![](http://safa.am/wp-content/uploads/2022/09/5J6A5689.jpg)
Թավրիզի Իսլամական արվեստի համալսարանի պատվիրակության այցը ՀԳՊԱ
2022 թվականի մարտ ամսից Իրանի Իսալամական հանրապետության Թավրիզ քաղաքի Իսլամական արվեստի համալսարանի նախաձեռնությամբ սկսվեցին բանակցություններ Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի հետ։ Նպատակը՝ երկկողմանի այցեր, միջմշակութային երկխոսություններ, ցուցահանդեսների կազմակերպում, երկկողմանի համագործակցության շրջանակներում պայմանագրի ստորագրում, դասախոսների և ուսանողների փոխանակում։ Իսլամական արվեստի համալսարանը բազմիցս դիմեց ՀԳՊԱ-ին, առաջարկելով կազմակերպել ցուցահանդես Թավրիզում, բայց վերջնական բանակցային փուլում նպատակահարմար գտնվեց հանդիպել Գեղարվեստի ակադեմիայում։ Մենք, բնականաբար, սիրով ողջունեցինք Թավրիզի Իսլամական արվեստի համալսարանի ներկայացուցիչների այցը ՀԳՊԱ։
Read More![](http://safa.am/wp-content/uploads/2022/09/5J6A5969.jpg)
Գետիկ Բաղդասարյանի «Էությունը»
Խորագրային բառը, որ ընտրել է իր ցուցահանդեսի համար քանդակագործ Գետիկ Բաղդասարյանը, կարելի է ասել, դեպի խորքեր տանող, անվերջորեն խորհելու, ծավալվելու է տանում միտքը։ Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի «Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահում նրա վերջին տարիների աշխատանքները` նշանավոր արվեստագետների դիմաքանդակներ, ներկայացված են «Էություն» խորագրի ներքո…
Read More![](http://safa.am/wp-content/uploads/2022/09/5J6A5496.jpg)
Փնտրելով և վերափոխելով հինը
Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի «Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահն այս ուսումնական տարին բացեց Դեկորատիվ կիրառական արվեստ կրթական ծրագրի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողուհի Լուսինե Ավետիսյանի «Իմ ներաշխարհը» խորագրով անհատական ցուցահանդեսով…
Read More