Հայտարարություն
Ամեն ամիս ԱՐՄԱԿԱԴ ընկերության կայքում (https://armacad.info) հրապարակվում են հազարավոր հայտարարություններ միջազգային ամառային դպրոցների, գիտաժողովների, կրթաթոշակների և գիտակրթական այլ հնարավորությունների մասին։ Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի յուրաքանչյուր ուսանող և պրոֆեսորադասախոսական կազմի անդամ կարող է օգտվել ԱՐՄԱԿԱԴ-ից, ժամանակին ստանալ վերոնշյալ հնարավորությունների մասին տեղեկատվություն, դիմել այդ ծրագրերին և մասնակցել դրանց։