Էրազմուս+ միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակներում
Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի կերպարվեստ մասնագիտության գեղանկարչություն կրթական ծրագրի 2-րդ կուրսի ուսանող Սամվել Հակոբյանը տվյալ տարվա (2023-2024 ուս․ տարի) 2-րդ կիսամյակը անց է կացրել Էգեր քաղաքի Կ․ Էստերազիի անվ․ Կաթոլիկ Համալասարանում Էրազմուս+ միջազգային կրեդիտայի շարժունության ծրագրի շրջանակներում։
Ստորև ներկայացնում ենք Սամվել Հակոբյանի և Լիլյա Գալստյանի տպավորությունները վերոնշյալ համալսարանում մեկ կիսամյակ ուսումնառությունից հետո։
Հունգարիայի Էգեր քաղաքի Կարոյ Էստերհազիի անվան կաթոլիկ համալսարանում փոխանակման ծրագրին որպես արվեստի ուսանող մասնակցելը տրանսֆորմատիվ փորձառություն է եղել ինձ համար: Այդ հմայիչ քաղաքը, որը հայտնի է իր հարուստ պատմությամբ և կենսունակ մշակույթով, կատարյալ միջավայր էր իմ գեղարվեստական աճի համար:
Էգերում բնակվելու ամենահետաքրքիր կողմերից մեկը արվեստի տարբեր ձևերի մեջ խորամուխ լինելու հնարավորությունն էր: Թեև իմ հիմնական ուշադրությունը եղել է նկարչության ավանդական տեխնիկայի վրա, համալսարանի ուսումնական ծրագիրն ինձ ծանոթացրեց նոր և հետաքրքիր մեթոդների հետ: Առաջին անգամ սովորեցի կոլաժ պատրաստելու բարդ արվեստը: Այս տեխնիկան իր շերտավոր տարբեր մակերեսներով և ստեղծագործական ազատությամբ ինձ համար բացեց գեղարվեստական արտահայտման նոր տիրույթ: Բացի այդ, ես հնարավորություն ունեցա այցելել Գրաֆիկայի բաժին և անձամբ ականատես լինել, թե ինչպես է ստեղծվում գրաֆիկական արվեստը, որն ընդլայնեց իմ պատկերացումները գեղարվեստական աշխարհի վերաբերյալ:
Տարբեր ազգերի ներկայացուցիչ ուսանողների հետ շփվելը չափազանց կարևոր էր մշակութային տարբերությունները ընդունելու և ավելի բաց լինելու դրանց հանդեպ: Ես երկարատև բարեկամություն հաստատեցի Հունգարիայից և աշխարհի տարբեր ծայրերից ժամանած ուսանողների հետ, ինչը մեծապես հարստացնող փորձառություն եղավ, հնարավորթյուն տալով խորապես ծանոթանալու նրանց սովորույթներին և ավանդույթներին: Անմոռանալի իրադարձություններից մեկը, որը տեղի ունեցավ «Art Camp»-ի ընթացքում, Հայկական ուտեստի՝ տոլմայի պատրաստումն էր, որը բացի մեր մշակութային ժառանգության՝ եկեղեցիների, պատմական այլ հուշարձանների մասին զրույցներ ունենալուց, եղանակներից մեկն էր մեր մշակույթը այլազգի ուսանողներին ներկայացնելու և Հայաստանի հանդեպ հետաքրքրություն առաջացնելու համար: Դրանք իրապես մշակութային փոխանակման գեղեցիկ պահեր էին:
Էգերում ապրելը նաև թույլ տվեց ինձ խորասուզվել հունգարական մշակույթի մեջ: Քաղաքի պատմական վայրերը, գույնզգույն գեղջկական կտուրներով շինությունները, քաղաքի ակտիվությունը անսահման ոգեշնչել են իմ արվեստին: Տեղական հաճախակի տեղի ունեցող աշխույժ փառատոները և մարդկանց ջերմ հյուրընկալությունը իմ ժամանակն Էգերում էլ ավելի հիշարժան դարձրին: Հյուրընկալության արտահայտման ամենավառ դրսևորումը, մասնավորապես գյուղերում, իրենց ազգային ալկոհոլային խմիչքը՝ Pálinka-ն, առաջարկելն էր։
Այսպիսով, փոխանակման ծրագիրն Էգերում գեղարվեստական և անձնական աճի անհավանական ճանապարհորդություն էր: Ունեցած փորձառությունները, սովորած հմտությունները և ձեռք բերած ընկերությունները անջնջելի հետք են թողել իմ կյանքում: Էգերն իր հարուստ մշակութային պատմությամբ և հյուրընկալ համայնքով միշտ իր ուրույն տեղն է ունենալու իմ սրտում:
Սամվել Հակոբյան
ՀԳՊԱ-ի Գեղանկարչության բաժնի բակալավրի 2-րդ կուրսի ուսանող
«Հունգարիայում մեկ կիսամյակ սովորելու փորձառությունը մեծ ազդեցություն ունեցավ իմ ստեղծագործական զարգացման վրա:
Էգերի համալսարանը տպավորեց ինձ իր բազմազանությամբ և հարուստ մշակութային միջավայրով: Այստեղ հանդիպեցի տաղանդավոր ուսանողների և դասախոսների, ովքեր ինձ ոգեշնչեցին նոր գաղափարներով և մոտեցումներով զարգացնելու իմ գեղանկարչությունը: Համալսարանի ստուդիաները հնարավորություն տվեցին ինձ աշխատել և ուսումնասիրել տարբեր նյութերով
ու տեխնիկաներով:
Հունգարիայում անցկացրած ժամանակս թույլ տվեց ինձ նոր մշակույթին ծանոթանալ, ընդլայնել իմ աշխարհայացքը և ձեռք բերել նոր ընկերներ: Էգեր քաղաքի գեղեցկությունն ու պատմական վայրերը ներշնչեցին ինձ։ Հատկապես տպավորված եմ Էգերի գեղեցիկ բնապատկերների տեսարաններով. քաղաքի եկեղեցիները, սրահներն ու փողոցները հիանալի միջավայր էին
ստեղծագործելու և ուսումնասիրելու համար:
Այս փոխանակման ծրագիրը նպաստեց իմ անձնական և մասնագիտական զարգացմանը: Իմ փորձառությունը Էգերում սովորեցրեց ինձ լինել ավելի ինքնուրույն, ճկուն և պատրաստ ընդունելու նոր մարտահրավերներ: Համալսարանում անցկացրած ժամանակն ինձ հնարավորություն տվեց նաև այցելելու տարբեր մշակութային միջոցառումների:
Իմ փոխանակման ծրագրի փորձառությունը Հունգարիայում չսահմանափակվեց միայն գեղանկարչությամբ: Այնտեղ սովորեցի նաև նոր լեզու և ծանոթացա նոր մշակույթի հետ, որոնք հարստացրեցին իմ ընդհանուր գիտելիքները և հմտությունները: Ինչպես նաև հնարավորություն եմ ունեցել այցելել Իտալիա, Ֆրանսիա և իհարկե շատ այլ վայրեր Հունգարիայում ինչը դեռ երկար ժամանակ
մեծ ազդեցություն կունենա իմ ստեղծագործական կյանքում:
Այս փորձառությունն ամրապնդեց իմ հավատը, որ արվեստը ունի ուժ՝ միավորելու մարդկանց տարբեր մշակույթներից և աշխարհայացքից: Շնորհակալ եմ այս հնարավորության համար և հույս ունեմ, որ ապագայում կունենամ ավելի շատ նմանատիպ փորձառություններ»:
Լիլյա Գալստյան
ՀԳՊԱ-ի Գեղանկարչության բաժնի բակալավրի 3-րդ կուրսի ուսանող
Read More
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Սիրելի ուսանողներ և աշխատակիցներ,
ՀՀ Ֆրանսիայի դեսպանատան հովանավորությամբ, Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիան իրականացնելու է նոր ծրագիր Ֆրանսիայի մշակութային ժառանգության պահպանման ազգային ինստիտուտի հետ։ Այս կրթական ծրագիրը ներառում է ուսուցում, վերապատրաստում (formation) երեք ուղղություններով ՝ ռեստավրատորի, թանգարանների և գրադարանների համադրողի։
Ծրագիրը կյանքի կոչելու համար հայտարարվում է մրցույթ այն ուսանողների և աշխատակիցների միջև, որոնք տիրապետում են ֆրանսերեն լեզվին, (A1, A2, B1, B2 մակարդակներին համապատասխան)։ Եթե անգամ ունեք անգլերեն լեզվի B1, B2 մակարդակ և պատրաստ եք սովորելու ֆրանսերեն, անգլերենի հիմքի լավ իմացության դեպքում, կարող եք նույնպես դիմել և մասնակցել մրցույթին։
