![](http://safa.am/wp-content/uploads/2021/06/5J6A0524.jpg)
Ռումինացի պրոֆեսոր Վլադ Տոկան ՀԳՊԱ-ում
«Էրազմուս+» ծրագրի շրջանակում Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի՝ ռումինական Կլուժ Նապոկա քաղաքի արվեստի դպրոցի հետ եռամյա համագործակցության ընթացքում արվեստաբանության բաժնի երկու ուսանող և մեկ դասախոս 2019 և 2020 թվականներին այցելել են այնտեղ, ծանոթացել դպրոցին, ուսուցման մեթոդներին: Այս տարվա գարնանը համաճարակի աստիճանական թուլացման պայմաններում արտաքին կապերի բաժինը հնարավորություն ունեցավ պայմանավորվածություն ձեռք բերել փոխադարձ այցելության: Արդեն մեկ շաբաթ է՝ Երևանում է Կլուժ Նապոկայի արվեստի դպրոցի պրոֆեսոր Վլադ Տոկան: Նա երկու դասախոսություն ունեցավ ՀԳՊԱ-ի արվեստաբանության բաժնի ուսանողների համար՝ 19-20-րդ դարերի ռումինական կերպարվեստի պատմության, ավանգարդ և մոդեռնիստական արվեստի և դրանց դրսևորումների մասին ռումինացի նկարիչների գործերում…
Read More![](http://safa.am/wp-content/uploads/2021/05/Safa-Small.jpg)
Ապակու և խեցեգործության գաղտնի աշխարհը կբացի իր գաղտնիքները
Բելառուսի պետական տեխնոլոգիական համալսարանը կազմակերպում է ամառային դպրոց “Тайный мир стекла и керамики” խորագրով, որը տեղի կունենա Մինսկում հուլիսի 25-ից մինչև օգոստոսի 1-ը․․․
Read More![](http://safa.am/wp-content/uploads/2021/06/5J6A0477.jpg)
«Ժամանակ» քանդակային ինստալացիա
Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի բակում երեկվա քանդակի կոնցեպտուալ ինստալացիան կրում էր «Ժամանակ» խորագիրը։ Ինստալացիայի համար ընտրված էր ճիշտ կեսօրը՝ արևի դիրքի հետ կապված։ Արևային ժամացույցի համանմանությամբ տարածական պատկեր ստանալու համար ընտրվել էր այսպիսի լուծում․ կենտրոնում տեղադրվել էր կլոր մակերեսով բարձր սեղան, ապա շառավղի հեռավորությամբ ստացված շրջանագծային հավասարաչափ 12 կետերում շարված եռոտանի նույնաչափ հարմարանքի վրա տեղադրել էին դեռևս սկզբնական նյութի վրա աշխատված քանդակային գործեր։ Մասնակցում էին քանդակի բաժնի 3-րդ և 4-րդ կուրսի ուսանողները…
Read More