Ծննդյան օրվա գեղեցիկ նվեր Կարեն Գասպարյանին
Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի պրոֆեսոր, գեղանկարիչ Կարեն Գասպարյանի ցուցահանդեսը բացվեց «Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցարահում, երեկ։ Առաջին անհատական ցուցահանդեսն էր նրա՝ ստեղծագործական տարբեր շրջանների աշխատանքների ցուցադրությամբ, որոնց հիմնական մասը բնանկարներ են, գյուղական, քաղաքային պատկերներ, անդրադարձներ պատմական թեմատիկային՝ ճակատամարտի, ռազմի տեսարաններով, դիմադրության շարժումներ…
Read MoreԴիզայներական մոտեցումներ՝ մարդու և միջավայրի ներդաշնակության
Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի «Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցարահում Դիզայն կրթական ծրագրի ուսանողների երեկ բացված «Պրոդուկտ՝ ինտերիեր դիզայն» ցուցահանդեսը, որի բավական մասը կազմում էին առաջին կուրսեցիների աշխատանքները, ՀԳՊԱ-ի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Մկրտիչ Այվազյանը գնահատեց որպես Դիզայնի ամբիոնի աշխատանքի լավագույն դրսևորում և տարիների ընթացքում ծրագրային բարեփոխումների արդյունք։ Նա հույս հայտնեց այսպիսի ցուցադրությունների հաճախակիացման, պարբերական բնույթ կրելու և ավանդական դառնալու, ինչպես դա Դիզայնի և դեկորատիվ կիրառական արվեստի ֆակուլտետի Գծանկարի և գունանկարի ամբիոնն է անում՝ յուրաքանչյուր կիսամյակի ավարտին հաջողված աշխատանքները ներկայացնելով հանրային դիտման։ Սա նաև այն առավելությունն ունի, որ թույլ է տալիս ուսանողներին ծանոթանալու զուգահեռ մասնագիտություններում կատարվող փոփոխություններին, նորություններին…
Read MoreՁիեր՝ կարմիր աչքերով․․․
«Նա աշխարհին նայող իր պատուհանն ունի, այդ պատուհանը խորհրդավոր է ու զուսպ»,- արվեստագետի մասին թերևս լավագույնը, որ կարելի է ասել․ Էդիկ Վարդանյանի խոսքն իր նախկին սան, ներկայում արդեն՝ կոլեգայի մասին է։ Հարություն Ավագյանը «Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահում բացված իր անհատական ցուցահանդեսը խորագրել է «Վիճակ». հետաքրքրական բնորոշում՝ անվերնագիր նկարների։ Նկարաշարի հերոսը կենդանական աշխարհից թերևս ամենքին սիրելի ձին, ձիու կերպարն է, այնքան բազմազան իր դրսևորումների մեջ, որ սկզբում թվաց՝ տարբեր կենդանիներ են նկարներում…
Read More