Ուսանողական համայնքը համալրվել է նոր անդամներով
Դեկտեմբերի 25-ին տեղի ունեցավ Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Ուսանողական համայնքի (ՈՒՀ) հերթական հանդիպումը, որի նպատակն էր ողջունել նոր անդամներին, նրանց ներկայացնել համայնքի գործունեությունն ու հնարավորությունները, ինչպես նաև 2019-ի պլանավորված գործողությունները:
Հանդիպումը մեկնարկեց ճանաչողական վարժանքով։ Այնուհետև ներկայացվեց, թե ինչ է բուհի որակի ապահովումը, քննարկվեց ուսանողների ակտիվ մասնակցության կարևորությունը մատուցվող ծառայությունների որակի ապահովմանը, ինչպես նաև տեղեկություն տրվեց առաջիկա տարվա վերապատրաստումների մասին:
Նշենք, որ Ուսանողական համայնքի նոր անդամների հավաքագրման գործընթացը մեկնարկել է ուսումնական տարվա սկզբին: Առաջին կուրսի բոլոր ուսանողների հետ հանդիպումների ժամանակ ներկայացվել է ՈՒՀ ձեռքբերումները, ինչպես նաև անդամակցելու ընթացակարգը:
Ուսանողական համայնքի անդամ կարող է դառնալ ՀԳՊԱ յուրաքանչյուր հետաքրքրված ուսանող՝ ուղարկելով մոտիվացիոն նամակ letter հասցեին: