![](http://safa.am/wp-content/uploads/2024/07/IMG_20240327_165414.jpg)
«ԷՐԱԶՄՈՒՍ+ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ
Կիրառական արվեստ մասնագիտության դեկորատիվ կիրառական արվեստ կրթական ծրագրի բակալավրի 2-րդ կուրսի ուսանողուհի Ալիսա Աստվածատրյանը և կերպարվեստ մասնագիտության քանդակագործություն կրթական ծրագրի բակալավրի 2-րդ կուրսի ուսանող Արայիկ Մարգարյանը 2023-2024 ուսումնական տարվա 2-րդ կիսամյակը անց են կացրել Ռումինիայի Կլուժ-Նապոկա ք․-ի Արվեստի և դիզայնի համալսարանում:
Ստորև ներկայացնում ենք վերջիններիս տպավորությունները տվյալ համալսարանից, երկրից և, առհասարակ, այնտեղ անցկացրած կիսամյակից
«ԷՐԱԶՄՈՒՍ+ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ճամփորդությունը Ռումինիայի Կլուժ-Նապոկա քաղաք մեծ տպավորություն է թողել իմ վրա։ Խեցեգործության ֆակուլտետի ուսումնական ծրագիրը շատ տարբերվում էր մեր Ակադեմիայի ծրագրից` նրանք չունեին հստակ դասացուցակ, դասերը անցնում էին դասընթացների (workshop) տեսքով։ Ըստ իս, դա ընդարձակում է ստեղծագործական միտքը, թույլ է տալիս ավարտական կետի հասցնել գործը յուրաքանչյուր փուլում։
Հետաքրքիր էր ուսումնասիրել մի երկրի մշակույթ, որի մասին քիչ տեղեկություններ ունեի, խորանալ Ռումինիայի արվեստի և հարուստ պատմության մեջ։
Տեղացի և այլ Էրազմուս+ ուսանողների հետ շփումը և գիտելիքներով փոխանակումը ընդլայնեցին իմ մտահորիզոնը: Շատ հետաքրքիր էր ընկերներ ձեռք բերել աշխարհի տարբեր ծայրերից, ինչպես նաև թեթևակի ծանոթանալ նաև նրանց մշակույթի հետ»։
Ալիսա Աստվածատրյան
«Իմ ճամփորդությունը դեպի Կլուժ-Նապոկա, Ռումինիա, անմոռանալի փորձ էր: Կլուժ-Նապոկայի Արվեստի և դիզայնի համալսարանում սովորելը և՛ ոգեշնչող, և՛ հարստացնող էր: Համալսարանի կենսունակ համայնքը և դասախոսները ստեղծեցին խթանող միջավայր, որտեղ ես հնարավորություն ունեցա սովորել և իրականացնել իմ բոլոր մտահղացումները: Բացի քանդակագործությունից ես նաև հնարավորություն ունեցա այնտեղ ուսումնասիրել խեցեգործություն։ Այն շատ ոգեշնչող էր և տպավորիչ, քանի որ այն զարգացրեց և բարելավեց իմ մասնագիտական գիտելիքները։
Այնտեղ գտնվելու ընթացքում ես խորասուզվեցի ռումինական մշակույթի մեջ, ուսումնասիրեցի Կլուժ-Նապոկա գեղեցիկ քաղաքը և բազում այլ քաղաքներ Ռումինիայում։ Լավագույն արդյուքներից մեկը թերևս հարատև ընկերական հարաբերություններ հաստատելն էր աշխարհի տարբեր երկրներից ժամանած ընկերների հետ: Դե իսկ քաղաքի պատմական հմայքի և ժամանակակից աշխուժության միաձուլումն ամեն օրն արկածային էր դարձնում։
Ես, իհարկե, խորհուրդ եմ տալիս այս փորձը բոլորին։ Դա աճի, սովորելու և ուսումնասիրելու ճանապարհորդություն է, որը ես միշտ կհիշեմ:»
Արայիկ Մարգարյան
![](http://safa.am/wp-content/uploads/2024/07/ugr-28j_0.png)
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Սիրելի ՀԳՊԱ աշխատակիցներ,
Տեղեկացնում ենք, որ համաձայն Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի և Գրանադայի համալսարանի (Իսպանիա) միջև վերակնքված Էրազմուս+ համաձայնագրի, բուհի վարչական աշխատակիցներից մեկը հնարավորություն կունենա մասնակցելու մեկշաբաթյա վերապատրաստման դասընթացների։
Դասընթացը նախատեսված է Արտաքին կապերի բաժնի աշխատակիցների համար և կրում է «Միջազգայնացում և փոխանակման գործընթացի կազմակերպում» խորագիրը:
Մասնակցության համար անհրաժեշտ պայման է անգլերեն լեզվի իմացությունը (B2-C1):
Դիմել վերջնաժամկետն է՝ սույն թվականի հուլիսի 14-ը ներառյալ։
Գրանադայի համալսարանի մասին ավելի մանրամասն տեղեկատվություն կարող եք ունենալ հետևյալ հղումով՝ https://www.ugr.es/