4 տարի բակալավրիատ
2 տարի մագիստրատուրա
ՀԳՊԱ-ն առաջարկում է դիզայն մասնագիտությամբ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրեր առկա հիմունքով: Կրթական ծրագրի նպատակն է՝ պատրաստել բարձր որակավորման մասնագետներ դիզայնի ոլորտում, ովքեր կհամապատասխանեն աշխատաշուկայի պահանջներին:
Մասնավորապես ծրագիրը պատրաստում է մասնագետներ արդյունաբերության, արտաքին միջավայրի ձևավորման (էքստերիեր, ինտերիեր), ստեղծագործական-նախագծային, գովազդային և այլ ոլորտների դիզայներական աշխատանքների համար: Ծրագրում ընդգրկված են հետևյալ առարկաները` կոմպոզիցիա, էրգոնոմիկա, արխիտեկտոնիկա, բիոնիկա, գծագրական երկրաչափություն, էքստերիերինտերիեր, նախագծում և այլն:
Մագիստրոսական ծրագիրը ուսանողին հնարավարություն է ընձեռում ուսման ընթացքում խորացնել իր գիտելիքները հետևյալ բնագավառներում` դիզայնի պատմություն և փիլիսոփայություն, տեխնոլոգիա, ուրբանիզմ, կանաչապատում, բնապահպանություն, էներգետիկա, կոնսերվացիա, արվեստ, դիզայն և հանրային տիրույթ, ռիսկեր և ճկունություն, անշարժ գույք:
Պրակտիկաները կազմակերպվում են արդյունաբերության տարբեր բնագավառներում և մասնավոր սեկտորում:
Բալակավրիատի 4-րդ տարում իրականացվում է դիպլոմային աշխատանքի պաշտպանություն: Մագիստրոսի աստիճանի ավարտական ատեստավորումը կատարվում է մագիստրական թեզի կամ ստեղծագործական բարդ կոմպոզիցիոն աշխատանքի պաշտպանության ձևով: Կոմպոզիցիոն աշխատանքի դեպքում շրջանավարտը ներկայացնում է ընդարձակ բացատրագիր կամ պաշտպանության ներկայացրած աշխատանքի հետ առնչվող հետազոտական ուսումնասիրություն (գրավոր): Ավարտական աշխատանքում պետք է արտահայտված լինեն ուսանողի ոչ միայն ակադեմիական գիտելիքները և ստեղծագործական կարողությունները, այլ նաև հետազոտական աշխատանքի ունակությունները: Մասնագիտական թեզի կամ կոմպոզիցիոն աշխատանքի պատրաստման համար շրջանավարտին տրվում է ղեկավար, նշանակվում է ընդդիմախոս: Ավարտական աշխատանքի թեման, ծավալը, չափերը հաստատում է Դիզայնի ամբիոնը:
2018/2019 ուսումնական տարում ակադեմիա ընդունված ուսանողների դասընթացներ
Բակալավրիատ
Առարկաներ (4 տարի) | Կրեդիտներ (240 կրեդիտ) |
Հայոց լեզու և գրականություն | 4 կրեդիտ |
Հայոց պատմություն | 4 կրեդիտ |
Ֆիզկուլտուրա | – |
Փիլիսոփայություն | 2 կրեդիտ |
Քաղ. պաշտպանություն և ԱԻ հիմունքներ | 2 կրեդիտ |
Ինֆորմատիկա | 4 կրեդիտ |
Բնապահպանության հիմունքներ | 2 կրեդիտ |
Գծագրություն | 2 կրեդիտ |
Հնագ, հին շրջանի և միջնադարի արվեստի պատմություն | 2 կրեդիտ |
Հին շրջանի, վաղ միջնադարի և XII-XIX դդ հայ արվեստի պատմություն | 2 կրեդիտ |
XV-XXI դդ արտ արվեստի պատմություն | 2 կրեդիտ |
XX-XXI դդ հայ արվեստի պատմություն | 2 կրեդիտ |
Դիզայնի պատմություն | 2 կրեդիտ |
Գունանկարչություն | 21 կրեդիտ |
Գծանկարչություն | 40 կրեդիտ |
Կոմպոզիցիայի հիմունքներ | 5 կրեդիտ |
Նախագծում | 37 կրեդիտ |
Նախագծման հիմնական սկզբունքներ | 6 կրեդիտ |
Իրի ճեպանկար (Sketching) | 8 կրեդիտ |
Մեքենաներ և մեխանիզմներ | 2 կրեդիտ |
Բիոնիկա | 3 կրեդիտ |
Արխետեկտոնիկա | 2 կրեդիտ |
Շրիֆտ | 3 կրեդիտ |
Հեռանկար | 2 կրեդիտ |
Էրգոնոմիկա | 2 կրեդիտ |
Քանդակ | 2 կրեդիտ |
Նյութերի տեխնոլոգիա | 2 կրեդիտ |
Գունատեսություն | 2 կրեդիտ |
Համակարգչային նախագծում | 4 կրեդիտ |
Աշխատանք նյութի վրա | 19 կրեդիտ |
Կամընտրական դասընթացներ | 8 կրեդիտ |
Ուսումնական պրակտիկա | 12 կրեդիտ |
Նախադիպլոմային պրակտիկա | 26 կրեդիտ |
Դիպլոմային | 4 կրեդիտ |
Մինչև 2018-ը ակադեմիա ընդունված ուսանողների դասընթացներ
Բակալավրիատ
Առարկաներ (4 տարի) | Կրեդիտներ (240 կրեդիտ) |
Հայոց լեզու և գրականություն | 4 կրեդիտ |
Հայոց պատմություն | 4 կրեդիտ |
Ֆիզկուլտուրա | – |
Փիլիսոփայություն | 2 կրեդիտ |
Քաղ. պաշտպանություն և ԱԻ հիմունքներ | 2 կրեդիտ |
Ինֆորմատիկա | 2 կրեդիտ |
Բնապահպանության հիմունքներ | 2 կրեդիտ |
Գծագրական երկրաչափություն | 2 կրեդիտ |
Հնագույն, հին շրջանի և միջնադարի արվեստի պատմություն | 2 կրեդիտ |
Հին շրջանի, վաղ միջնադարի և XII-XIX դդ հայ արվեստի պատմություն | 2 կրեդիտ |
XV-XXI դդ արտ արվեստի պատմություն | 2 կրեդիտ |
XX-XXI դդ հայ արվեստի պատմություն | 2 կրեդիտ |
Դիզայնի պատմություն | 2 կրեդիտ |
Գունանկարչություն | 32 կրեդիտ |
Գծանկարչություն | 41 կրեդիտ |
Նախագծում | 46 կրեդիտ |
Բիոնիկա | 2 կրեդիտ |
Պլաստիկ անատոմիա | 2 կրեդիտ |
Արխետեկտոնիկա | 2 կրեդիտ |
Շրիֆտ | 2 կրեդիտ |
Հեռանկար | 2 կրեդիտ |
Էրգոնոմիկա | 2 կրեդիտ |
Քանդակ | 2 կրեդիտ |
Նյութերի տեխնոլոգիա | 2 կրեդիտ |
Գունատեսություն | 2 կրեդիտ |
Համակարգչային նախագծում | 6 կրեդիտ |
Աշխատանք նյութի վրա | 19 կրեդիտ |
Կամընտրական դասընթացներ | 8 կրեդիտ |
Ուսումնական պրակտիկա | 12 կրեդիտ |
Նախադիպլոմային պրակտիկա | 26 կրեդիտ |
Դիպլոմային | 4 կրեդիտ |
Մագիստրատուրա
Առարկաներ (2 տարի) | Կրեդիտներ (120 կրեդիտ) |
Գեղագիտություն | 2 կրեդիտ |
Հետազոտության մեթոդներ | 6 կրեդիտ |
Նախագծային տեխնիկական գծանկար | 6 կրեդիտ |
Նախագծային վերլուծություն | 6 կրեդիտ |
Համակարգչային եռաչափ մոդելավորում | 15 կրեդիտ |
Նախագծում | 15 կրեդիտ |
Նախագծային մոդելավորում նյութով | 2 կրեդիտ |
Կամընտրական դասընթացներ | 4 կրեդիտ |
Հետազոտական աշխատանք | 32 կրեդիտ |
Մագիստրոսական թեզի և նախագծի պատրաստում | 28 կրեդիտ |
Թեզի պաշտպանություն | 2 կրեդիտ |
Կոնտակտներ՝
Դիզայնի և դեկորատիվ կիրառական արվեստի ֆակուլտետ
Դեկան՝ պրոֆ. Ավետիք Ավետիսյան
Հեռ. (+37410) 54 36 71
Դիզայնի ամբիոն
Վարիչ՝ պրոֆ․Ստեփան Գյուլխասյան
Հեռ. (+37410) 52 70 92
Գծանկարի և գունանկարի ամբիոն
Վարիչ՝ գիտ․ թեկնածու, դոցենտ Վահե Գասպարյան
Հեռ. (+37410) 22 52 68