Թուրինում ներկայացնում են XX դարի իտալական արվեստը
«100% Իտալիա. 100 տարվա գլուգործոցները» նախագիծը բացառիկ է իր ժամանակային ընդգրկմամբ՝ 1915-ից, երբ Իտալիան Առաջին համաշխարհային պատերազմի մասնակից էր, իսկ ֆուտուրիստները կոչ էին անում այրել գրադարաններն ու թանգարանները, մինչև մեր օրերը։ 630 նմուշ պարունակող ցուցահանդեսն անցնում է Թուրինի և մերձակա Բիելլա և Վերչելլի քաղաքների յոթ հարթակներում․․․
Տրետյակովյան պատկերասրահից առևանգել են Արխիպ Կուինջիի կտավը
Հունվարի 27-ին Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահից առևանգել են Արխիպ Կուինջիի «Այ Պետրի. Ղրիմ» կտավը։ Ականատեսները վկայում են, որ գողը՝ ներկայանալով որպես թանգարանի աշխատակից, բազմաթիվ այցելուների աչքերի առջև հանել է կտավը շրջանակի մեջից և հեռացել…
Օրսեն ճանաչվել է աշխարհի լավագույն թանգարան
Հանրահայտ «Trip Advisor» կայքը աշխարհի հազարավոր թանգարաններից այս տարի լավագույնն է անվանել փարիզյան Օրսեն, որը հաղթել է «Զբոսաշրջիկի ընտրություն» անվանակարգում։ Ինչո՞ւմն է Օրսեի բացառիկությունը, եթե այն նույնիսկ հանրահայտ Լուվրին է թողել ետևում․․․
«Oscar de la Renta»-ի խանութում XVII դարի կտավ է հայտնաբերվել
Ինչպես գրում է «The New York Time» պարբերականը, ամերիկյան «Oscar de la Renta» ապրանքանիշի փարիզյան խանութում ընթացող վերանորոգման աշխատանքների ժամանակ բանվորները XVII դարի հսկայական կտավ են հայտնաբերել։ Գտածոյի մասին միայն այժմ, երկու ամիս անց է հայտարարվել։ Տարածքի սեփականատերերը կարծիք են հայտնել, թե 3×6մ չափով կտավը փակցվել է պատին, ու այնուհետև տախտակապատվել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ․․․
Բացահայտվել է Ռեմբրանդի կտավների պայծառության գաղտնիքը
Հոլանդացի և ֆրանսիացի գիտնականները հայտնաբերել են Ռեմբրանդի յուրահատուկ իմպաստո տեխնիկայի հիմք հանդիսացող գաղտնիքը։ Այս բացահայտումը կարևորագույն նշանակություն կունենա ապագա սերունդների համար նկարչի գլուխգործոցների պահպանման գործում․․․
Բենքսիի գրաֆիտին վաճառվել է վեցանիշ գումարով
Ինչպես հաղորդում է «BBC»-ն, Բենքսիի վերջին գրաֆիտին՝ «Season’s greeting»-ը, վաճառվել է վեցանիշ գումարով։ Այն հայտնվել էր 2018-ի դեկտեմբերի 19-ին, Ուելսի Պորտ-Թալբոթ քաղաքի ավտոտնակներից մեկի պատին․․․
Ամենահետևողական արվեստագողը
Արվեստի գործերը անգնահատելի հարստության աղբյուր են՝ ինչպես փոխաբերական, այնպես էլ ուղղակի իմաստով։ Այս առումով բացառիկ է Սթեֆան Բրեթվայզերի պատմությունը, որին բրիտանական «The Guardian» պարբերականը «արվեստի գործերի աշխարհի ամենահետևողական գողն» է անվանել։ 1995-2001-ը Բրեթվայզերը 239 կտավ և այլ գործեր է առևանգել 172 եվրոպական թանգարաններից։ Գողոնի ընդհանուր արժեքը 1,4 միլիարդ դոլար է․․․
Վան Գոգի «Արևածաղիկները» Ճապոնիա է «ուղևորվելու»
Տոկիոյում գալիք Օլիմպիական խաղերին ընդառաջ Լոնդոնի Ազգային պատկերասրահը բացառիկ քայլի է դիմել. Ճապոնիա են «ուղևորվելու» Վան Գոգի «Արևածաղիկները» (1888) և 60 այլ կտավ։ Սա բարեգործական ակցիա չէ, փոխառության համար պատհերասրահը միլիոններ է ստանալու։ Վերջնական գումարը դեռևս քննարկման փուլում է…
Ի՞նչ կարելի է գնել Լուվրում 34 000 դոլարով
Պատկերացրեք, որ մենակ եք աշխարհի ամենամեծ և հանրահայտ թանգարանում, որի այցելուների քանակը տարեկան 10,2 միլիոն մարդ է։ Որոշակի գումար ունենալու դեպքում կարող եք այդ երազանքն իրականության կոչել․․․
«Խորհրդավոր ընթրիքը» աշխարհի վերջի մասին տեղեկություննե՞ր է պարունակում
Վատիկանի գիտնականները ճշգրտել են աշխարհի վերջի ժամկետը։ Նրանց հաջողվել է վերծանել Լեոնարդո դա Վինչիի «Խորհրդավոր ընթրիքը» ֆրեսկոյում պարունակվող գաղտնագիրը․․․