Կորսված նկարների հետքերով
2020-ի Ղարաբաղյան 2-րդ պատերազմի ավերիչ ազդեցությունը դեռ երկար կտևի։ Կյանքը շարունակվում է, ծանր հիշողությունները ստվերների նման հետապնդում են մարդկանց, հետևանքները օր օրի ավելի խորանում։ Քառասունչորսօրյա պատերազմի օրերին աշխարհի ուշադրությունը դարձյալ մեր տարածաշրջանի վրա էր կենտրոնացած՝ թե քաղաքական, հանրային շրջանակների, թե՝ մամուլի։ Պատերազմի ավարտից շատ չանցած Ղարաբաղ են այցելում ֆրանսիական «La Croix» («Լա Քրուա» – «Խաչ») շաբաթաթերթի երկու թղթակիցներ՝ Պիեր Սոթրոյը և Թոմաս Գիշարը…
Հայ-իրանական մշակութային երկխոսություն Թավրիզում
Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի և Իրանի Թավրիզ քաղաքի համալսարանի միջև կնքված պայմանագրի շրջանակներում, հայ-իրանական մշակութային երկխոսությունը մեկնարկեցին ՀԳՊԱ-ի նախկին և այժմյան ուսանողները։ Այն իրականացվեց Թավրիզի համալսարանի ներկայացուցիչ Հաբիբ Դիդարի ջանքերով…
ՀԳՊԱ-ի Հետազոտական կենտրոնը մասնակցել է «Yerevan Tech Forum 2K23» աշխատաժողովին
ՀԳՊԱ-ի Հետազոտական կենտրոնը՝ թվային տեխնոլոգիաների վերաբերյալ միջազգային փորձի ուսումնասիրման և ինովացիոն միջոցների հետազոտությունների ներկայացման շրջանակներում մասնակցել է «Yerevan Tech Forum 2K23» միջազգային աշխատաժողովին։ Ժամանակակից տեխնոլոգիաների հնարավորությունների ցուցադրման, ինովացիոն միջոցների կիրառման, արհեստական բանականության գործածման և մի շարք այլ հարցերի քննարկմանն ու ներկայացմանն էր միտված սույն ֆորումը…
Կրակովի գեղարվեստի ակադեմիայի պատվիրակության այցը ՀԳՊԱ
Հայաստանի Գեղարվեստի պետական ակադեմիայի և Լեհաստանի Կրակովի գեղարվեստի ակադեմիայի միջև կնքված էրազմուս+ շարժունության ծրագրի շրջանակներում մայիսի 11-ին և 12-ին ՀԳՊԱ-ում դասախոսությամբ հանդես եկավ Անետա Սինիեվսկան «Թվային գրաֆիկա․ 3D մոդելավորում» թեմայով…
Իտալական դիզայնի փորձառության հնարավորություն
Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի և Իտալիայի Անկոնա քաղաքի Արվեստի և դիզայնի ինստիտուտի միջև առկա համագործակցության արդյունքում վերոնշյալ հաստատությունը առաջարկում է մեկամսյա միքսված ամառային դասընթացներ դիզայնի ուսանողների համար…
Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր – 2023
Հետազոտություն իրականացնող բոլոր ասպիրանտների և երիտասարդ հայցորդների համար հրաշալի հնարավորություն։ ՀՀ գիտության կոմիտեն կազմակերպում է «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր – 2023» մրցույթը…
Շարժունության ծրագրի հնարավորություն Լինցի Կաթոլիկ համալսարանում
ՀԳՊԱ-ի սիրելի ուսանողներ, տեղեկացնում ենք, որ Էրազմուս+ միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակներում Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի և Ավստրիայի Լինցի Կաթոլիկ համալսարանի միջև կնքված պայմանագրով նախատեսվում է ուսումնառության հնարավորություն 2023-2024 ուսումնական տարվա առաջին կիսամյակի ընթացքում…
«Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի մրցույթները» աշխատաժողով
Հետազոտություն իրականացնող սովորողների, երիտասարդ գիտնականների և մինչև 35 տարեկան դասախոսների համար մասնագիտական գործունեության, ինչպես նաև ծրագրային առաջարկների կազմության շրջանակներում Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Հետազոտական կենտրոնը համագործակցելով Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի հետ կազմակերպում է «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի մրցույթները» թեմայով աշխատաժողով…
Թանգարանների գիշեր
Թանգարանների միջազգային օրը՝ մայիսի 18-ին, Հայաստանում մի շարք միջոցառումներ են նախատեսված, որոնք կշարունակվեն մայիսի 20-ին՝ «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառմամբ։ Այս տարի թանգարանների միջազգային օրը կանցկացվի «Թանգարաններ, կայունություն և բարեկեցություն» խորագրի ներքո…
Կրթաթոշակների դիմելու հնարավորություն
«4090 Բարեգործական» հիմնադրամը հայտարարել է 2023-2024 ուսումնական տարվա կրթաթոշակների դիմումների ընդունման գործընթացը։ Կրթաթոշակների համար կարող են դիմել 2016 կամ 2020թթ․ պատերազմների մասնակիցները, ովքեր միաժամանակ սովորում են ՀՀ կամ Արցախի որևէ բուհում կամ այս տարի են պատրաստվում դառնալ ուսանող…