Լուռ երկխոսություն
Վահե Եղյանը՝ Քանդակագործություն կրթական ծրագրի 4-րդ կուրսի ուսանող, իր առաջին անհատական ցուցահանդեսը «Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահում վերնագրել է «Երկխոսություն»։ Մտքի ներքին հոսքը իրական արվեստագետին «հետապնդում» է մշտապես. դրա դրսևորումները տարբեր ձևեր են ընդունում՝ տարբեր միջոցներով։ Վահեն ընտրել է մետաղն ու քարը՝ համադրելով դրանց փայտը։ Ինչպես ասվեց ցուցահանդեսի բացմանը, նա ավելի սակավախոս է, մտքերը լուռ փոխանցում է նյութին, որից ստեղծված քանդակները հիմնականում արտահայտված են սիմվոլների միջոցով, նաև ալեգորիաներով…
Read MoreԾննդյան օրվա գեղեցիկ նվեր Կարեն Գասպարյանին
Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի պրոֆեսոր, գեղանկարիչ Կարեն Գասպարյանի ցուցահանդեսը բացվեց «Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցարահում, երեկ։ Առաջին անհատական ցուցահանդեսն էր նրա՝ ստեղծագործական տարբեր շրջանների աշխատանքների ցուցադրությամբ, որոնց հիմնական մասը բնանկարներ են, գյուղական, քաղաքային պատկերներ, անդրադարձներ պատմական թեմատիկային՝ ճակատամարտի, ռազմի տեսարաններով, դիմադրության շարժումներ…
Read MoreԴիզայներական մոտեցումներ՝ մարդու և միջավայրի ներդաշնակության
Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի «Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցարահում Դիզայն կրթական ծրագրի ուսանողների երեկ բացված «Պրոդուկտ՝ ինտերիեր դիզայն» ցուցահանդեսը, որի բավական մասը կազմում էին առաջին կուրսեցիների աշխատանքները, ՀԳՊԱ-ի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Մկրտիչ Այվազյանը գնահատեց որպես Դիզայնի ամբիոնի աշխատանքի լավագույն դրսևորում և տարիների ընթացքում ծրագրային բարեփոխումների արդյունք։ Նա հույս հայտնեց այսպիսի ցուցադրությունների հաճախակիացման, պարբերական բնույթ կրելու և ավանդական դառնալու, ինչպես դա Դիզայնի և դեկորատիվ կիրառական արվեստի ֆակուլտետի Գծանկարի և գունանկարի ամբիոնն է անում՝ յուրաքանչյուր կիսամյակի ավարտին հաջողված աշխատանքները ներկայացնելով հանրային դիտման։ Սա նաև այն առավելությունն ունի, որ թույլ է տալիս ուսանողներին ծանոթանալու զուգահեռ մասնագիտություններում կատարվող փոփոխություններին, նորություններին…
Read More