Պետության կողմից ուսման վարձի փոխհատուցման նպատակով փաստաթղթերի ընդունում
Հարգելի ուսանողներ, խնդրում ենք մինչև սեպտեմբերի 30-ը էլեկտրոնային տարբերակով registrar.hgpa@gmail.com փոստին ուղարկել ձեր կարգավիճակը հաստատող փաստաթղթերը՝ պետության կողմից ուսման վարձի մասնակի կամ լրիվ փոխհատոցում ստանալու համար։
Փոխհատուցումը տրամադրվում է հետևյալ խմբերի ուսանողներին՝
1. Սոցիալապես անապահով ընտանիքներից ուսանողների ուսման վարձի մասնակի փոխհատուցում
- Անհրաժեշտ փաստաթղթեր․ տեղեկանք սոցիալական աջակցության տարածքային գործակալությունից սոցիալապես անապահով ընտանիքների համակարգում հաշվառված լինելու մասին՝ անապահովության միավորի և ընտանիքի սոցիալական անձնագրի համարի նշումով։
2. Սոցիալական աջակցություն ստացող համայնքներից ուսանողների ուսման վարձի մասնակի փոխհատուցում
- Անհրաժեշտ փաստաթղթեր․ տեղեկանք տվյալ համայնքում հաշվառված և վերջին 5 տարիների ընթացքում տվյալ համայնքում մշտապես բնակվելու մասին։ Ուսման վարձի փոխհատուցում ստանալու համար ուսանողը պետք է նաև ավարտած լինի տվյալ համայնքի հանրակրթական ուսումնական հաստատությունը (ստուգվում է ատեստատով)։
Սոցիալական աջակցություն ստացող համայնքների ցանկը ներկայացված է այստեղ։ Հարցերի դեպքում կարող եք զանգահարել (010) 54 27 06 հեռախոսահամարով: