4 տարի բակալավրիատ
2 տարի մագիստրատուրա
Բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով ուսուցման առկա հիմունքով բարձր որակավորման մասնագետներ են պատրաստվում խեցեգործության կոմպոզիցիոն ստեղծագործական, ինչպես նաև նյութի վրա կատարողական աշխատանքների համար: Ուսումնառության ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվում ուսանողի մտահղացումները կոմպոզիցիոն լուծումներով արտահայտելու ունակությունների և հմտությունների, քննադատական և վերլուծական մտքի զարգացման վրա: Ուսուցանվում են նաև կիրառական արվեստի (խեցեգործության) տեխնիկաներն ու տեխնոլոգիաները, ուսումնասիրվում են կիրառական արվեստի պատմությունը, խեցեգործության ազգային ակունքներն ու ավանդույթները, ինչպես նաև ժամանակակից համաշխարհային ձեռքբերումները: