Գործնական այց Գրացի համալսարան
INCLUSION ծրագրի շրջանակներում հուլիսի 9-10-ը ՀԳՊԱ անձնակազմը աշխատանքային այցով մեկնել էր Ավստրիա՝ Գրացի համալսարան: Այցի հիմնական նպատակն էր ամփոփել INCLUSION ծրագրի շրջանակներում մշակված ներառական դասավանդման և ուսումնառության գործիքակազմը:
Երկօրյա այցի ընթացքում Հայաստանի և Բոսնիա և Հերցեգովինայի կրթության նախարարության ներկայացուցիչները ներկայացրին «Ներառական բարձրագույն կրթության ուղենիշում» տեղ գտած հիմնական սկզբունքներն, ինչպես նաև այն քայլերը, որոնք կապահովեն ուղենիշի տարածումը այլ համալսարաններում: INCLUSION ծրագրի աշխատանքային խմբերը հակիրճ ներկայացրեցին ավագ դպրոցի ուսուցիչների վերապատրաստման հիմնական արդյունքները: Օրվա ավարտին աշխատանքային խմբերը քննարկեցին նաև ինքավերլուծության զեկույցի ձևաչափը, որը կամփոփի ծրագրի շրջանակներում յուրաքանչյուր գործընկեր կազմակերպության իրականացրած քայլերը:
Աշխատանքային այցի երկրորդ օրվա ընթացքում քննարկվեց ներառական դասավանդման և ուսումնառութնա գործիքակազմը՝ ներկայացնելով ավագ դպրոցի աշխատակիցների հետ աշխատելու հետագա քայլերը: Հայաստանի և Բոսնիա և Հերցեգովինայի աշխատանքային խմբերը քննարկեցին ակադեմիական հանրության շրջանակներում իրազեկման բարձրացմանն ուղղված միջոցառումները և քայլերը:
Ավարտին, Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիան, լինելով INCLUSION ծրագրի համակարգող բուհ, ներկայացրեց ծրագրի ֆինանսական կառավարման վերաբերյալ հիմնական սկզբունքները, վերջնական զեկույցի չափանիշները, ինչպես նաև անդրադարձավ ծրագրի պաշտոնական փակման միջոցառման կազմակերպչական աշխատանքներին, որը տեղի կունենա սեպտեմբերին Երևանում: