ALIGN (Մասնագիտությունների կրթական ծրագրերի և Որակավորումների ազգային շրջանակների միջև համապատասխանության ապահովում և ստուգում – №:543901-TEMPUS-1-2013-1-AM-TEMPUS-JPGR) դրամաշնորհային ծրագիրը մեկնարկել է 2013-ի դեկտեբերին: Արդյունքներն ամփովել են 2017-ի հոկտեմբերի 10-ին ծրագրի համակարգող Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում Հայաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի և եվրոպական գործընկեր հաստատությունների, ՀՀ բուհերի և շահակիցների մասնակցությամբ:
ALIGN-ը ՏԵՄՊՈՒՍ-ի դրամաշնորհային ծրագիր էր, որի հիմնական նպատակն էր բարձրացնել որակավորումների ըմբռնելիությունը, կայունությունն ու փոխանցելիությունը` բուհերի համար մշակելով կրթական ծրագրերը Որակավորումների ազգային շրջանակներին համապատասխանեցնելու/համադրելու մեխանիզմներ:
Ծրագրի հիմնական խնդիրներն էին՝
- բուհերի և ՈԱ գործակալությունների համար առավել հստակեցնել որակավորումների շրջանակների դերը, դրանց կառուցվածքը, ինչպես նաև ուսանողների ձեռքբերումների տարբեր տեսակների և մակարդակների միջև տարբերությունը,
- բուհերում զարգացնել ՈԱՇ-ին համապատասխանեցված կրթական ծրագրերի մշակումը՝ նպաստելու ուսանողների փոխանակմանը, համատեղ որակավորումների շնորհմանն ու բենչմարքինգի իրականացմանը,
- հնարավորություն տալ ՈԱ գործակալություններին ստուգելու՝ արդյոք կրթական վերջնարդյունքները և դրանց գնահատման մեխանիզմները համապատասխանում են ՈԱՇ-ի մակարդակներիի նկարագրիչներին։
ՀԳՊԱ-ն, լինելով ծրագրի 3 գործընկեր ՀՀ բուհերից և ԵՊԼՀ-ի հետ համահամակարգող, ակտիվ մասնակցել է ծրագրի կառավարմանը ու արձանագրել ներքոնշյալ շոշափելի արդյունքները, որոնք վկայում են հաստատությունում ծրագրի հաջող ընթացքի և իրականացման մասին.
ա) մասնագիտության կրթական ծրագրերը (ՄԿԾ) Որակավորումների ազգային շրջանակին (ՈԱՇ) համապատասխանեցումն ապահովելու նպատակով մշակել է ՀԳՊԱ-ի ՄԿԾ-երի վերանայման ձեռնարկը,
բ) իրականացրել է ՀԳՊԱ-ի կողմից ընտրված երկու ՄԿԾ-ի՝ Դիզայնի մագիստրոսական և Համակարգչային գրաֆիկայի բակալավրական կրթական ծրագրերի վերանայում (կրթական ծրագրերի առաքելությունների, նպատակների, խնդիրների, ուսումնառության վերջնարդյունքների սահմանում, ուսումնական պլանի վերանայում, դասընթացների նկարագրերի օրինակների կազմում)՝ համաձայն ծրագրի շրջանակներում մշակված ՄԿԾ-երի ՈԱՇ-ի հետ համապատասխանեցման ուղենիշերի և ՀԳՊԱ-ի կողմից սահմանված ձեռնարկի ու ձևաչափերի,
գ) իրականացրել է երկու ընտրված ՄԿԾ-երի նախնական գնահատում՝ ըստ նախապես մշակված համապատասխանեցման ձևաչափի, որի արդյունքում անց է կացվել ՄԿԾ-երի փորձարկում և ազգային ու միջազգային փորձագետներից կազմված խմբի կողմից ներկայացված գնահատականի ամփոփում: Արդյունքում կազմվել է հետագա բարելավումների իրականացման պլան, ինչպես նաև նախատեսվել են գործողություններ՝ համաձայն որոնց ՀԳՊԱ-ի մյուս ՄԿԾ-երը նույնպես կվերնայավեն և կհամապատասխանեցվեն ՈԱՇ-ին,
դ) մասնակցություն է ունեցել ծրագրի շրջանակներում մշակվող բոլոր փաստաթղթերում՝ ՀՀ-ում ՄԿԾ-երի ՈԱՇ-ի հետ համապատասխանեցման ուղենիշեր, ծրագրի արդյունքների բրոշյուր և այլն:
Ծրագրի ընթացքի և դրա ազդեցության, հիմնական ձեռքբերումների, ՀՀ բուհական համակարգում ՄԿԾ-երի առկա խնդիրների, դրանց ՈԱՇ-ի և աշխատաշուկայի պահանջների հետ համապատասխանեցման արդի խնդիրների ու մարտահրավերների, ինչպես նաև ծրագրի շրջանակներում ՀԳՊԱ-ի շոշափելի արդյունքների մասին տեղեկությունները կարող եք գտնել հետևյալ հղումներով՝
1. ALIGN – Ծրագրի ազդեցությունը (մաս 1)/ALIGN – Impact (part 1)
1. ALIGN – Ծրագրի ազդեցությունը (մաս 2)/ALIGN – Impact (part 2)
2. ALIGN – Ծրագրի մասին, արդյունքները և ձեռքբերումները/ALIGN – About, Progress and Achievements
3. ALIGN – Ծրագրի ազդեցությունը ՀԳՊԱ-ի վրա/ALIGN – SAFAA Impact
Ծրագրի մասին մանրամասն տեղեկության համար այցելեք www.align.brusov.am
Ծրագրի շրջանակներում մշակված փաստաթղթերը՝
1․ ՀԳՊԱ – Մասնագիտության կրթական ծրագրերի մշակման և վերանայման ձեռնարկ (մաս 1)/SAFAA – Guide to Development and Revision of the Academic Programmes (part 1)
1․ ՀԳՊԱ – Մասնագիտության կրթական ծրագրերի մշակման և վերանայման ձեռնարկ (մաս 2)/SAFAA – Guide to Development and Revision of the Academic Programmes (part 2)
2․ ԵԳՊԱ – Համակարգչային գրաֆիկա բակալավրի կրթական ծրագրի ձեռնարկ/YSAFA – Computer Graphics (BA) Handbook
3․ ԵԳՊԱ – Դիզայն մագիստրոսական կրթական ծրագրի ձեռնարկ/YSAFA – Design (MA) Handbook
4․ ԵԳՊԱ – ՄԿԾ-երի համապատասխանության ինքնավերլուծության զեկույց/YSAFA – SER
5․ ԵԳՊԱ – Փորձագիտական զեկույց/YSAFA – Peer-review Report
6․ ALIGN – Համապատասխանության ուղենիշերի ուղեցույց/Guidelines to Guidelines
7․ ALIGN – ՄԿԾ-երի ՈԱՇ-ի հետ համապատասխանության ազգային ուղենիշեր (մաս 1)/National Guidelines (part 1)
7․ ALIGN – ՄԿԾ-երի ՈԱՇ-ի հետ համապատասխանության ազգային ուղենիշեր (մաս 2)/National Guidelines (part 2)
7․ ALIGN – ՄԿԾ-երի ՈԱՇ-ի հետ համապատասխանության ազգային ուղենիշեր (մաս 3)/National Guidelines (part 3)
7․ ALIGN – ՄԿԾ-երի ՈԱՇ-ի հետ համապատասխանության ազգային ուղենիշեր (մաս 4)/National Guidelines (part 4)
7․ ALIGN – ՄԿԾ-երի ՈԱՇ-ի հետ համապատասխանության ազգային ուղենիշեր (մաս 5)/National Guidelines (part 5)
7․ ALIGN – ՄԿԾ-երի ՈԱՇ-ի հետ համապատասխանության ազգային ուղենիշեր (մաս 6)/National Guidelines (part 6)
7․ ALIGN – ՄԿԾ-երի ՈԱՇ-ի հետ համապատասխանության ազգային ուղենիշեր (մաս 7)/National Guidelines (part 7)
8․ ALIGN – Ծրագրի ձեռքբերումները (մաս 1)/Achievements (part 1)
8․ ALIGN – Ծրագրի ձեռքբերումները (մաս 2)/Achievements (part 2)
9․ ALIGN – Բրոշյուր (հայերեն)/Brochure (Arm)
10․ ALIGN – Բրոշյուր (անգլերեն)/Brochure (Eng)