Ընդունվում են պետության կողմից ուսման վարձի փոխհատուցման փաստաթղթերը
Հարգելի ուսանողներ, խնդրում ենք փետրվարի 8-ից մինչև մարտի 3-ը Ուսումնամեթոդական մշակումների և ուսումնական գործընթացի հաշվառման բաժին ներկայացնել ձեր կարգավիճակը հաստատող փաստաթղթերը պետության կողմից ուսման վարձի մասնակի կամ լրիվ փոխհատոցում ստանալու համար։
Փոխհատուցումը տրամադրվում է հետևյալ խմբերի ուսանողներին.
1. Սոցիալապես անապահով ընտանիքներից ուսանողների ուսման վարձի մասնակի փոխհատուցում:
Անհրաժեշտ փաստաթղթեր. տեղեկանք սոցիալական աջակցության տարածքային գործակալությունից սոցիալապես անապահով ընտանիքների համակարգում հաշվառված լինելու մասին` անապահովության միավորի և ընտանիքի սոցիալական անձնագրի համարի նշումով։
2. Երկու և ավելի անչափահաս երեխա ունեցող բակալավրի կրթական ծրագրով սովորող ուսանողների ուսման վարձի փոխհատուցում:
Անհրաժեշտ փաստաթղթեր. երեխաների ծննդյան վկայականների պատճեները։
3. Սոցիալական աջակցություն ստացող համայնքներից ուսանողների ուսման վարձի մասնակի փոխհատուցում:
Անհրաժեշտ փաստաթղթեր. տեղեկանք տվյալ համայնքում հաշվառված և վերջին 5 տարիների ընթացքում տվյալ համայնքում մշտապես բնակվելու մասին։ Ուսման վարձի փոխհատուցում ստանալու համար ուսանողը պետք է նաև ավարտած լինի տվյալ համայնքի հանրակրթական ուսումնական հաստատությունը (ստուգվում է ատեստատով)։ Սոցիալական աջակցություն ստացող համայնքների ցանկը ներկայացված է այստեղ:
4. Մարտական գործողություններին մասնակցած ուսանողների ուսման վարձի մասնակի փոխհատուցում։
Անհրաժեշտ փաստաթղթեր․ զինգրքույկի կամ տեղեկանքի պատճե՝ մարտական գործողություններին մասնակցելու մասին տեղեկատվությամբ։