Անցկացվեցին դիպլոմային աշխատանքների և մագիստրոսական թեզերի պաշտպանությունները
Մայիսի 23-ից մինչև հունիսի 2-ը Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայում անցկացվեցին 2021-2022 ուսումնական տարվա բակալավրի ավարտական աշխատանքների և մագիստրոսական թեզերի պաշտպանությունները:
Պաշտպանությունների ողջ ընթացքը տեսաձայնագրվել է: Գյումրիի մասնաճյուղի բոլոր մասնագիտությունների պաշտպանությունները (բացի «Արվեստաբանությունից», այն ևս անցկացվեց ՀԳՊԱ-ում) անց են կացվելու հունիսի 6-ին Գյումրիի մասնաճյուղում։
Նշենք, որ ըստ մասնագիտությունների քննող հանձնաժողովների նախագահներն էին ՀՀ Նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը («Գեղանկարչություն», «Քանդակագործություն», «Գրաֆիկա»), դիզայներ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, դոցենտ Ռուբեն Մնացականյանը («Դիզայն», «Համակարգչային գրաֆիկա», «Կիրառական արվեստ», «Հագուստի մոդելավորում») և ճարտարապետության դոկտոր, Ճարտարագիտական ակադեմիայի ակադեմիկոս Աշոտ Գրիգորյանը («Արվեստաբանություն»):