Հետազոտական աշխատանքի ղեկավարի գնահատում ուսանողի կողմից
2020-ի հոկտեմբեր ամսին ՀԳՊԱ ՈԱ կենտրոնը առցանց հարցում է իրականացրել 3-րդ աստիճանում սովորող ուսանողների շրջանում՝ գնահատելու ուսանող-ղեկավար գործունեության արդյունավետությունը հետազոտության շրջանակում: Հարցմանը մասնակցել է 7 ուսանող: Հարցման արդյունքները ներկայացվում են ստորև:
Ուսանողները նշում են.
- Տեղյակ են իրենց պարտականություններին:
- Հետազոտություն իրականացնելու գործընթացում ղեկավարը իրենց վերաբերվում է որպես գործընկեր:
- Հետազոտության ընթացքում ղեկավարը պատրաստակամ է փոխանցել իր գիտելիքներն ու փորձը ուսանողին:
- Ղեկավարը մշտապես պատրաստակամ է կապի մեջ լինել և տրամադրել համապատասխան խորհրդատվություն հետազոտական աշխատանքի վերաբերյալ:
- Կատարված աշխատանքը ղեկավարին ուղարկելուց հետո ժամանակին ստանում են համապատասխան բովանդակային արձագանք:
- Հանդիպում են իրենց ղեկավարի հետ ցանկացած ժամանակ /4 հոգի/, հանդիպում են ղեկավարի հետ միայն անհրաժեշտության դեպքում /1 հոգի/, հանդիպում են միայն նախապես համաձայնեցված օրացույցային պլանի շրջանակներում /1 հոգի/:
- Ղեկավարները, թեման ընտրելիս, տրամադրել են մասնագիտական խորհրդատվություն, սակայն ընտրությունը հիմնականում իրականացրելեն իրենց հետազոտական հետաքրքրությունների շրջանակում:
Ուսանողները բաց են թողել հետազոտական աշխատանքի ուժեղ և թույլ կողմերի վերաբերյալ հարցերը: Հարցման մասնակիցները գերազանց են գնահատում ղեկավարման ողջ գործընթացը: Վերջինիս բարելավման համար առաջարկություններ չեն ներկայացրել:
Որակի ապահովման կենտրոնի ղեկավար՝ Նունե Մինասյան
Որակի ապահովման կենտրոնի մասնագետ՝ Մարիամ Հովհաննիսյան