Դեկորատիվ կիրառական արվեստ մասնագիտությամբ ՀԳՊԱ ընդունվելու համար դիմորդները հանձնում են քննություններ «Գծանկար», «Գունանկար» և «Կոմպոզիցիա» առարկաներից:
1. «Գծանկար»
Առաջադրանք
Նատյուրմորտ. դիմորդի գիտելիքները և ունակությունները գծանկարում ստուգելու նպատակով տրվում է առաջադրանք՝ բարդ երկրաչափական մարմինների և կենցաղային առարկաների համադրությամբ A2 չափի թղթի վրա նկարել նատյուրմորտ՝ պահպանելով տեղադրման, կոնստրուկտիվ կառուցման և հեռանկարի կանոնները, ստանալ առարկաների արտաքին իրական ձևերը, լույսի ու ստվերի միջոցով լուծել ծավալային և տարածական խնդիրները:
Անհրաժեշտ նյութերը. կոշտ և փափուկ մատիտներ, A2 չափի թուղթ, 50×70 չափի պլանշետ, ռետին, սրիչ:
Կատարման ժամաքանակը. ընդհանուր տևողությունը 6 ակադեմիական ժամ, կազմակերպվում է 1 օրվա ընթացքում:
Գնահատման չափանիշները
ա) Նատյուրմորտի տեղադրումը թղթի մակերեսի մեջ (0-4 միավոր);
բ) դրված առարկաների հարմոնիկ կապը միմյանց հետ կոնստրուկտիվ կառուցում, արտաքին ձևերի պահպանում և ներդաշնակություն, համաչափությունների խնդրի լուծում (0-6 միավոր);
գ) լույս, ստվեր, ծավալ, հեռանկարչական խնդիրների լուծում (0-6 միավոր);
դ) գծանկարչական տեխնիկա, կատարման որակ (0-4 միավոր):
2. «Գունանկար»
Առաջադրանք
Նատյուրմորտ. դիմորդի գիտելիքներն ու ունակությունները պարզելու նպատակով տրվում է նատյուրմորտ բարդ երկրաչափական մարմինների և կենցաղային առարկաների համադրությամբ առաջադրանք: A2 չափի թղթի վրա ջրային ներկով անհրաժեշտ է նկարել նատյուրմորտ՝ լուծելով թղթի կամ ստվարաթուղթի մակերեսի մեջ տեղավորելու, հեռանկարը և իրերի համաչափությունները կառուցելու, ծավալները տաք և սառը գույներով ու գունային ներդաշնակությունը կազմակերպելու խնդիրները (ըստ միջավայրի):
Անհրաժեշտ նյութերը. A2 չափսի թուղթ, 50×70 չափի պլանշետ, ջրային ներկեր (ջրաներկ, գուաշ, տեմպերա, ակրիլ), մատիտ, ջրի բաժակ, վրձիններ:
Կատարման ժամաքանակը. ընդհանուր տևողությունը 6 ակադեմիական ժամ, կազմակերպվում է 1 օրվա ընթացքում:
Գնահատման չափանիշները
ա) Նատյուրմորտի տեղադրումը թղթի մակերեսի մեջ (0-4 միավոր);
բ) առարկաների համաչափությունը, արխիտեկտոնիկ կապը միջավայրի հետ, հեռանկարի խնդրի լուծումը (0-4 միավոր);
գ) առարկաների, նյութի և ծավալի լուծումները (0-6 միավոր);
դ) առարկաների գունային ներդաշնակությունը (0-6 միավոր):
3. «Կոմպոզիցիա»
«Խեցեգործություն»
Առաջադրանք 1. դիմորդի ծավալատարածային և գունային գիտելիքները բացահայտող առաջադրանք:
Տրվում է երեք առարկա՝ ջրաման, ծաղկաման, մրգաման: Ըստ նախընտրած թեմայի՝ դիմորդը պետք է գտնի այս առարկայի նոր գեղարվեստական ձևի (ֆորմայի) լուծումը: Արդյունքում դիմորդը պետք է լուծի հետևյալ խնդիրները.
