
Իտալական ապրանքանիշերի էվոլյուցիան
Հետաքրքրական և ճանաչողական բնույթի ցուցահանդեսով փակեց տարին Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի «Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահը՝ նախաձեռնությամբ ու կազմակերպությամբ Հայաստանում Իտալիայի դեսպանատան և Իտալական լոգոների թանգարանի։ Այն վերաբերում էր իտալական՝ հիմնականում հայտնի «Maserati», «Ferrari», «Versace», «Gucci», «Alfa Romeo», «Barilla», «Illy», «Ansaldo» և ուրիշ բրենդների ստեղծման պատմությանն ու զարգացմանը, որոնք ներկայացված էին մեծադիր պաստառներով՝ յուրաքանչյուրը համապատասխան դիզայնով, ուղեկցող գրավոր տեքստերով՝ ստեղծման պատմության, հիմնադիրների մասին տեղեկություններով․․․
Read More
Հիշողության և վերարժևորման օր
Մեր ճանապարհի տևականությունը պայմանավորված է անցյալում եղածի, նախորդ ձեռքբերումների գնահատմաբ, դրանց պահպանմամբ ու զարգացմամբ։ Այս առումով Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիան իր ավանդույթների լավագույնի պահպանողներից է և դրանք կիրառող՝ ըստ հարկի, նոր փոփոխություններին համապատասխան։ Կարևոր է անցյալում վաստակ ունեցած մանկավարժների, պրոֆեսորների, արվեստագետների գործի վերարժևորումը` ցուցահանդեսների, արվեստանոցների անվանակոչումների, անվանական մրցանակների սահմանումների և այլ ձևերով…
Read More
Իրականի ու երևակայականի սահմանը
Միսակ Հարթենյանը իր անհատական ցուցահանդեսին՝ «Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահում, ներկայացրել է վերջին տարիների շուրջ քառասուն աշխատանք։ Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի գրաֆիկայի բաժնի շրջանավարտն այժմ սովորում է ասպիրանտուրայում և ակադեմիայի արվեստագիտության և հումանիտար գիտությունների ամբիոնի հայցորդ է…
Read More