![](http://safa.am/wp-content/uploads/2019/04/5J6A8688.jpg)
ՀԳՊԱ-ն մասնակցում է «Կրթություն և կարիերա EXPO 2019» ցուցահանդեսին
Ապրիլի 17-ին «Yerevan EXPO» ցուցահանդեսային համալիրում (Հ. Հակոբյան 3, Մերգելյան ինստիտուտի տարածք) մեկնարկեց միջազգային մասնագիտացված «Կրթություն և կարիերա EXPO 2019» ցուցահանդեսը, որին մասնակցում են ութսունից ավելի կրթօջախներ՝ բուհեր, քոլեջներ, ուսուցման կենտրոններ, այդ թվում Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիան…
Read More![](http://safa.am/wp-content/uploads/2019/04/5J6A8327.jpg)
Ճապոնական գեղագրության վարպետաց դաս ՀԳՊԱ-ում
Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի և հայ-ճապոնական «Հիկարի» կրթամշակութային կենտրոնի համագործակցությունը տարեց տարի ավելի սերտանում և արդյունավետ է դառնում: Այն բազմաթիվ միջոցառումները, հանդիպումները, վարպետաց դասերը, որ կազմակերպվում են համատեղ, ուսանողներին տրված բացառիկ հնարավորություններ են՝ հաղորդակցվելու հեռավորարևելյան այս երկրի յուրահատուկ մշակույթին և հարուստ ավանդույթներին՝ այդ մշակույթը և ավանդույթները անմիջականորեն կրող վարպետներից: Սումի-է նկարչության, իկեբանայի, թեյախմության վարպետաց դասեր անցկացնելու համար արդեն մի քանի տարի Տոկիոյից Երևան է գալիս իկոնոբո դպրոցի բարձրագույն պրոֆեսոր Միդորի Յամադան: Յուրաքանչյուր անգամ հետևելով դասավանդման ընթացքին՝ մեղմ և խոնարհ այն տոնայնությանը, այն մթնոլորտին, որ ստեղծում է նա իր շուրջը՝ անշուշտ օրինակելի, կարևոր մի բան փոխում է ներսումդ…
Read More![](http://safa.am/wp-content/uploads/2019/04/HKH.jpg)
Announcement
Հայ Կրթական Հիմնարկությունը հայտարարում է կրթաթոշակի մրցույթ` արվեստի պատմություն և տեսություն, արվեստի կառավարում և թանգարանային գործ մասնագիտություն սովորող ուսանողների համար…
Read More