Երկրորդ նախապայմանը՝ աշխարհայացքի և կայուն համոզունքների շնորհիվ մրցույթի մասնակիցը դրսևորելու է սեփական գաղափարների, հայացքների և սկզբունքների նկատմամբ մեծ վստահություն և նպատակին հասնելու վստահելի հաստատակամություն։
Երրորդ նախապայմանը՝ գիտելիքները և հմտությունները մենաշնորհ չդարձնել։ Վերադարձից հետո փոխանցել տեսական և գործնական կերպով ուսանողներին նաև աշխատակիցներին։
Ցանկացողներին խնդրում եմ գրել հետևյալ էլեկտրոնային փոստին՝ marpatv@gmail.com
Մասնակցության համար դիմելու վերջնաժամկետն է 2024 թվականի օգոստոսի 20-ը։
Մանրամասն տեղեկատվության համար կարող եք ուսումնասիրել հետևյալ կայքը՝ Institut National du Patrimoine https://www.inp.fr/
Ստորև ներկայացնում ենք այն հմտություններն ու գիտելիքները, որոնք ձեռք են բերվելու Ֆրանսիայում վերապատրաստման շնորհիվ։
1․ ՌԵՍՏԱՎՐԱՏՈՐ- ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂ
Արվեստի ստեղծագործությունների վերականգնող/ռեստավրատոր/, ով նպատակ ունի վերականգնել հին ու քայքայված առարկայի սկզբնական տեսքը: Կախված ուսանողի մասնագիտությունից՝ նա կարող է աշխատել կահույքի, նկարի, կերամիկայի, վիտրաժի, քանդակի, հին գրքի, գոբելենի, հուշարձանի, լուսանկարների հետ։
2․ ՀԱՄԱԴՐՈՂ-ԿՈՒՐԱՏՈՐ
- Թանգարանների համադրողի գործունեությունն է, պահպանել, ուսումնասիրել, գույքագրել , հարստացնել և կարևորել այն հավաքածուները, որոնց համար պատասխանատու է, նպատակն է ապահովել ճանաչումը , որպես մենեջեր կազմակերպել վերականգնումը, անցկացնել սեմինարներ, ժողովներ, զբաղվել նմուշների ձեռքբերմամբ: Կազմակերպել ցուցահանդեսներ։
- Հնագիտության համադրող
- Պատմական հուշարձանների համադրող
Գրադարանների համադրող
- գրադարանի հավաքածուների ձեռքբերում, պահպանում ․
- ներդրում հանրային ընթերցանության առցանց հարթակի ստեղծման և հարստացման գործում.
- առցանց և in situ/տեղույն վրա/ ցուցահանդեսների կազմակերպում, համակարգում և մոնիտորինգ.
- տարբեր հանրային ընթերցանության վայրերում այցելուների համար առաջարկի կազմակերպում, համակարգում և մոնիտորինգ՝ համագործակցելով գրադարանավարների հետ.
- մուլտիմեդիա հավաքածուների հանրայնացում
- Հանրության համար բաց դասընթացների, կոնֆերանսների, նոր հրատարակությունների, ժողովածուների վերաբերյալ ներկայացում.
- Արխիվների, որը հավաքում է պետական կամ մասնավոր փաստաթղթեր, դասակարգում, պահպանում և հասանելի դարձնում հանրությանը։
ՀԳՊԱ Արտաքին կապերի բաժի
Read MoreՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏ
2024 թվականի հուլիսի 4-ին Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիան հյուրընկալեց Ֆրանսիայի Մշակութային ժառանգության պահպանման ազգային ինստիտուտի տնօրեն պարոն Շարլ Պերսոնային, նույն հաստատության միջազգային հարաբերությունների պատասխանատու Լուիզ Դրոնյա-Լանդրեյին և ՀՀ ֆրանսիայի դեսպանատան մշակութային ծրագրերի ղեկավար Ալեքսանդր Կլուզոյին։
Այցի նպատակն էր Հայաստանում Ֆրանսիական դեսպանատան հովանավորության ներքո հաստատել երկկողմ համագործակցություն, որի ներքո երեք մասնագիտությունների ներդրման իրականացումը ՀԳՊԱ ուսումնական ծրագրերում։