Մետրոպոլիտենը Եգիպտոսին է վերադարձնում գողացված քարատապանը
Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանը նախատեսվածից շուտ փակել է «Նեջեմանհն ու նրա ոսկեզօծ քարատապանը» ցուցահանդեսը, որն արդեն այցելել է ավելի քան 500 000 մարդ։ Պարզվել է, որ 2017-ին թանգարանի կողմից գնված մ.թ.ա. I դարի մասունքը (լուսանկարում) Եգիպտոսից դուրս է բերվել անօրինական ճանապարհով։
Քարատապանի վրա պահպանված գրառումները վկայում են, որ այն պատկանել է Հերիշեֆ աստծու քուրմ Նեջեմանհին։ Փարիզյան արտ-դիլեր Քրիստոֆ Կունիցկու ներկայացրած փաստաթղթերը հավաստիացնում էին, թե 4 մլն դոլար արժողությամբ մասունքի վաճառքն օրինական է։ Սակայն եգիպտական կառավարությունը՝ դիմելով Մանհեթենի դատախազություն, ապացուցել է, որ քարատապանը անօրինական ճանապարհով է դուրս բերվել երկրից 2011-ի հեղափոխության օրերին, իսկ ներկայացված փաստաթղթերը, այդ թվում 1971-ի արտահանման արտոնագիրը, կեղծ են։ Մետրոպոլիտենը՝ տեղեկանալով խարդախության մասին, ակտիվորեն համագործակցել է հետաքննության հետ։
Թանգարանի տնօրեն Մաքս Հոլյայնը պաշտոնապես ներողություն է խնդրել Եգիպտոսի ժողովրդից և հնությունների գործերի նախարար դոկտոր Հալեդ ալ Անանիից։ Նա հայտարարել է, թե թանգարանը կվերանայի հնությունների ձեռք բերման իր քաղաքականությունը և հետևություններ կանի ստեղծված իրավիճակից։ Տնօրենը չի նշել, թե պատրաստվում է արդյոք արտ-դիլերի դեմ հայց ներկայացնել դատարան։
Նշենք, որ ցուցահանդեսում, բացի քարատապանից, ներկայացված էին Մետրոպոլիտենի հավաքածուի ևս 70 նմուշներ։ Այժմ Նեջեմանհի քարատապանը պատրաստվում են վերադարձնել Եգիպտոս։
Read MoreԱբու-Դաբիի Լուվրը հետաձգել է «Աշխարհի փրկչի» ցուցադրումը
Աբու-Դաբիի Լուվրն առաջիկայում չի ցուցադրի Լեոնարդո դա Վինչիի «Աշխարհի փրկիչը» կտավը, որը նախկինում ռուս միլիարդատեր Դմիտրի Ռիբոլովլևին էր պատկանում։ Այս մասին հաղորդագրություն է տարածել քաղաքի մշակույթի և տուրիզմի բաժանմունքը։ Պատճառները չեն նշվում. դրանց մասին ավելի ուշ է հայտարարվելու…
Read MoreՌեյկսմյուզեումը ապշեցրել է իր Ռեմբրանդով
«Ռեմբրանդի կյանքում և արվեստում բազմաթիվ ստվերներ ու մութ անկյուններ կան»,- այսպես է սկսում վարպետի մասին իր էսսեն XIX դարի նկարիչ Էժեն Ֆրոմանտենը, որն այսօր առավել հայտնի է ոչ թե իր կտավներով, այլ 1875-ին Բելգիա և Հոլանդիա ճանապարհորդությունից հետո հրատարակած «Հին վարպետները» գրքով։ Այժմ կարելի է վստահաբար ասել, որ Ռեմբրանդի (1606-1669) կյանքն ու արվեստը մանրազննին ուսումնասիրված են, սակայն նրակտավները շարունակում են իրենց մոգական ազդեցությունը։ Մեծ հոլանդացու աշխատանքների ցանկացած ցուցահանդես իրադարձություն է դառնում արվեստի աշխարհում: Բացառություն չէ նաև Ռեյկսմյուզեումի օրերս բացված «Ողջ Ռեմբրանդը»՝ նվիրված վարպետի մահվան 350-ամյակին…
Read More