SAFAA is participating in Education and Career Expo 2023
Education and Career Expo 2023 launched on April 5, at Mergelyan Institute with a duration of three days. There were more than 80 institutions participating in this 22nd specialized International exhibition, (among them State Academy of Fine Arts of Armenia), colleges, schools, educational centres, and international donor organisations…
Read MoreՄեկնարկում է «Հայաստանի առաջնորդներ» մրցույթը
Ցանկանում եք դառնալ առաջնո՞րդ: Սա ձեր հնարավորությունն է: Երևանի «Ռուսական գրքի տունը» Հայ-ռուսական գործարար խորհրդի հետ համագորցակցությամբ կազմակերպում է «Հայաստանի առաջնորդներ» հանրային երիտասարդական մրցույթ։ Այն նպատակ ունի բացահայտել և աջակցել տարբեր ոլորտներում Հայաստանի ապագա առաջնորդներին և կառավարիչներին…
Read MoreԼուռ երկխոսություն
Վահե Եղյանը՝ Քանդակագործություն կրթական ծրագրի 4-րդ կուրսի ուսանող, իր առաջին անհատական ցուցահանդեսը «Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահում վերնագրել է «Երկխոսություն»։ Մտքի ներքին հոսքը իրական արվեստագետին «հետապնդում» է մշտապես. դրա դրսևորումները տարբեր ձևեր են ընդունում՝ տարբեր միջոցներով։ Վահեն ընտրել է մետաղն ու քարը՝ համադրելով դրանց փայտը։ Ինչպես ասվեց ցուցահանդեսի բացմանը, նա ավելի սակավախոս է, մտքերը լուռ փոխանցում է նյութին, որից ստեղծված քանդակները հիմնականում արտահայտված են սիմվոլների միջոցով, նաև ալեգորիաներով…
Read MoreԿայացել է 2022-ի «Լավագույն ուսանող» մրցույթի մրցանակաբաշխությունը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում երեկ տեղի է ունեցել 2022-ի «Լավագույն ուսանող» մրցույթի մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, բուհերի ռեկտորներ և ուսանողներ…
Read MoreՀԳՊԱ-ն մասնակցում է «Կրթություն և կարիերա EXPO 2023» ցուցահանդեսին
Ապրիլի 5-ին «Yerevan EXPO» ցուցահանդեսային համալիրում (Հ. Հակոբյան 3, Մերգելյան ինստիտուտի տարածք) մեկնարկեց եռօրյա «Կրթություն և կարիերա EXPO 2023» ցուցահանդեսը։ 22-րդ միջազգային մասնագիտացված այս ցուցահանդեսի մասնակիցներն են Հայաստանում և արտասահմանում գործող 80-ից ավելի հաստատություններ՝ բուհեր (այդ թվում Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիան), քոլեջներ, դպրոցներ, ուսումնական կենտրոններ և միջազգային դոնոր կազմակերպություններ…
Read MoreՖրանկոֆոնիայի գիշեր Ֆրանսիական համալսարանում
Երգ, նկարչություն, խոհարարություն, ֆրանկոֆոն մշակույթ. մարտի 24-ին Հայաստանում Ֆրանսիական համալսարանը տոնում էր ֆրանկոֆոնիան իր բոլոր դրսևորումներով։ Ֆրանկոֆոնները և ֆրանկոֆիլները՝ ուսանողներ, դասախոսներ, հյուրեր եկել էին միասին ուրախ երեկո անցկացնելու ֆրանկոֆոնիայի արժեքների շուրջ։ «La nuit de la Francophonie» միջոցառումն իրենց ներկայությամբ պատվեցին ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան տիկին Անն Լույոն և ՀՀ-ում Շվեյցարիայի դեսպան պարոն Լուկաս Ռոզենկրանցը…
Read MoreԿենտրոնական բանկը հայտարարում է մրցույթ
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը հայտարարում է հրապարակային մրցույթ՝ հուշադրամների էսքիզների ընտրության համար…
Read More«Մարդ Աստծո» գեղանկարչական, գրաֆիկական աշխատանքների և քանդակի մրցանակաբաշխություն
«Մեծն Ներսես» բարեսիրական կազմակերպության գործունեության 30-ամյակի շրջանակներում Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիան և «Մեծն Ներսես» բարեսիրական կազմակերպությունը հայտարարում են «Մարդ Աստծո» գեղանկարչական, գրաֆիկական աշխատանքների և քանդակի մրցանակաբաշխություն ՀԳՊԱ-ի Կերպարվեստի ֆակուլտետի «Գեղանկարչություն», «Գրաֆիկա» և «Քանդակագործություն» կրթական ծրագրերի ուսանողների համար։ Մրցանակաբաշխությունը կանցկացվի երկու փուլով՝ հունիսի 21-26-ը և հունիսի 27-ին…
Read MoreՀԳՊԱ-ի Հետազոտական կենտրոնը մասնակցել է «Ինչպե՞ս գրել հաջողակ դրամաշնորհային ծրագիր 3» աշխատաժողովին
ՀԳՊԱ-ի Հետազոտական կենտրոնը Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի Գիտության հանրայնացման շրջանակներում մասնակցել է Լևոն Օրբելու անվան Ֆիզիոլոգիայի ինստիտուտում անցկացվող «Ինչպե՞ս գրել հաջողակ դրամաշնորհային ծրագիր 3» խորագրով աշխատաժողովին՝ Ջորջ Վաշինգտոնի համալսարանի (ԱՄՆ) պրոֆեսոր Նարինե Սարվազյանի բանախոսությամբ…
Read More