
Կրթաթոշակ հետդոկտորական հետազոտողների համար
ՀՀ-ում Բրիտանական խորհուրդըհայտարարում է նոր հետազոտական համագործակցության մասին Էդինբուրգի համալսարանի Հումանիտար գիտությունների առաջադեմ հետազոտությունների ինստիտուտի (IASH) հետ: Համագործակցության արդյունքում ՀՀ բուհերին հատկացվում է 2 կրթաթոշակային տեղ 12 ամիս տևողությամբ… Read More
Լույս է տեսել «Տարեգրքի» նոր համարը
Լույս է տեսել Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի «Տարեգիրք» պարբերական հանդեսի նոր՝ 2023-ի երկրորդ համարը։ Հրատարակությունն ընդգրկում է Դիանա Գրիգորյանի, Եկատերինա Լոշկարեվայի, Հռիփսիմե Դայանի, Լուսինե Պետրոսյանի և Սվետլանա Արզումանյանի արվեստագիտական հետազոտությունները, Հայկ Հակոբյանի և Արմինե Գաբրիելյանի, Համո Սուքիասյանի, Կարինե Ասատրյանի հումանիտար հետազոտությունները, Գայանե Պողոսյանի...Read More
Գծանկարչության և գունանկարչության ամբիոնը՝ այս անգամ դասախոսների աշխատանքների ցուցահանդեսով
«Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահի վերջին երկու ցուցահանդեսները Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գծանկարչության և գունանկարչության ամբիոնի՝ առաջինը ուսանողների, հաջորդը դասախոսների աշխատանքներն էին։ «Ուսանողները հնարավորություն ունեն տեսնելու, թե որպես ստեղծագործող ինչպիսի գեղարվեստական միտք, մտածողություն ունեն իրենց դասախոսները, հասկանալու նաև, որ մարդիկ, ովքեր դասավանդում են իրենց,...Read More
Բակալավրի կրթական ծրագրերի 2024-2025 ուսումնական տարվա ընդունելության հայտագրումը
Բակալավրի կրթական ծրագրերի 2024-2025 ուսումնական տարվա ընդունելության հայտագրումը իրականացվելու է հետևյալ ժամկետում. Սույն թվականի ապրիլի 18-ից մինչև մայիսի 10-ը Հայաստանի Հանրապետության հանրակրթական, նախնական կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունները տվյալ ուսումնական տարում ավարտող և նախորդ տարիների շրջանավարտ դիմորդների կողմից մասնագիտության և տվյալ մասնագիտության համար սահմանված...Read More
Երազանքի ճանապարհին…
Մեկ տարվա ֆրանսիական մթնոլորտի ու միջավայրի տպավորությունների՝ «Երազանքի հետքերով» նկարչական աշխատանքների ցուցահանդեսի՝ բացված Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Արամ Իսաբեկյանի անվան դահլիճում, հեղինակը Գրաֆիկա բաժնի 4-րդ կուրսի ուսանող Կարապետ Հաջի-Ասլանյանն է։ Ուսանողների փոխանակման ծրագրի շրջանակներում նա ուսումնառության հաջող փորձ ունեցավ անցած տարի Մարսելի Գեղարվեստի...Read More
Դասախոսություն-քննարկում ՀԳՊԱ-ում
Մտավոր սեփականությունը 21-րդ դարի հիմնական, առաջատար հարստությունն է,- այս մասին խոսում են աշխարհի շատ նշանավոր մարդիկ։ Պաշտպանվա՞ծ են արդյոք մտավոր սեփականության իրավունքները մեր երկրում, ինչպիսի՞ օրենքներով է կարգավորում այս դաշտը, որքա՞ն իրավացիորեն են գործում դրանք։ Ստեղծագործական, նաև գործարար աշխարհի մարդկանց համար կարևոր հարցեր, որին նվիրված դասախոսություն ունեցավ Անի Դավթյանը երեկ,...Read More
Հաշվետու ցուցահանդես ՀԳՊԱ-ում
Դիզայնի և դեկորատիվ կիրառական արվեստի ֆակուլտետի արդեն տասներորդ ամենամյա ցուցահանդեսը բացվեց «Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահում, երեկ։ Հետաքրքիր մտահղացումներով գրավիչ աշխատանքների հեղինակները Հագուստի մոդելավորում և Համակարգչային գրաֆիկա կրթական ծրագրերի՝ հիմնականում 4-րդ, նաև 3-րդ կուրսերի ուսանողներն են։ Այս բաժինների ցուցահանդեսների բացումը անցած ուսուցման պրոցեսների գնահատման,...Read More
ՀԳՊԱ-ի ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթի հայտարարություն
Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի (այսուհետ՝ ՀԳՊԱ) հոգաբարձուների խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ «Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա» հիմնադրամի ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար… Read More