Վերապատրաստման հնարավորություն ՀԳՊԱ ուսանողների, դասախոսների և վարչակազմի համար

Ուրախ ենք տեղեկացնել, որ սույն թվականի մայիսի 15-21-ն ընկած ժամանակահատվածում ՀԳՊԱ-ում անց են կացվելու վերապատրաստումների հերթական շարքը հետևյալ ուղղություններով՝
- «Կարևոր ձեռնարկատիրական հմտություններ. նախաձեռնողականություն և պրոակտիվություն»
- «Կազմակերպչական մշակույթի ըմբռնում և զարգացում»,
- «Արդյունավետ գործարար հաղորդակցում և բանակցային հմտություններ»
- «Հավասարություն, բազմազանություն, ներառականություն»
Վերապատրաստման ընթացքում կներկայացվեն նշված թեմաների ուղղությամբ ժամանակակից ընկալումները և մոտեցումները, միջազգային լավագույն փորձը, կքննարկվեն առկա մարտահրավերները և դրանց հաղթահարման ուղիները:
Վերապատրաստմանը մասնակցելու համար խնդրում ենք անցնել հետևյալ հղումով և գրանցվել՝ https://forms.gle/shStQ254UtTbGia19
Սեմինարների օրակարգը և այլ մանրամասները տե՛ս այստեղ` https://shorturl.at/Om5LN
Դուք կարող եք գրանցվել սեմինարներից յուրաքանչյուրին կամ բոլորին միասին:
Գրանցումը բաց է մինչև սույն թվականի մայիսի 14-ը:
Սեմինարները կազմակերպվում և անցկացվում են Էրազմուս+ “DeSIRe” դրամաշնորհային ծրագրի շրջանակում՝ կիրառելով Դրեզդենի տեխնիկական համալսարանի ներկայացված փորձն ու աշխատանքային նյութերը:
2025-2026 ՈՒՍ. ՏԱՐՎԱ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ

Գեղարվեստի ակադեմիան կատարում է 2025-2026 ուսումնական տարվա առկա ուսուցմամբ ընդունելություն։ Տեղեկատվությունը տե՛ս ներքևում։
Ընդ. քննություններ 2025:26
Ընդունելության_առաջադրանքներ_և_գնահատման_չափանիշներ 2025-2026
Դիմում-հայտի լրացման հետ կապված խորհրդատվություն հնարավոր է ստանալ՝ զանգահարելով (+374 10) 567981 հեռախոսահամարին կամ գրելով info@safa.am էլհասցեին։
Աշխատանքային ժամեր՝ 10:00-ից 16:00: