![](http://safa.am/wp-content/uploads/2024/04/Yearbook_2023-2.jpg)
Լույս է տեսել «Տարեգրքի» նոր համարը
Լույս է տեսել Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի «Տարեգիրք» պարբերական հանդեսի նոր՝ 2023-ի երկրորդ համարը։ Հրատարակությունն ընդգրկում է Դիանա Գրիգորյանի, Եկատերինա Լոշկարեվայի, Հռիփսիմե Դայանի, Լուսինե Պետրոսյանի և Սվետլանա Արզումանյանի արվեստագիտական հետազոտությունները, Հայկ Հակոբյանի և Արմինե Գաբրիելյանի, Համո Սուքիասյանի, Կարինե Ասատրյանի հումանիտար հետազոտությունները, Գայանե Պողոսյանի ուսումնամեթոդական աշխատանքը․․․
Read More![](http://safa.am/wp-content/uploads/2024/04/5J6A6183.jpg)
Գծանկարչության և գունանկարչության ամբիոնը՝ այս անգամ դասախոսների աշխատանքների ցուցահանդեսով
«Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահի վերջին երկու ցուցահանդեսները Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գծանկարչության և գունանկարչության ամբիոնի՝ առաջինը ուսանողների, հաջորդը դասախոսների աշխատանքներն էին։ «Ուսանողները հնարավորություն ունեն տեսնելու, թե որպես ստեղծագործող ինչպիսի գեղարվեստական միտք, մտածողություն ունեն իրենց դասախոսները, հասկանալու նաև, որ մարդիկ, ովքեր դասավանդում են իրենց, մեծ ճանապարհ են անցել։ Հիանալի ցուցահանդես է, հիանալի աշխատանքներ են ներկայացված»,- բացման խոսքում ասաց ակադեմիայի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Մկրտիչ Այվազյանը…
Read More![](http://safa.am/wp-content/uploads/2024/04/Safa-Small.jpg)
Բակալավրի կրթական ծրագրերի 2024-2025 ուսումնական տարվա ընդունելության հայտագրումը
Բակալավրի կրթական ծրագրերի 2024-2025 ուսումնական տարվա ընդունելության հայտագրումը իրականացվելու է հետևյալ ժամկետում.
Սույն թվականի ապրիլի 18-ից մինչև մայիսի 10-ը Հայաստանի Հանրապետության հանրակրթական, նախնական կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունները տվյալ ուսումնական տարում ավարտող և նախորդ տարիների շրջանավարտ դիմորդների կողմից մասնագիտության և տվյալ մասնագիտության համար սահմանված քննական առարկայի (առարկաների) առցանց հայտագրումն է…