ՀԳՊԱ-ի ուսանողները ծանոթացան Անկախ գրադարանների ցանցին
Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի արվեստագիտության և հումանիտար գիությունների ամբիոնը այսուհետ կազմակերպելու է հանդիպում-դասախոսությունների շարք, որին մասնակցելու են ժամանակակից արվեստի խնդիրներով և հումանիտար հետազոտությունների ոլորտներով զբաղվող տարբեր մասնագետներ: Այսպես, նոյեմբերի 2-ին տեղի ունեցավ անդրանիկ միջոցառումը:
Հանդիպման ընթացքում ներկայացվեց Անկախ գրադարանների ցանցը` libraries.am-ը։ Ինչպես նշեց ՀԳՊԱ շրջանավարտ և Libraries-ի ներկայացուցիչ Նորա Գալաֆյանը, այն ստեղծվել է՝ հասանելի դարձնելու ժամանակակից արվեստի, լուսանկարչության, հումանիտար հետազոտությունների և հարակից ոլորտերում գործող կազմակերպությունների գրադարանների աշխատանքը և միաժամանակ ավելի կենտրոնացված և արդյունավետ կազմակերպելու գրադարանների և ընթերցողների միջև կապը:
Նա ընդգծեց նաև, որ ցանցում ընդգրկված գրադարանների ֆոնդերը ներառում են ժամանակակից արվեստին, փիլիսոփայությանը, ճարտարապետությանը, լուսանկարչությանը, պատմագիտությանը, ժամանակակից քննադատականտեսություններին նվիրված բազմալեզու գրքեր, կատալոգներ, աշխատություններ, տեսողական նյութեր: Ֆոնդերը հիմնականում կազմված են վերջին տասնամյակների հրատարակություններից և ունեն բացառիկ արժեք, քանի որ վերջիններս բացակայում են բուհական և այլ գրադարաններում: Հանդիպման ավարտին Անկախ գրադարանների ցանցի ներկայացուցիչը ՀԳՊԱ-ի գրադարանին նվիրեց իրենց հրատարակած գրքերից մի քանիսը։