ԱՐԵՎԵԼՔԻ ԱՐԵՎԱՅԻՆ ԳՈՒՆԱՊՆԱԿ
Տպավորություններ պլեներից
Սույն թվականի հուլիսի 11-19-ը Ղրղզստանում անցկացվեց «ԱՐԵՎԵԼՔԻ ԱՐԵՎԱՅԻՆ ԳՈՒՆԱՊՆԱԿ» վերնագիրը կրող միջազգային պլեները, որին մասնակցեցին նաև Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի դասախոս Վաչագան Ազատյանը և ՀԳՊԱ-ի ուսանողներ Լուսինե Գաբրիելյանը և Մուշեղ Հակոբյանը: Պլեներն անց է կացվել Նարինսկի շրջանում, որտեղ տարբեր երկրների ուսանողներն ու դասխոսները պատկերել են տեղի բնությունը:
Մասնակիցներն իրենց տպավորություններով կիսվել են մեզ հետ.
«Տպավորված եմ ճամփորդությունով, նոր երկիր, նոր մշակույթ, նոր ծանոթություններ, նոր ընկերներ։ Ինձ հետ բերել եմ անմոռանալի ու վառ հիշողություններ ամբողջ կյանքիս համար։ Շնորհակալ եմ Ղրղզստան քո հյուրընկալության ու ջերմ ընդունելության համար», ասաց Վաչագան Ազատյանը։
«Մենք վերադարձել ենք վառ ու ջերմ հիշողություններով՝ տպավորված Ղրղզստանի մշակույթից, բնությունից ու մարդկանց ջերմ ընդունելությունից: Հատկապես տպավորիչ էր այնտեղ տեղի ունեցած մշակութային փառատոնը, որին մասնակցել ենք նաև մենք: Այս պլեների ընթացքում ձեռք բերեցինք մեծ փորձ այլ երկրների նկարիչների հետ շփվելով և մեր գիտելիքներով կիսվեցինք մյոսների հետ», պատմեց Լուսինե Գաբրիելյանը։
Մուշեղ Հակոբյանը բացի Նարինսկը պատկերելուց, զարդարեց բնությունը իր քանդակներով:
Հուլիսի 24-ին Ղրղզտանում տեղի ունեցավ պլեների ընթացքում կատարված աշխատանքների ցուցահանդեսը:
Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիան իր շնորհակալությունն է հայտնում Ղրղզստանի մշակույթի, սպորտի և երիտասարդության նախարարությանը և «ԱՐՏ-ԱՐԱԲԱ» հասարակական հիմնադրամին և Ղրղզստանի Հանրապետության մշակույթի և տեղեկատվության նախարարության արվեստի զարգացման վարչության գլխավոր մասնագետ ԴԱՄԻՐԱ ԱԼԻՇԲԱԵՎԱՅԻՆ այս միջացառման կազմակերպման և իրականացման համար:
ՀԳՊԱ-ի Արտաքին կապերի բաժին
ԻԼՅՈՒՍՏՐԱՑԻԱՅԻ 8-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹ
8TH INTERNATIONAL ILLUSTRATION COMPETITION
Հարգելի ՀԳՊԱ ուսանողներ, դասախոսներ, սիրով տեղեկացնում ենք, որ Իտալիայի դեսպանատունը հայտարարում է ԻԼՅՈՒՍՏՐԱՑԻԱՅԻ 8-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹ-ի մասին։ Մրցույթի հաղթողներին տրվելու է դրամական պարգև։ Մասնակցության, հայտերն ուղարկելու վերջնաժամկետն է՝ 2024 թ․-ի Սեպտեմբերի 30-ը։ Մասնակցության մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝
Հարգանքով՝ ՀԳՊԱ-ի Արտաքին կապերի բաժին
Read More«ԻՍՊԱՆԻԱՅՈՒՄ ԷՐԱԶՄՈՒՍ+ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԾՐԱԳՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՆ ԱՆՄՈՌԱՆԱԼԻ ՓՈՐՁ ԷՐ ԵՐԿՈՒՍԻՍ ՀԱՄԱՐ»
Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Համակարգչային գրաֆիկա մագիստրոսի կրթական ծրագրի 1-ին կուրսի ուսանողներ Սեդա Հարությունյանը և Աննա Հունանյանը, Համակարգչային գրաֆիկա բակալավրի կրթական ծրագրի 3-րդ կուրսի ուսանող Սիսիան Մորադիմասիհին և Հագուստի մոդելավորում բակալավրի կրթական ծրագրի 3-րդ կուրսի ուսանող Թամարա Ղահրամանայանը 2023-2024 ուս․ տարվա 2-րդ կիսամյակը անց են կացրել Իսպանիայի Կաստելո քաղաքի Արվեստի և դիզայնի դպրոցում Էրազմուս+ միջազգային կրեդիտայի շարժունության ծրագրի շրջանակներում:
Ստորև ներկայացնում ենք վերջիններիս տպավորությունները վերոնշյալ համալսարանում մեկ կիսամյակ ուսումնառությունից հետո «Իսպանիայում Էրազմուս պլյուս փոխանակման ծրագրին մասնակցելն անմոռանալի փորձ էր երկուսիս համար։ Որպես դիզայնի և տպագրության ուղղվածությամբ մագիստրոսի ուսանողներ, մենք ցանկանում էինք ուսումնասիրել Իսպանիայի դիզայներական մշակույթը:
Ժամանելու պահից մեզ գերեց քաղաքային աշխույժ կյանքն ու ջերմ հյուրընկալությունը։ Համալսարանը տվեց նոր և հետաքրքիր ակադեմիական միջավայր, որտեղ մենք աշխատեցինք գործնական նախագծերի վրա, ինչպիսիք են ծանոթացումը տպագրական նորարարական տեխնիկաների հետ: Այս նախագծերը ոչ միայն բարելավեցին մեր տեխնիկական հմտությունները, այլև խրախուսեցին թիմային աշխատանքն ու ստեղծագործական ուղին:
Իսպանիայում ապրելը նաև նշանակում էր խորասուզվել նրա հարուստ մշակույթի մեջ: Մենք ներկա գտնվեցինք փառատոնների և այցելեցինք այնպիսի քաղաքներ, ինչպիսիք են Մադրիդը, Բարսելոնան, Վալենսիան և այլն, ինչպես նաև բազմաթիվ թանգարաններ, որոնք ընդլայնեցին մեր հեռանկարները և խորացրին իսպանական ավանդույթների մեր ըմբռնումը:
Սկզբում լեզվական խոչընդոտը և կրթական տարբեր համակարգերը թվում էին բարդ: Այնուամենայնիվ, մենք մասնակցեցինք իսպաներենի դասընթացներին և ստացանք աջակցություն դասախոսներից և համակուրսեցիներից, ովքեր օգնեցին մեզ արագ ադապտացվել:
Էրազմուս+ ծրագիրը զգալիորեն նպաստեց մեր անձնական և մասնագիտական աճին: Մենք դարձանք ավելի հարմարվող, անկախ և ինքնավստահ, և բարելավեցինք հաղորդակցման և խնդիրների լուծման մեր հմտությունները:
Այսպիսով, մեր մասնակցությունը փոխանակման ծրագրին մի փոխակերպող ճանապարհորդություն էր, որը հարստացրեց մեր ակադեմիական գիտելիքները և նպաստեց անձնական աճին: Մենք ամբողջ սրտով խորհուրդ ենք տալիս այս եզակի և անգնահատելի փորձը նրանց, ովքեր մտածում են փոխանակման ծրագրի մասին»:
Սեդա Հարությունյան, Աննա Հունանյան`
Համակարգչային գրաֆիկա մագիստրոսի կրթական ծրագրի 1-ին կուրսի ուսանողներ։