![](http://safa.am/wp-content/uploads/2019/09/HGPA-kayq.jpg)
Տեղեկացվածության տարածում և դրա միջոցների արդյունավետության գնահատում
ՀԳՊԱ Որակի ապահովման կենտրոնը 2019-2020թթ. ուսումնական տարվա դիմորդների շրջանում իրականացրել է հարցում՝ գնահատելու բուհի մասին տեղեկության և դրա տարածման միջոցների արդյունավետությունը…
Read More![](http://safa.am/wp-content/uploads/2019/09/5J6A6025.jpg)
Ֆոտոփառատոնի ճապոնական ներկայություն «Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահում
Օգոստոսի վերջերին մեկնարկած հայաստանյան առաջին միջազգային ֆոտոփառատոնի ծավալումները շարունակվեցին Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի «Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահում: Ֆոտոփառատոնի մտահղացման և իրականացման հեղինակը՝ լուսանկարիչ Տաթև Մնացականյանը ՀԳՊԱ-ի նախկին սան է, իր միջազգային առաջին մրցանակն ստացել է հենց ուսումնառության տարիներին իտալական Թուրին քաղաքի մի մրցույթում: Հետագայում բազմակի մասնակցությունները միջազգային ցուցահանդեսներում, նաև եվրոպական մի շարք երկրներում աշխատանքների անհատական ցուցադրությունների փորձը հանգեցրին նրան այսպիսի ծրագրի մտահղացման և իրականացման: Հայկական առաջին միջազգային ֆոտոփառատոնը մասնակիցների բավական լայն աշխարհագրական մասնակցություն է ապահովել․ արվեստագետներ են ժամանել Ճապոնիայից, Իտալիայից, Շվեյցարիայից, Հնդկաստանից, Իրանից, Վրաստանից, Բելառուսից․․․
Read More![](http://safa.am/wp-content/uploads/2019/09/Bravo-01.jpg)
Հայ և ճապոնացի լուսանկարիչների աշխատանքները` Հայկական առաջին ֆոտոփառատոնին
Երևանի կենտրոնում՝ ավելի քան 38 ցուցահանդեսային հարթակներում, այս օրերին անցկացվում է Հայկական լուսանկարչական միջազգային առաջին փառատոնը, որի մեկնարկն օգոստոսի 24-ին էր: Մոտ քսան երկրի հայտնի լուսանկարիչներ իրենց աշխատանքները ներկայացրել են փառատոնի շրջանակում, որն աչքի է ընկնում ոչ միայն հետաքրքիր ցուցահանդեսներով, այլև վարպետության դասերով, նկարիչների հետ հանդիպում-քննարկումներով և այլն: Սեպտեմբերի 3-ին, Հայաստանի գեղարվեստի ակադեմիայի «Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահում ճապոնացի լուսանկարիչներ Շոթա Նագասեի, Ջուն Սատոյի և ֆրանսահայ նկարիչ Դավիթ Ապիկյանի աշխատանքների ցուցահանդեսի բացումն էր…
Read More