- գծագրել առարկայի երեք տեսքեր;
- նկարել դրա ծավալային տեսքը գույնով;
- հարթային լուծմամբ ստեղծել համապատասխան զարդանախշ;
- ծավալային մակերեսի վրա նկարել ստեղծված զարդանախշը և լուծել գույնով:
Անհրաժեշտ նյութերը. A2 չափի թուղթ, 50×70 չափի պլանշետ, մատիտ, ջրային ներկեր, տուշ, ֆլոմաստերներ, գծագրական գործիքներ:
Գնահատման չափանիշները
ա) Առարկայի տեսքերի գծագրում (0-1 միավոր);
բ) առաջադրված առարկայի տեղադրումը թղթի մակերեսի վրա (0-1 միավոր);
գ) զարդանախշի կատարումը և համապատասխանությունը թեմային (0-2 միավոր);
դ) առարկայի ծավալի կառուցումը (աքսոնոմետրիան) (0-2 միավոր);
ե) զարդանախշի տեղադրումը առարկայի ծավալի վրա (0-2 միավոր);
զ) խնդրի գունային լուծումը (0-2 միավոր):
Առաջադրանք 2. հորինվածք տրված երկրաչափական պատկերներով:
A2 չափսի թղթի վրա, օգտվելով տրված ոչ պակաս 3 երկրաչափական պատկերներից (ըստ դիմորդի ընտրության) և այդ պատկերների համադրությամբ կրկնությամբ, դրանց չափերի մեծացման կամ փոքրացման միջոցով կազմակերպել կոմպոզիցիա: Լուծումը միագույն (գրիզալ) և հարթային:
Անհրաժեշտ նյութերը. A2 չափի թուղթ, 50×70 չափի պլանշետ, մատիտ, ջրային ներկեր, տուշ, ֆլոմաստերներ, գծագրական գործիքներ:
Գնահատման չափանիշներ
ա) Ստեղծագործության տեղադրումը թղթի մակերեսի մեջ (0-3 միավոր);
բ) երկրաչափական պատկերների չափսերի փողադարձ հարաբերակցությունը (0-1 միավոր);
գ) կոմպոզիցիոն կառուցումը (0-3 միավոր);
դ) տոնային (կոլորիտի) լուծումներ (0-3 միավոր):
Առաջադրանքների կատարման ժամաքանակը. ընդհանուր տևողությունը 8 ակադեմիական ժամ, կազմակերպվում է 1 օրվա ընթացքում (ընդմիջմանը դիմորդները մնում են քննասենյակում):
«Գորգագործություն» և «Մետաղի գեղարվեստական ձևավորում»
Առաջադրանք 1. դիմորդի հարթապատկերային և գունային զգացողությունը բացահայտող առաջադրանք:
Տրվում է 1-2 զարդանախշ, որոնց կիրառմամբ դիմորդը պետք է ստեղծի հորինվածք: Արդյունքում դիմորդը պետք է լուծի հետևյալ խնդիրները.
- տրված զարդանախշերը կիրառելով ստեղծել համապատասխան հորինվածք գույնով;
- ապահովել կատարողական վարպետությունը:
Անհրաժեշտ նյութերը. A2 չափի թուղթ, 50×70 չափի պլանշետ, մատիտ, ջրային ներկեր, տուշ, ֆլոմաստերներ, գծագրական գործիքներ:
Գնահատման չափանիշները
ա) Հորինվածքի կատարումը և համապատասխանությունը տրված զարդանախշերին (0-3 միավոր);
բ) հորինվածքի տեղադրումը մակերեսի վրա (0-2 միավոր);
գ) հորինվածքի գունային լուծումը (0-3 միավոր);
դ) կատարողական վարպետությունը (0-2 միավոր):
Առաջադրանք 2. հորինվածք տրված երկրաչափական պատկերներով:
A2 չափսի թղթի վրա, օգտվելով տրված ոչ պակաս 3 երկրաչափական պատկերներից (ըստ դիմորդի ընտրության) և այդ պատկերների համադրությամբ կրկնությամբ կամ դրանց չափերի մեծացման կամ փոքրացման միջոցով կազմակերպել կոմպոզիցիա: Լուծումը միագույն գրիզալ և հարթային: