
ՀԱՇՎԵՏՈՒ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ
ՀԳՊԱ Դիզայնի և կիրառական արվեստի ֆակուլտետի գծանկարչության և գունանկարչության ամբիոնի համակարգչային գրաֆիկայի և հագուստի մոդելավորման 3֊րդ կուրսի ուսանողների ավարտական աշխատանքների հաշվետու ցուցահանդեսը բացվեց երեկ, «Ալբերտ և Թով Բոյաջյան» ցուցասրահում։
Գեղարվեստի պետակադեմիայի ռեկտոր Վարդան Ազատյանը աշխատանքների մեջ գնահատելի համարեց ուսանողի պրպտող հայացքը, կենտրոնացումը, ֆորմայի հետ աշխատելու ցանկությունը։ «Երբ դուք նկարում եք մարմին, բնորդ, աթոռ, այն ձեզ համար ֆորմա լինելու կարգավիճակում է։ Մենք դա համարում ենք ստիլիզացում։ Բայց ես դրա մեջ ավելին եմ ուզում տեսնել, որովհետև ֆորմաները հատուկ են իրերին, ֆորմանները իրերի մեջ են»։ Ուսանողներին հիշեցնելով Սեզանի խոսքերը նկարչությունը հասցնելու երկրաչափական պատկերների` կոնի, գնդի, գլանի ձևերի, ասաց, որ այս գործերում տեսնում է նման կոնստրուկտիվ մոտեցում։ Մաղթեց հաջողություն սեփական ձեռագրի որոնումներում` այս գործերը համարելով այդ ուղղությամբ արված քայլ, քաջալերեց նաև համադրողի, արվեստաբանի հետ համատեղ կատարված աշխատանքը։
Ֆակուլտետի դեկան Ավետիք Ավետիսյանը ուշադրություն հրավիրեց ներկայացված աշխատանքները մասնագիտացումներին հարմարեցնելու հանգամանքին։ Տարվա ընթացքում երկու֊երեք ուսանողական, ևս մեկը դասախոսական կազմի ցուցահանդեսներն ամբիոնի կատարած աշխատանքի վկայություն դիտարկելով, միաժամանակ ասաց, որ անցնելու զարգացման ճանապարհ կա։ «Այդ ճանապարհին միշտ հուշողներ կլինեն` թե՜ արվեստաբաններ, թե՜ կուրատորներ։ Ցանկալի է, որ աշխատանքը մինչ նյութին անցնելը էսքիզային վիճակով դիտվեն, նրանց կողմից դիտարկում֊ դիտողություններ արվեն, որը կօգնի ամբիոնին հասկանալ պահանջները և ավելի արդյունավետ աշխատել»։
Կերպարվեստի ֆակուլտի դեկան Վահե Գասպարյանը հիշեցրեց ծրագրի հիմնախնդիրներից մեկի` 3֊րդ կուրսի ավարտական աշխատանքների անցումային բնույթի կարևորությունը, այսինքն կուրսային ակադեմիական աշխատանքից անցումը ստեղծագործականին. 4֊րդ կուրսում հանձնարարվող ազատ, կոմպոզիցիոն առաջադրանքները ստեղծագործական մտածողության ավելի լայն հորիզոններ են բացում։ Նշեց համակարգչային գրաֆիկայի տարբեր բաժինների` վեբդիզայնի, գրաֆիկ֊ դիզայնի, խաղերի դիզայնի կոնցեպտարտի մեջ մոտեցումների առկա տարբերությունները։
Վահե Գասպարյանը նկատեց, որ իրենց ամբիոնը համարում են սպասարկող, մինչդեռ իրականում բոլոր ամբիոնները ուսանողին սպասարկելու համար են։
Մելանյա Բադալյան
Read More
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հարգելի՛ գործընկեր
Տեղեկացնում եմ Ձեզ, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2023 թվականի դեկտեմբերի 7-ի «Արտադպրոցական ծրագրի ձևաչափը և վերջնարդյունքները՝ ըստ սահմանված ուղղությունների, արտադպրոցական կազմակերպությունների և կենտրոնների ներկայացրած արտադպրոցական ծրագրերի երաշխավորման կարգը հաստատելու մասին թիվ 144-Ն հրամանով հաստատված հավելվածի համաձայն` պետական և համայնքային մանկապատանեկան ստեղծագործական, մարզամշակութային և գեղագիտական կենտրոններում, մշակույթի տներում իրականացվող արտադպրոցական բոլոր ծրագրերը պետք է փորձաքննվեն, ապա երաշխավորվեն գործածության։
Վերը նշվածով պայմանավորված՝ «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամը հայտարարում է մրցույթ՝ փորձագետների շտեմարան ստեղծելու նպատակով, որոնք վճարովի հիմունքներով իրականացնելու են արտադպրոցական կրթության բովանդակության մշակում, ոլորտային ծրագրերի փորձաքննություն և այլն։
Խնդրում եմ Ձեր աջակցությունը՝ հայտարարված մրցույթին համապատասխան մասնագետների մասնակցությունը խթանելու և ուղղորդելու հարցում։
Հղում՝ https://kznakhimnadram.blogspot.com/2024/07/blog-post_30.html։
Կից Ձեզ է տրամադրվում «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի կողմից հայտարարվող մրցույթի ճշտված հղումը։
Հղում՝ https://escs.am/am/news/23614 ։
Read More
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Հարգելի՛ շրջանավարտներ
ԴԻՊԼՈՄՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՔ ՍՏԱՆԱԼ ՍՈՒՅՆ ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 24-26-Ը
ԺԱՄԸ 10։00-ԻՑ ՄԻՆՉԵՎ 15։00-Ն
Ներկայանալ կենտրոնական շենք՝ ուսումնական մաս
հեռ. ՝ 010.54.27.06
Read More