Քննարկվում է կրթական ծրագրերի վերանայումը
Դեկտեմբերի 24-ին մասնագիտության կրթական ծրագրերի վերանայման գործընթացը քննարկվեց Հագուստի մոդելավորման և Համակարգչային գրաֆիկայի աշխատանքային խմբերի հետ: Վերանայման գործընթացի կազմակերպման հիմնական դրույթները և աշխատանքային ժամանակացույցը մանրամասն ներկայացրեցին ՀԳՊԱ-ի ուսումնագիտական գծով պրոռեկտոր Մկրտիչ Այվազյանը և ուսումնական վարչության և որակի ապահովման աշխատակիցները:
Անդրադարձ կատարվեց կրթական ծրագրերի վերանայման համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերին և դրանց կազմման հիմնական մարտահրավերներին: Առավել մանրամասն քննարկվեցին վերանայման առաջին փուլերը. դրանց մեկնարկը կտրվի հաջորդ տարվա հունվարից: Հանդիպման մասնակիցներին, որոնց կազմում էին երկու ՄԿԾ-երում ընդգրկված ուսանողներ, ներկայացվեցին նաև կրթական գործընթացին բնորոշ հիմնական տերմինները, քննարկվեց դրանց ճիշտ կիրառումը մշակումներում:
Աշխատանքային խմբերի հիմնական գործառույթները կշարունակվեն 2019-ի հունվարից։ Ըստ մշակված ժամանակացույցի՝ հաջորդ տարվա ընթացքում փուլերով կկազմակերպվեն քննարկում-սեմինարներ թե աշխատանքային խմբի, թե պրոֆեսորադասախոսական կազմի հետ՝ ամփոփելու ՄԿԾ-երն ու դրանց բաղադրիչները։ Իսկ մինչև տարվա ավարտը կկազմվեն, լայն քննարկման կդրվեն և հաստատման կներկայացվեն վերանայված երկու կրթական ծրագրերը:
Ուսումնական վարչությունը մինչև 2018-ի ավարտը հանդիպումներ է անցկացնելու մյուս աշխատանքային խմբերի հետ ևս: