանակագրական շարադրությամբ (CV),
4) բարձրագույն կրթության դիպլոմի և գիտական աստիճանը հավաստող վկայականի պատճենները և հավակնորդի կողմից՝ «իսկականի հետ ճիշտ է» գրառումով,
5) Ակադեմիայի զարգացման ծրագիր՝ փակ և ստորագրված ծրարով, որը բացվում է հայտերի ընդունման վերջնաժամկետից հետո,
6) հրատարակված գիտական աշխատանքների ցուցակ՝ համապատասխան ապացույցներով,
7) հավակնորդի գունավոր լուսանկար 35×45 մմ չափի:
Հավակնորդը կարող է ներկայացնել երաշխավորություններ՝ գիտական կամ կրթական կազմակերպության կամ մշակույթի ոլորտի գիտնականի կամ գործչի կողմից:
Ակադեմիայի ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու համար դիմումներն ու փաստաթղթերը ներկայացնել սույն հրապարակման օրվանից մինչև 2024թ. ապրիլի 25-ըներառյալ, ժամը 16։30-ը, (բացի շաբաթ և կիրակի օրերից), ՀԳՊԱ հոգաբարձուների խորհրդի քարտուղարին՝ առձեռն:
Հասցեն՝ ք. Երևան, Իսահակյան փող. 36, 4-րդ հարկ, հեռ. (+374) 10 56 07 86, էլ. փոստի հասցե՝ secretary@safa.am։
Ժամկետի ավարտից հետո փաստաթղթերի ընդունումը դադարեցվում է:
Մրցույթը տեղի կունենա 2024թ. մայիսի 6-ին, ժամը 14։00-ին, Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի շենքում (ք.Երևան, Իսահակյան փող. 36, 2-րդ հարկի դահլիճ):
ՀԳՊԱ հոգաբարձուների խորհուրդ