![](http://safa.am/wp-content/uploads/2021/09/5J6A2882.jpg)
Դասախոսություն ՀԳՊԱ-ի դահլիճում` նվիրված Դանթե Ալիգիերիի մահվան 700-րդ տարելիցին
Իտալական վերածննդի մեծագույն մտածող, բանաստեղծ, փիլիսոփա Դանթե Ալիգիերիի մահվան 700-րդ տարին սեպտեմբերի 14-ին է։ Նրա ապրած ժամանակաշրջանում՝ ուշ միջնադարում պոեզիայի, գրականության լեզուն եղել է լատիներենը՝ հասանելի ընթերցողական սահմանափակ շերտի՝ ուսյալ մարդկանց և հարուստ խավին։ Իր աշխատություններից մեկում («De vulgari eloquentia») Դանթեն հանդես է եկել գրականության մեջ մայրենի լեզվի կիրառման օգտին և դա իրականացրել իր ստեղծագործություններում՝ նույնիսկ բարբառների գործածումով։ Նրան հետագայում հետևել են իտալացի այլ գրողներ նույնպես։ Այսով՝ Դանթեի դերը Իտալիայում նշանակալից է դառնում նաև ազգային լեզվի ձևավորման գործում։ Նրա ամենանշանավոր գրական երկը՝ «Աստվածային կատակերգությունը», համաշխարհային գրականության գլուխգործոցներից է, բնականաբար և` հանրահռչակված աշխարհով մեկ…
Read More![](http://safa.am/wp-content/uploads/2021/09/Akselerator.jpg)
Ֆրանսիական համալսարանը առաջարկում է նոր ծրագիր
Հարգելի ուսանողներ, Հայաստանում Ֆրանսիական համալսարանը մեկնարկում է Աքսելերատոր 28 ծրագիրը՝ նպատակ ունենալով օժանդակել բիզնեսի ստեղծմանը, Հայաստանում խթանել ձեռնարկատիրությունը…
Read More![](http://safa.am/wp-content/uploads/2021/09/Dante-Alighieri.jpg)
ՀԳՊԱ-ում կանցկացվի սեմինար նվիրված Դանթե Ալիգիերիի մահվան 700-ամյակին
Հարգելի ՀԳՊԱ-ի ուսանողներ և դասախոսներ, սիրով տեղեկացնում ենք, որ սեպտեմբերի 10 -ին՝ ժամը 14:00-ին, Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի դահլիճում, Դանթե Ալիգիերիի մահվան յոթերորդ հարյուրամյակի շրջանակներում կանցկացվի “Tracciati della Divina Commedia. Gli artisti e l’immaginario dantesco” խորագիրը կրող սեմինարը․․․
Read More