Ուսումնառությունը դադարեցրած ուսանողների ուսանողական իրավունքները վերականգնվում են մինչև ուսումնառության ընդհատումն ունեցած կարգավիճակի պահպանմամբ: Մնացած դեպքերում ուսանողի ուսանողական իրավունքները վերականգնվում են վճարովի ուսուցման համակարգում:
Չի թույլատրվում հավատարմագրում չունեցող հաստատությունների նախկին ուսանողի ուսանողական իրավունքները վերականգնել հավատարմագրում ունեցող հաստատություններում:
Առկա ուսուցման համակարգում ուսանողական իրավունքները վերականգնելու վերաբերյալ դիմումները ներկայացվում են ՀԳՊԱ-ի ռեկտորին՝ կիսամյակների ուսումնական պարապմունքներին նախորդող և հաջորդող երկու շաբաթների ընթացքում: Վերականգնման դիմումին կցվում է ակադեմիական տեղեկանքը կամ ստուգման գրքույկի պատճենը:
Վերականգնման պահին միայն ակադեմիական պարտքեր ունենալու դեպքում ուսանողական իրավունքները վերականգնելու վերաբերյալ դրական որոշում կայացնելիս ՀԳՊԱ-ի կողմից տրվում է վերականգման հրաման:
Առարկայական տարբերությունների առկայության դեպքում ուսանողական իրավունքները վերականգնելու վերաբերյալ դրական որոշում կայացնելիս հաստատության կողմից տրվում է կցագրման հրաման:
Սովորողին տրվում է հնարավորություն հանձնել (առավելագույնը մեկ վերահանձնման հնարավորությամբ) առարկայական տարբերությունները մինչև տվյալ կիսամյակի քննաշրջանի սկիզբը։ Առարկայական տարբերությունները հանձնելուց հետո սովորողը հրամանագրվում է տվյալ հաստատությունում:
Վճարովի ուսուցման համակարգում ուսանողական իրավունքները վերականգնող ուսանողների հրամանագրումը կատարվում է միայն անհրաժեշտ վճարումները կատարելուց հետո ՀԳՊԱ-ի և ուսանողի միջև կնքված պայմանագրով սահմանած ժամկետներում:
Ուսանողն ազատվում է նախկինում կրեդիտներ հավաքած առարկաների ուսումնական պարապմունքներից: Ուսանողը պարտավոր է վճարել միայն այն առարկայական դասընթացների (մոդուլների) համար, որոնք հանձնելու է:
Ուսանողի ուսանողական իրավունքները վերականգնվում են այն կիսամյակում, որից ուսումնառությունն ընդհատվել է, եթե վերականգնման պահին վերահանձնման ենթակա առարկայական տարբերությունները և ակադեմիական պարտքերը չեն գերազանցում 20 կրեդիտը: Հակառակ դեպքում ուսանողին առաջարկվում է իր ուսանողական իրավունքները վերականգնել ավելի ցածր այն կիսամյակից, որից ուսումնառության շարունակման դեպքում առարկայական տարբերությունների սույն կետում նշված պահանջը բավարարվում է:
Ուսումնառությունը դադարեցրած ուսանողներն իրենց ուսանողական իրավունքները վերականգնում են ուսումնառության դադարեցման պահից, եթե ուսանողն իր կարգավիճակը վերականգնելու վերաբերյալ դիմումը ներկայացրել է ուսումնառության դադարեցման պատճառը վերանալու օրվանից հետո ոչ ուշ, քան երկու ամսվա ընթացքում՝ անկախ տվյալ մասնագիտության (կրթական ծրագրի) համար լիցենզիայով սահմանված տեղերի քանակից, առաջացած առարկայական տարբերություններից ու ակադեմիական պարտքերից:
Ուսումնառությունը դադարեցրած ուսանողներն վերականգնման պահին նախկին մասնագիտությամբ (կրթական ծրագրով) համապատասխան կուրսի բացակայության դեպքում՝ բուհի առաջարկությամբ և ուսանողի համաձայնությամբ, իրենց ուսանողական իրավունքները կարող են վերականգնել հարակից մասնագիտությամբ (կրթական ծրագրով), իսկ վերջինիս բացակայության պարագայում՝ այլ մասնագիտությամբ (կրթական ծրագրով)՝ անկախ տվյալ մասնագիտության (կրթական ծրագրի) համար լիցենզիայով սահմանված տեղերի քանակից, առաջացած առարկայական տարբերություններից ու ակադեմիական պարտքերից:
Ուսանողական իրավունքները վճարովի ուսուցման համակարգում վերականգնած սովորողները կարող են մասնակցել ուսանողական նպաստի հատկացման (փոխատեղման) համար անցկացվող մրցույթին առնվազն մեկ ուսումնական տարի սովորելուց հետո:
Ուսանողական նպաստի ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ ուսումնառությունը կարող են շարունակել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգավիճակ ունեցող ուսանողները: