Ամփոփվեցին դիզայն ՄԿԾ-Ի շահակիցների հետ հանդիպումները
Հունվարի 16-ին և 17-ին ՀԳՊԱ-ում անցկացվեցին Դիզայն մասնագիտության կրթական ծրագրի ուսանողների, շրջանավարտների և դասախոսների հետ հանդիպումները՝ վերհանելու ոլորտում և կրթական ծրագրում առկա խնդիրներն ու բացթողումները: Դիզայն ՄԿԾ-ի աշխատանքային խմբի, ուսումնամեթոդական մասի և որակի ապահովման աշխատակիցների կողմից կազմակերպված հանդիպման հիմնական նպատակն էր քննարկել կրթական ծրագրի ուսումնառության վերջնարդյունքների, դասընթացների, դասավանդման և գնահատման մեթոդների, ռեսուրսների հետ կապված հիմնական խնդիրները և արձանագրել հիմնական շահակիցների ներկայացված առաջարկությունները, որոնք կնպաստեն ամբողջականացնել վերանայվող ծրագիրը:
Երկօրյա հանդիպում-քննարկումների ընթացքում թե՛ ուսանողներն ու շրջանավարտները, և թե՛ դասախոսները նշեցին կրթական ծրագրի առավելությունները, առկա թերացումները ուսանողին ներակայացվող պահանջների, ուսումնառության վերջնարդյունքների ոչ հստակ ձևակերպումների ուղղությամբ, դասավանդման և ուսումնառության, ինչպես նաև գնահատման մեթոդների ուժեղ և թույլ կողմերը: Ներկայացվեցին փոփոխությունների համար հիմնական առաջարկությունները, որոնց ամփոփումը կկատարի աշխատանքային խումբը: Նշված խնդիրները հիմք են Դիզայնի բակալավրի և մագիստրատուրայի կրթական ծրագրերում հիմնարար փոփոխություններ կատարելու և վերանայելու համար:
Ուսանողները ու շրջավարտները հատուկ ընդգծեցին ուսանելու ընթացքում փորձ ձեռք բերելու հնարավորությունների պակասը, դասընթացի և ծրագրի մակարդակներում իրենց ներկայացվող պահանջների բացակայությունը, դասավանդման հաճախ ոչ ճիշտ մեթոդների կիրառումը: Իսկ դասախոսները շեշտեցին գնահատման չափանիշերի առավել հստակեցման անհրաժեշտությունը, առաջադրանքների և դասընթացի վերջնարդյունքների կապի և դասընթացների միջև համապատասխանության ապահովումը, ինչպես նաև դասախոսական կազմի համար մասնագիտական վերապատրաստումների կարևորությունը: Հանդիպման ընթացքում դուրս բերվեց անհրաժեշտ ռեսուրսների ցանկը:
Հիշեցնենք, որ Դիզայն մասնագիտության կրթական ծրագրի վերանայման խումբը 2018-ի հուլիսին առանձին հանդիպում էր անցկացրել նաև ոլորտի գործատուների հետ, որտեղ ամփոփ ներակայացվել էին վերանայված ուսումնառության վերջնարդյունքները: Վերջիններս հավանության էին արժանացել գործատուների կողմից:
Դիզայնի բակալավրի և մագիստրոսի վերանայված ՄԿԾ-երի նկարագրերը կներկայացվեն բոլոր շահակիցներին նախնական տարբերակների մշակումից հետո: